Հոդվածներ
Որտեղ և ինչպես գտնել հարուստ ամուսին. պրակտիկ և օգտակար խորհուրդներ
Աղջիկների համար ամենահայտնի և փորձված տարբերակը ֆինանսական դրությունը բարելավելու` հարուստ ամուսին գտնելն է: Եվ մեղադրել այդ աղջիկներին, ովքեր փնտրում են այդպիսի ամուսին, նույն է թե մեղադրել տղամարդկանց, որ փնտրում են գեղեցիկ կին:
Որպեսզի ծանոթանաք այդպիսի տղամարդու հետ, բավարար չէ լինել գեղեցկուհի և շատ խելացի աղջիկ: Պետք է նաև ունենալ ռազմավարական հստակ պլան, որպեսզի իմանաք` որտեղ և ինչպես նշան բռնել: Ահա թե որտեղ կարող եք փնտրել ձեր ապագա հարուստ ամուսնուն:
Բիզնես սեմինարներ
Մի անհանգստացեք. դուք ստիպված չեք լինի ներկա լինել և լսել ձեզ իրականում այնքան էլ չհուզող դասախոսություններին: Ձեր աստղային մուտքը պետք է լինի այդպիսի սեմինարներին սովորաբար հաջորդող սուրճի ընդմիջումներին կամ բիզնես լանչերին:
Ինչպես գործել. 2-3 հարց, որոնց պատասխանները չպետք է ենթադրեն տաղտկալի «այո» կամ «ոչ», հետաքրքրված հայացք, տեղին կատակ և գեղեցիկ հաճոյախոսություն, ափսոսանք, որ չեք կարող մինչև վերջ մնալ սեմինարին (դա հիանալի առիթ է զրույցը շարունակելու), այցեքարտերի փոխանակում և գործը պատրաստ է:
Մարզասրահների բաժանորդագրություն
Միլիոնատերերը այստեղ գալիս են ոչ միայն մկանները մարզելու համար, այլև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մարզումներին հետևելու համար: Այդ պտաճառով, սկսեք զբաղվել սպորտով, իսկ մարզումներից հետո կարող եք ինչ-որ մեծահարուստի հետ կոկտեյլ խմել և քննարկել առաջիկա մարզումների ծրագրերը:
Խաղատուն
Նույնիսկ 50 դոլարի խաղաքարտը դուք կարող եք ժամերով պտտել ձեր ձեռքերում և ուշադիր զննել բլեք-ջեք խաղացողներին: Այստեղ կարևորը ճիշտ ընտրություն անելն է և նրա կողքին նստելը, ով իսկապես ձեր «խաղացողն է»: Դրանից հետո պարզապես կարող եք փոքրիկ քայլերով խաղալ, իսկ եթե այդպիսի հնարավորություն չունենք, օրինակ, կարող եք փոքրիկ գրառումներ անել ձեր նոթատետրում և հավատացեք, որ նա հաստատ կհետաքրքրվի, թե այդ գեղեցկատես աղջիկը ինչով է զբաղված:
Ցուցահանդեսներ
Հետևեք քաղաքում տեղի ունեցող ամենանորաձև և բարձր վարկանիշային ցուցահանդեսներին, քանի որ այնտեղ սովորաբար հավաքվում է ամենաէլիտար հատվածը: Իսկ այդպիսի միջոցառումներին ոչ պաշտոնական շփումը կարող է շատ բան պատմել ձեր մասին: