Հոդվածներ
Նորաձևություն
Կախարդական գեղեցկության հարսանեկան զգեստներ. Julie Vino 2015
Նաիրա Վերդյան
Իսրայելական նորաձևության ամենահայտնի բրենդներից մեկը` Julie Vino-ն, ներկայացրել է հարսանեկան զգեստների 2015 թվականի իր հավաքածուն, որը ստացվել է իսկապես շլացուցիչ ու շատ շքեղ` ևս մեկ անգամ փաստելով այս բրենդի անկրկնելի լինելը:
Wedding.am-ը իր ընթերցողին է ներկայացնում The Provence անվանակոչված հավաքածուն, որը ստեղծելիս դիզայները շեշտադրումը կատարել է կնոջ մարմնի առանձնահատկությունները ընդգծելու վրա, և նրան հաջողվել է ստեղծել կախարդական ու անչափ կանացի զգեստներ, որոնցով յուրաքանչյուր հարս պարզապես եթերային տեսք կունենա: