Հոդվածներ
10 խորհուրդ և կատարյալ հարսանեկան դիմահարդարում
Հարսանեկան դիմահարդարումը, հարսի կերպարի կարևորագույն մասնիկերից մեկն է, այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել՝ ոչ միայն մաշկի տեսակը, այլ նաև թե ինչ ցանկություններ ունի հարսը և ինչ տիպի դիմահարդարմանն է նախապատվություն տալիս, ինչպես նաև հարսանիքի անցկացման սեզոնը և միջոցառման ոճը: 10 լրացուցիչ խորհուրդներ, որոնք մենք նախապատրաստել ենք հատուկ Ձեզ համար:
Ինչպե՞ս պահպանել հարսանեկան դիմահարդարումը ողջ հարսանյաց օրվա ընթացքում՝
• Մի՛ խմեք շատ ջուր, հարսանիքի նախօրեին, այն կարող է բացասաբար ազդել Ձեր աչքերի կոպերի վրա:
• Հաճախակի թարմացրե՛ք դիմափոշին կամ սրբե՛ք մաշկը խսիրե անձեռոցիկներով, որպեսզի դեմքի մաշկը չփայլի:
• Մի՛ տրորեք աչքերը և դեմքը, ավելի լավ է զգուշորեն մաքրեք անձեռոցիկով, բայց ոչ մի դեպքում չդիպչեք ձեռքերով:
• Ամեն դեպքում ձեռքի տակ ունեցե՛ք, անհրաժեշտ դիմահարդարման պարագաները` անհրաժեշտության դեպքում դիմահարդարումը թարմացնելու համար:
Այն ինչ գեղեցիկ է երևում դեմքին, հնարավոր է տգեղ երևա լուսանկարներերում
• Մի՛ չարաշահեք, փայլուն շրթներկների գործածումը, այլապես շրթունքնրն չափազանց փայլուն կամ յուղոտ կերևան լուսանկարներում:
• Ֆոտո և վիդեո տեսախցիկները կարող են ուտել գույները, այդ իսկ պատճառով չափազանց մեղմ և բաց դիմահարդարումը շատ գունատ կերևա լուսանկարներում, դրա համար անհրաժեշտ է առնվազն մի քանի շեշտադրումներ անել դեմքի վրա:
• Տեսախցիկը որսում է պայծառ լույսը, այնպես որ մարգարտյափայլ երանգները և փայլուն դիմափոշին, լավագույն ընտրությունը չեն Ձեզ համար: Գույները կխամրեն և կմնա միայն ոչ գեղեցիկ փայլ:
• Տոնային քսուկի գույնը պետք է մոտ լինի Ձեր մաշկի բնական գույնին, որպեսզի լուսանկարներում Ձեր ուսերի և պարանոցի գույնը խիստ չտարբերվի Ձեր դեմքի գույնից:
• Անպայման ըդգծե՛ք աչքերը, ավելի ճիշտ թարթիչները, այլապես հնարավոր է շատ հոգնած տեսք ունենաք լուսանկարներում :
• Փորձե՛ք քիչ օգտվել փայլերից, քանզի տեսախցիկի լույսից դրանք կարող են հայտնվել լուսանկարում՝ թեթև բծերի տեսքով և փչացնել լուսանակարում Ձեր տեսքը: