Հոդվածներ
Մրցույթների տեղն ու դերը
Մրցույթներն ունեն իրենց ուրույն տեղը յուրաքանչյուր միջոցառման մեջ: Ճիշտ ընտրված մրցույթները Ձեր միջոցառումը կդարձնեն տպավորիչ եւ հիշարժան: Եթե կազմակերպել եք ընկերական երեկույթ, ապա մրցույթները պետք է լինեն ուրախ եւ աշխուժացնող: Եթե ձեռնարկել եք հարսանիք, ապա մրցույթները պետք է հիմնված լինեն ազգային սովորույթների վրա: Սուրբ Վալենտինի օրվան նվիրված միջոցառման ժամանակ մրցույթները, բնականաբար, պետք է լինեն առավելապես սիրային թեմաներով, ռոմանտիկ բնույթի: Իսկ պաշտոնական միջոցառման ժամանակ մրցույթները պետք է լինեն ինտելեկտուալ ուղղվածությամբ: Մրցույթների անցկացման մեջ հիմնական դժվարությունը կայանում է նրանց ընտրության գործում: Կան մի շարք անվրեպ գործող կանոններ, որոնց հետեւելով ցանկացած միջոցառում կանցնի անթերի:
1. Առաջին հերթին հարկավոր է հիշել, որ չի կարելի միջոցառումը սկսել չափազանց ակտիվ մրցույթներից: Սկզբում մարդիկ դեռ պատրաստ չեն, դեռեւս հարմարվում են տարածքին, ծանոթանում են իրար հետ: Այդ իսկ պատճառով եթե նույնիսկ ցանկանում եք կազմակերպել որեւէ մրցույթ, ապա այն պետք է կրի ակտիվացնող, աշխուժացնող բնույթ: Դրանք կարող են լինել ամեն տեսակ անկաշկանդ վիկտորինաներ եւ թոք-շոուներ: Ամենակարեւորը` ոչ մեկին պետք չէ դրդել մասնակցել այդ ամենին: Հյուրերի ռեակցիայից ելնելով` Դուք կհասկանաք, թե ովքեր են նրանցից առավել ակտիվ, եւ, միեւնույն ժամանակ, ում պետք չէ այդ օրը անհանգստացնել:
2. Յուրաքանչյուր մրցույթից հետո դադար տվեք: Թույլ տվեք մարդկանց շփվել իրար հետ, ինչու ոչ, նաեւ գնահատել տեղի ունեցածը:
3. Առավել ակտիվ մրցույթներ կարելի է անցկացնել պարային առաջին մեծ ակտից հետո: Սակայն ակտիվ մրցույթների մեջ նույնպես պետք է պահպանել չափի զգացումը:
4. Բնականաբար, մրցույթները պետք է լինեն տարբեր: Իդեալական են համատեղվում իրար հետ ակտիվ եւ փիլիսոփայական բնույթի մրցույթները:
5. Մրցույթների կազմակերպման հարցում կարեւոր է հիշել, որ նրանք պետք է ունենան տրամաբանական սկիզբ եւ վերջ: Այսինքն, միջոցառման վերջում մրցույթները պետք է լինեն ֆիզիկական առումով պասիվ, առավել ինտելեկտուալ բնույթի, նաեւ զավեշտական:
6. Խմբակային խաղերը հարկավոր է պահել մինչեւ ամենավերջին րոպեն, երբ հյուրերն արդեն բավականաչափ ծանոթացել են իրար հետ:
Երեւակայությանը զոռ տալու դեպքում կարելի է հորինել ավելի լավ մրցույթներ, քան կգտնեք ինտերնետը կամ համապատասխան գրականությունը քրքրելու դեպքում: Կարեւորն այն է, որ դրանք իրենց թեմայով եւ հոգեբանական նրբերանգով համապատասխանեն ձեր հյուրերի աշխարհայացքներին:
Հիշեք, որ երեկույթի համար լավագույն վերջաբան կարող է հանդիսանալ գեղեցիկ բաժակաճառը:
Մեկնաբանություններ
BADMINTON THE BEST
04:33 15.07.2013
ES SHAT EM SIRUM AYD SPORTACEV@ ARDEN 1 TARI U KES ES ZBABVUM EM AYD SPORTACEVOV EV ES SHAT LAV TEXER EM GRAVEL HESA ERQ ORIC EL MRCUMNNERI EM ETE MINCHEV 3 TEX@ GRAVEM KGNAM BULXARIA !!!!!!!!!!! BOLORD ZBAXVEQ AYD SPORTACEVOV EV DUQ MEC BARCRUNQNERI KHASNEQ!!!!!!
PAYLAK
22:29 10.08.2011
INCHU CHKA LAW XAXER
RUBO
05:09 05.08.2011
HA ELI
ARTUR
03:40 28.05.2011
KAN BAZMAYIV HETAQRQIR XAXER BAYC AMENALAV@ ?????
ARTUR
06:02 28.02.2011
bnutyan mej amen inch pitani e linum ete da qez iroq peta e. isk ete voch karox es anpayman gtnel mi terutyun ev sksel qnnadatel
Nara
01:48 17.09.2009
Vonc chem yndunum ayd mrcuytnern u xaghery havaquytneri jamanak, hatkapes harsaniqneri .
Ash
04:49 27.08.2009
Che es ahavore dem em mrtsuytnerin, inch e nshanakum? harsaniqin xax en xaxum, himarutyun!!! Ekel eq harsaniq uraxaceq, pareq!!!
AREG
04:17 24.06.2009
XAXAL PETK CHE,PARZAPES AYT MIJOCARUM@ PETQ E GEXECIK EV CHASHAKOV KAZMAKERPEL VOR VOCH VOQ CHDZANDZRANA!!
Na-Na
03:58 25.02.2009
Iskakanic, vor qyartu es, miguce karevor ban chi mardu kyanqum, mievnuyna hetaqrqira.
Qyart
02:28 20.11.2008
Inch mrcuyt inch ban, hla nenc el greleq texn u dery ,vonc vor mi karevor bana mardu kyanqum
Gohar
07:38 17.11.2008
harsaniqnerin an@nduneli em hamarum mrcuyt kochecyal@` shat hin e, cecvac, anhetaqrqir u kotrum e voxj romancikan... Isk Garik Israelyann u shoumen shat tamadaner moracel en harsaniqi u "vichirinkai" tarberutyun@
Gugo
06:05 05.11.2008
Lav eli joxovurd, karoxa hyurenq kanchum asenq hima paranenq trnelu bolorovs?
T...
00:16 03.11.2008
Araaaaa , butilken dzec, axper jan.
Սյուզի
02:43 16.10.2008
Եվ իսկապես, Ջեմման իրավացի է, միջոցառման լավ կազմակերպվածությունը կախված է հենց թամադայից: Այդ պատճառով էլ թամադայի հարցում պետք է չսխալվել:
Ջեմմա
00:48 10.10.2008
Ես վերջերս մի հարսանիքի էի մասնակցում, այնտեղ թամադան շատ հետաքրքիր մրցույթներ էր կազմակերպում հյուրերի համար, եւ բոլորն էլ հաճույքով մասնակցում էին, ու շատ լավ ժամանակ անցկացրեցինք
Vahan
04:14 03.10.2008
Vay Liza jan nenc kuzem gam dzer harsaniqin u tenam et hyureri demqery voronc hravireleq vor xaxer xaxan
Liza
03:21 25.09.2008
Inchi badminton u paxkvoci, shat hetaqrqir xaxer kan aysor,voronq aveli uraxacnum u zvarchacnumen hyurerin
Ananun
07:26 18.09.2008
Mrcutyun@ hars u pesayi kereva arajin gisheric heto
Karo
05:04 03.09.2008
Ha mnuma mi hatel badminton xaxan hyurery,kam paxkvoci, tariqic kaxvac, orinak tati papinery paxkvoci, pashtonyanery badminton, kam brnoci ppzoci
01:18 05.03.2008
Ինչու չկա "բուտիլկա" խաղը հարսանիքի միջոցառմանը: