Հոդվածներ
Չամուսնանաք, քանի դեռ ձեր սիրելին չի պատասխանել այս 15 կարևոր հարցերին
Մինչ ամուսնությունը շատ կարևոր է, որպեսզի զույգերի միջև չլինեն անհասկանալի, մութ և չմեկնաբանված հարցեր: Wedding.am-ը ներկայացնում է հոգեբանների կողմից կազմած այն հիմնական 15 հարցերը, որոնք պետք է տալ միմյանց:
Այն զույգերը, որոնք չեն պատասխանել այս հարցերին, օրերից մի օր կարող են հայտնվել պայթյունավտանգ իրավիճակի կիզակետում` ավելի բարդ հետևանքներով, քան այն դեպքում, եթե նախօրոք չքննարկեն այս ամենը:
1. Մտածո՞ւմ ենք երեխաներ ունենալ, եթե այո, ապա ո՞վ է լինելու ընտանիքի հիմնական աշխատողը, և ո՞վ է տանը խնամելու երեխաներին
2. Պատկերացում ունե՞նք մեզանից յուրաքանչյուրի ֆինանսական պարտավորությունների և նպատակների մասին, և արդյո՞ք համապատսասխանում են ապագայի մասին մեր պատկերացումները և որտե՞ղ ենք կուտակելու մեր ֆինանսական միջոցները
3. Քննարկե՞լ ենք` ով է զբաղվելու տան գործերով և ով է ղեկավարելու գործերը
4. Ամեն ինչ պատմե՞լ ենք միմյանց մեր առողջության մասին` ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական
5. Բավականաչա՞փ նուրբ է իմ զուգընկերը ինձ հետ
6. Կարո՞ղ ենք անկաշկանդ միասին քննարկել մեզ հուզող բոլոր հարցերը, վախերը
7. Մեր ննջարանում հեռուսատացույց լինելո՞ւ է
8. Իսկապես մենք լսո՞ւմ ենք միմյանց և ընդունո՞ւմ ենք գաղափարները և դժգոհությունները
9. Հասե՞լ ենք միմյանց հոգևոր լիարժեք հասկացվածության աստիճանի, կարողանո՞ւմ ենք բացահայտել միմյանց պահանջմունքները
10. Հարգո՞ւմ ենք մենք միմյանց ընկերներին, դո՞ւր են գալիս նրանք մեզ
11. Հարգո՞ւմ և գնահատո՞ւմ ենք միմյանց ծնողներին և արդյո՞ք մտահոգված ենք այն հարցով, թե նրանցից մեկը կարող է խառնվել մեր փոխհարաբերություններին
12. Ի՞նչը իմ ընտանիքում նրան ընդհանրապես դուր չի գալիս
13. Կա՞ն իրեր, որոնցից ոչ ես, ոչ դու նույնիսկ ամուսնությունից հետո չենք կարող հրաժարվել
14. Եթե մեզանից մեկին տնից շատ հեռու լավ աշխատանք և բարձր պաշտոն առաջարկեն, կարո՞ղ ենք տեղափոխվել
15. Մեզանից յուրաքանչյուրը վստա՞հ է, որ ցանկանում է ամուսնանալ, և համոզվա՞ծ ենք, որ մեզ համար սպասվող դժվարությունները վախի առիթ չեն:
Այնպես որ, եթե դուք և ձեր զուգընկերը պատրաստվում եք ձեզ կապել ամուսնության շղթաներով, պատասխանեք այս հարցերին, բոլոր խաղաքարտերը դրեք սեղանին, մեկնաբանեք բոլոր անհասկանալի պահերը, որոնք կան ձեր միջև: Եթե ձեզ հաջողվի բոլոր հարցերին պատասխաններ գտնել, ուրեմն դուք կլինեք հիասքանչ ամուսնական զույգ: