Հոդվածներ
10 ֆոտո միտք հարսնացուների համար
Հարսանեկան լուսանկարչության մեջ, կան որոշակի միտումներ, որոնց մի մասը դառնում են ավելի տարածված, իսկ մյուսները աստիճանաբար մոռացվում են: Այսօր Wedding.am-ը կիսվում է Ձեզ հետ հարսի մասնակցությամբ 10 լավագույն կադրերով, որոնք չպետք է բաց թողնել: Դրանք այն թանկագին պահեր են, որոնք լուսանկարների տեսքով Ձեզ երջանկություն կպարգևեն անգամ տարիներ անց:
1. Հարսնացուի նախապատրաստվելը: Այդ լուսանկարները կարող են արվել, ինչպես նախապես մտածված ֆոտոսեսիայի ընթացքում, այնպես էլ կարող են արվել մի քանի լուսանկար հարսնաքույրերի կողմից:
2. Աչքերը խոնարհած: Շատ հուզիչ լուսանկար, որում կարտացոլվի հարսի գեղեցկության ողջ էությունը: Թեթև խոնարհված հայացք, թեթև դիմահարդարում և աներևակայելի նուրբ կերպար:
3 Ծնողների հետ: Առանց այս լուսանկարների պարզապես հնարավոր չէ: Ավելին, դուք կարող եք նաև լուսանկարվել` Ձեր ծնողների հարսանեկան լուսանկարը ձեռքում:
4. Հանդիպում փեսայի հետ: Մի բաց թողեք առաջին այն վայրկյանները, երբ փեսան տեսնում է հարսնացուին: Զարմանք, սեր, ուրախություն և այս ամենը մեկ լուսանկարում:
5. Լուսանկար մեջքից: Նման դիրքը կստեղծի խորհրդավոր և գայթակղիչ կերպար, այն դեպքում,երբ զգեստի հետնամասը շատ գեղեցիկ է:
6.Ետ շրջված: Գրկախառնվելով փեսային շրջվեք դեպի տեսախցիկը, այդպիսով կստանաք շատ նուրբ և սրտահույզ լուսանկար: Այսպիսի լուսանկարը կարող է դառնալ հարսանեկան ֆոտոշարքի եզրափակիչ կադրը:
7. Քողի տակից: Անմոռանալի կլինի, հարսնացուի շղարի ներքո, խոշոր պլանով արված լուսանկարը: Դուք կարող եք անել այս նկարը հարսնացուի պատրաստվելուց հետո:
8. Հարսնաքույրերի հետ: Այդ ու՞ր, առանց հարսնաքույրերի հետ լուսանկարի, ովքեր այս ողջ ընթացքում աջակցել, անհանգստացել և օգնել են Ձեզ:
9. Պարելիս: Առաջին հարսանեկան պարը ոչ միայն հարսանեկան ավանդույթ է, այլև շատ նշանակալից ակնթարթ, քանի որ պարող զույգը միշտ էլ շատ գեղեցիկ է:
10. Ծաղկեփունջը նետելիս: Ծաղկեփունջը նետելը գրեթե ազդարարում է հարսանեկան երեկոյի ավարտը և Ձեր մուտքը ընտանեկան կյանք, ինչպես նաև էստաֆեդի հանձնումը ընկերուհիներին: