Հոդվածներ
Լավագույն երգերը, որոնք հարսանիքի ընթացքում ուղեկցում են հոր և դստեր պարը
Հարսանիքների ժամանակ, թերևս, ամենահուզիչ և կարևոր պահերից մեկը հոր և դստեր զուգապարն է: Այնքան ջերմություն, բարություն կա այս մի քանի րոպեների ընթացքում, երբ հայրը հարսնացու դարձած իր փոքրիկ արքայադստերը ուղեկցում է պարահրապարակ, և նրանք պտտվում են գեղեցիկ երաժշտության ներքո` վերապրելով այն բոլոր գեղեցիկ պահերը, որոնք անցկացրել են միասին:
Իսկ եթե դուք էլ եք ցանկանում ձեր հարսանեկան արարողությանը պարել ձեր հայրիկի հետ , ապա կարող եք ընտրել Wedding.am-ի կողմից ընտրված այս երգերից որևիցե մեկը և այն կդառնա լավագույն երաժշտական ուղեկցությունը, իսկ հուշերն ու տպավորությունները անկրկնելի կլինեն:
Դասական սերենադան իդեալական համապատասխանում է պարահրապարակում անդադար պտտվելու և ճախրելու համար: Ընտրություն կարող եք կատարել այս երգերից
Glenn Miller Orchestra, Moonlight Serenade.
Eric Clapton, Wonderful Tonight.
Elvis Presley, Loving You.
Rod Stewart, Have I Told You Lately.
Celine Dion, Because You Loved Me.
Kenny Rodgers, Through The Years.
Բեմադրված պար
Ասում են, որ դուք և ձեր հայրը հումորի մեծ զգացում ունեք: Իսկ ինչ կասեք մի գեղեցիկ և զվարճալի պար բեմադրելու մասին, իսկ պարը սովորելու օրերը ձեզ կնվիրեն աննկարագրելի զգացողություններ և հիշողություններ:
Bob Seger & The Silver Bullet Band, Old Time Rock & Roll..
Marvin Gaye, Ain’t No Mountain High Enough.
Հուզիչ պարեր
Դստեր նկատմամբ հոր սերը մշտապես շատ հուզիչ է և սրտացունց: Ձեր պարի համար ընտրելով այս երգերից մեկը` ոչ միայն դուք, այլև ձեր հյուրերը անարցունք չեն մնա:
Tim McGraw, My Little Girl.
Rascal Flatts, My Wish.
Darius Rucker, It Won’t Be Like This For Long.
Loudon Wainwright III, Daughter.
Trace Adkins, Just Fishin’.
Հոր նկատմամբ դստեր սերը արտահայտող երգեր
Ձեր սերը ձեր հոր նկատմամբ արտահայտեք երգի միջոցով: Այս երգերը իսկապես կարտահայտեն ձեր բոլոր զգացմունքները:
Beyonce, Daddy.
Christina Aguilera, I Turn To You.
Lulu, To Sir With Love.
Ոչ ավանդական երգեր
Շատ հարսնացուներ իրենց հարսանիքին ամեն ինչում նախապատվություն են տալիս ոչ ավանդականին: Այդ դեպքում հոր և դստեր պարը նույնպես պետք է այդպիսին լինի:
Ronnie Milsap, What A Difference You’ve Made.
Brad Paisely, He Didn’t Have To Be.
Mamma Mia, Slipping Through My Fingers.
Ուրախ երգեր
Բոլորը չէ, որ ցանկանում են հոր և դստեր պարը վերածել հուզիչ րոպեների, քանի որ ինքնին երևույթը արդեն ազդեցիկ է: Նման դեպքում խորհուրդ ենք տալիս ձեր պարի համար ընտրել այս երգերից մեկը`
Amos Lee, Sweet Pea.
Temptations, My Girl.
Stevie Wonder, Isn’t She Lovely.
Manhattans, Shining Star.
Tom Petty, Wildflowers.
Ray Charles, Ain’t That Love.
Առաջարկում ենք դիտել նաև տեսանյութ… Հոր և դստեր պարը…