Հոդվածներ
Սիրող կնոջ 10 պատվիրանները, որոնց հետևելով ամուր կպահեք ձեր ամուսնությունը
Սիրող կինը, ով չի ցանկանում կորցնել իր ընտրյալին, պետք է կարողանա չանել այն հիմնական սխալները, որոնք կանանց վերածում են պոտենցիալ միայնակների:
Հոգեբանները կազմել են սիրող կնոջ 10 պատվիրանները, որոնց հետևելով ամուր կպահեք ձեր հարաբերությունները:
1. Պետք է խուսափել խրատական ճառերից և հիստերիաներից: Այդպիսի վարքը կարող է հանգեցնել նրան, որ ձեզ պարզապես կդադարեն լսել և դուք կվերածվեք նյարդայնացնող օբյեկտի:
2. Չի կարելի հետապնդել ամուսնուն: Նա պետք է ունենա անձնական տարածք: Բացի այդ, եթե ժամանակի որոշ մասը առանձին անցկացնեք, հանդիպումները էլ ավելի ցանկալի և ջերմ կլինեն:
3. Պետք չէ մշտապես անպաշտպանի կարգավիճակում լինել: Անդադար զանգերը ձեզ օգնելու խնդրանքով` մեկ կողպեքն է փչացել, մեկ հացն է վերջացել, կարող են պարզապես բացասական արձագանք գտնել:
4. Չի կարելի փորձել փոխել սիրելիին: Նրան պետք է սիրել և ընդունել այնպիսին, ինչպիսին կա իրականում: Պարզապես պետք է նկատել ոչ թե թերությունները, այլ դրական կողմերը:
5. Կինը պետք է տարբեր լինի: Այսօր նա սիրով լի է, վաղը հրաշալի խոհարար, մյուս օրը` չքնաղ գեղեցկուհի:
6. Չի կարելի խանդել: Դա անվստահության նշան է, մարդուն տիրելու ենթագիտակցական ցանկություն: Մշտական խանդը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Անդադար կասկածները հարաբերությունները տանում են դեպի կործանում:
7. Չի կարելի ամուսնուն ստիպել պատմել այն, ինչի մասին նա ցանկանում է լռել: Անձնական մտքերը, ինչպես նաև զգացմունքները խիստ զգայուն թեմաներ են, որոնց մասին մարդիկ ցանկանում են խոսել այն ժամանակ, երբ ունեն համապատասխան տրամադրություն: Իսկ եթե պնդեք այդպիսի խոսակցության, միգուցե պարզապես ագրեսիայի արժանանաք:
8. Կողակցին պետք չէ ստիպել սպասել: Աղջիկները հակված են ուշանալուն, քանի որ միշտ մեծ դժվարությամբ են ընտրում զգեստ և դիմահարդարվում, իսկ տղամարդկանց դա պարզապես հունից հանում է:
9. Միասին գնալ գնումների լավագույն միտքը չէ, դրա համար կան ընկերուհիներ: Կատարված գնումները տուն հասցնելու համար ամուսնուն կարելի է դիմել, իսկ այ միասին ընտրություն անել` երբեք:
10. Չի կարելի քննարկել ամուսնուն նրա ներկայությամբ, հատկապես եթե հարցը նրա թերությունների մասին է: Տղամարդկային խոցված ինքնասիրությունը ձեզ վրա թանկ կնստի: