Հոդվածներ
Ծաղիկներ` փեսայի կոստյումի համար
Կոստյումին ամրացնելու ծաղկեփնջակալը՝ բուտոնիերկան, համարվում է հարսանեկան կոստյումի անբաժան մասը: Այն լրացնում է փեսայի կերպարին և նրբաճաշակություն հաղորդումնրան դրան: Այսզարդի պատմությունը ձգվում է դեպի 16-րդդ արերը ` Հին Հռոմ: Բառը ունի ֆրանսիական ծագում (Boutonnière) և նշանակում է ծաղիկ` կոճակի անցքի վրա: Այն խորհրդանշում է սեր, միասնական ընտանիք: Այնուամենայնիվ , կան որոշակի կանոններ, որոնք կօգնեն ճիշտ ընտրել ծաղկեփնջակալը:
Զարդի ճիշտ ընտրության առաջին նախապայմանը այն է, որ վերջինս պետք է լինի նույն գույնի, ինչ հարսի փունջը: Զարդի ծաղիկը պետք է ընտված լինի հարսանեկան փնջից: Նույն գույնի և ծաղկի ընտրությունը խորհրդանշում է սեր և միասնություն:
Զարդի համար լավագույն ծաղիկները համրվում են վարդը, մեխակը, լիլիան, խոլորձը: Ծաղկեփնջակալը և հարսի փունջը չպետք է ընտրել առանձին-առանձին: Հիշեք, որը այս երկուսը պետք է ընտրել նույն ոճի և գույների:
Յուրահատուկ և խոշոր ծաղիկները՝ ինչպիսիք կալան է, ցանկալի է օգտագործել միայնակ՝ առանց այլ ծաղիկների:
Ծաղկեփնջակալի մեծությունը կախված է փեսային հասակից և չպետք է լինի լուցկու տուփից փոքր և մեծ քան 10 սմ:
Ծաղկեփնջակալը ամրացնում են անգլիական քորոցով, պիջակի ձախօձիքին կամ գրպանիկին:
Նախկինում զարդի համար ընտրում էին մեկ ծաղիկ, իսկ այժմ այն իրենից ներկայացնում է փոքրիկ փունջ, որը բաղկացած է մի քանի ծաղիկներից, երբեմն նաև հատապտուղներից, խոտերից, կոներից, տարբեր տերևներից, թղթից, ուլունքներից և կոճակներից: Այս ծաղկափնջակալները համապատասխան են վառ և յուրահատուկ անհատականություններին: