Հոդվածներ
Ինչպես կազմակերպել հեքիաթային հարսանիք արտերկրում. խորհուրդներ
Ամուսնացող բոլոր զույգերը երազում են իրենց հարսանիքը կազմակերպել այնպես, որ այն լինի անկրկնելի և հիացնի բոլոր հյուրերին, այդ պատճառով շատերը նախապատվությունը տալիս են ոչ ստանդարտ կամ արտերկրում անցկացվող հարսանիքներին:
Wedding.am-ը իր խորհուրդներն է առանձնացրել արտերկրում հարսանիք կազմակերպող զույգերի համար:
Արտերկրում հարսանիք կազմակերպելիս առաջին հերթին պետք է պետք է հիշել այն երկրի օրենսդրության մասին մասին, որտեղ պատրաստվում եք անցկացնել ձեր հարսանիքը, և նախօրոք պատրաստել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որպեսզի ամուսնությունը այդ երկրում գրանցվի:
Եթե դուք երազում եք ձեր հարսանիքը անցկացնել մի երկրում, որտեղ ձեր հարաբերությունների օրինական գրանցումը հնարավոր չէ, կա այլընտրանքային տարբերակ` խորհրդանշական պսակադրություն: Ամեն ինչ լինելու է գեղեցիկ և միանգամայն ճշմարտանման` հանդիսավոր գրանցում, շքեղ միջոցառում և ամուսնության վկայական, որը, ցավոք, չունի իրավաբանական ուժ: Իսկ հարաբերությունները զույգերը կարող են օրինականացնել ճամփորդությունից առաջ կամ հետո:
Եթե դուք ցանկանում եք հարսանիքը անցկացնել դրախտային վայրում, կարող եք, օրինակ, ընտրել ինչ-որ կղզի, որի հիասքանչ բնությունը կարող է դառնալ հրաշալի զարդարանք ձեր տոնակատարության համար: Պսակադրության համար կարող եք ընտրել նուրբ և եթերային հարսանեկան զգեստ, թեթև քող, իսկ կոշիկներից պարզապես կարելի է հրաժարվել: Հրաշալի գաղափար է ծովափնյա հարսանիքը:
Եթե դուք պատմության սիրահար եք, ապա կարող եք նախընտրությունը տալ հնագույն երկրներից մեկին` Հունաստան, Իտալիա և այլն: Այս երկրներում դժվար է գտնել մի քաղաք կամ վայր, որը հարմար չլինի հարսանիքի անցկացման համար:
Հունաստանում հարսանիքներ կազմակերպելու համար հրաշալի վայր է Սուրբ Պողոսի կղզիախումբը: Ռոմանտիկներին կարող է գրավել Սանտորիա կղզին. պատկերացրեք` արև, ծով, մայրամուտ և սպիտակ քաղաք:
Իտալիայում դժվար է գտնել մի քաղաք, որը հարմար չլինի հարսանիքների անցկացման համար: Վենետիկը` իր ջրանցքներով, Հռոմը` իր պատմությամբ և շինություններով: