Հոդվածներ
Թոփ 6 հարսանյաց ձմեռային դեկորատիվ տարրեր
Ձմեռը հատուկ տրամադրություն է հաղորդում հարսանիքներին, ստեղծելով ջերմ մթնոլորտ իր յուրաքանչյուր դեկորատիվ տարրով, սկսած հարսի սանրվածքից, վերջացրած հարսանեկան տորթի սերուցքից: Այսօր Wedding.am-ը կկիսվի ձեզ հետ այն խորհուրդներով, թե ինչպես կարելի է ընդգծել տարվա այս հրաշալի ժամանակահատվածը՝ ձեր հարսանյաց արարողության ընթացքում:
Փշատերև ծառի ճյուղեր և կոներ
Էլ ինչ ձմեռ առանց փշատերև ծառերի: Փշատերև ծառերը համարվում են դեկորացիայով զբաղվող մարդկանց սիրելի տարրերից մեկը, քանի որ դրանք ունեն ոչ միայն հիանալի հոտ, այլ նաև թարմության և տոնի զգացողություն: Սակայն, այս դեպքում կարևորը հարսանիքը չվերածել Ամանորի կամ Սուրբ Ծնունդի սովորական միջոցառման: Եղևնուց պատրաստված պսակները կարող են զարդարել ձեր հարսանեկան արարողությունը կամ դառնան սեղանի կենտրոնական զարդը: Միայն անհրաժեշտ է դրանց ավելացնել համապատասխան ծաղիկներ: Եղևնու փոքրիկ ճյուղերը կարող են ծառայել՝ որպես նստելու համար նախատեսված ավանդական քարտերի այլընտրանք: Շատերը ձմեռային հարսանեկան դեկորը պատկերացնում են հենց կոներով: Չնայած այն հանգամանքին, որ այս տարրը համարվում է ավանդական, բայց դա խոչընդոտ չի հանդիսանում, որպեսզի հրաժարվեք դրանցից, պարզապես դրանց գործածելու համար անհրաժեշտ է գործի դնել ձեր երևակայությունը: Փոքրիկ տուփը լցված կոներով, կարող է փոխարինել մատանիների համար նախատեսված ավանդական բարձիկներին: Կոներից պատրաստված ժանեազարդը կարող է լինել հիասքանչ ձևավորման տարր ձմեռային հարսանյաց արարողության ժամանակ՝ որպես խորանը տանող գորգ: Նույն տիպի ժանեազարդերը, միայն թե դրանց ավելացված կանաչ բույսեր ու ծաղիկներ, կարող են փոխարինել հյուրերի սեղանների գործվածքից սփռոցներին: Կոները կարելի է ավելացվել նրբաճաշակ բարձր մոմակալներով մոմերի ձևավորման մեջ: Կոներով կարելի է զարդարել հարսանեկան տորթը, դնելով այն մեծ կոճղափայտի վրա, փոխարինելով ավանդական մատուցման ափսեյին:
Փայլեր
Ձմեռը հեքիաթային ժամանակահատված է, երբ պատուհանից նայելիս տեսնում ենք, թե ինչպես են ձյան ճերմակ փաթիլները խաղում արևի պայծառ շողերի ներքո, որոնց երկար նայելիս աչքերը սկսում են ծակծկել: Սա հիանալի առիթ է՝ օգտագործել փայլերը ձմեռային հարսանիքի դեկորի մեջ: Կարելի է սկսել նրբաոճ փայլաթիթեղավորված հրավիրատոմսերից կամ փայլեր ավելացնել ծրարի վրա: Արարողության ժամանակ կարելի է կազմակերպել confetti bar փայլերի բոլոր հնարավոր երանգներով: Իսկ նրբաոճ փայլուն կոշիկները՝ կօգնեն ձեզ լրացնելու հարսի ամբողջական կերպարը: Փայլուն կամ փայլփլուն զարդերով ամրացված ժապավենները, կարող եք գործածել ծաղկեփնջի ներքևի հատվածը զարդարելու համար: Հարսնաքույրերը շքեղ տեսք կունենան փայլուն գործվածքից կարված զգեստերով: Երեկոյի զարդը կարող է լինել հարսանյաց տորթը, զարդարված հրուշակեղենից պատրաստված ուտելի փայլերից: Իսկ արարողությունը կարելի է եզրափակել հրավառությամբ:
Բամբակ
Փափուկ և աներևակայելի թեթև բամբակը կարող է զարդարել ցանկացած տոնակատարություն: Դրանք իրենց մեջ պարունակում են քնքշություն, գրեթե ցանկացած տիպի ձևավորման մեջ: Ծաղկած բամբակը կարող է նրբացնել բնական կոպիտ դեկորատիվ տարրերը ինչպիսիք են՝ պարկի կտորը, չորացրած ծաղիկները, արկղերը և փայտը: Բամբակյա գնդիկները ունեն այնպիսի գույն, որ կարող են հեշտությամբ համադրվել հարսանյաց դեկորի մեջ, ինչը նշանակում է, որ դրանք կարող են համադրվել ցանկացած գույնի հետ: Ավելացնելով դրանց հարսանեկան ծաղկեփնջի մեջ՝ դուք կարող եք ծաղկեփնջին հաղորդել հատուկ նրբություն: Բամբակը՝ ձևավորմանը, արարողության վայրին և հարսանեկան կամարին հաղորդում է ռուստիկ կամ էկո տրամադրվածություն: Բամբակը կարելի է համադրել ոչ միայն բնական նյութերի ու կոպիտ դեկորատիվ տարրերի, այլ նաև հարսնացուների կողմից շատ սիրված նուրբ ժանյակի, ատլասի և մետաքսի հետ:
Մանվածք
Էլ ինչ ձմեռ առանց գործած, ջերմ և հարմարավետ իրերի: Եվ այդ տարրերը կարող են լիովին օգտագործվել ձմեռային հարսանիքների ձևավորման մեջ: Մանվածքը իր մեջ պարունակում է որոշակի գույն և տրամադրություն, ինչը արդարացնում է ոչ ստանդարտ, բայց միևնույն ժամանակ հարմարավետ տարրերի գործածությունը, որոնք կարող են պատրաստվել ձեր սեփական ձեռքերով: Առաջին բանը, որ դուք կարող եք պատրաստել ինքներդ ձեր հարսանիքի համար, դա հարսի գործված ծաղկեփունջն է: Դրանք կարող են լինել գործած ծաղիկները: Ինտերնետում այժմ շատ սխեմաներ կան, որոնց օգնությամբ դուք արագորեն և հեշտորեն կգործեք տարբեր ձևերի և չափերի ծաղիկներ: Ծաղիկների փոխարեն, դուք կարող եք ծաղկեփունջը պատրաստել տարբեր չափերի թելի կծիկներից: Թարմ ծաղիկների սիրահարներին, կարելի է առաջարկել ավելի համեստ տարբերակ, ծաղկեփնջի ներքևի հատվածը կապել գործած ժապավենով: Փեսայի բուտոներկան նույնպես կարելի է պատրաստել փոքրիկ կծիկից: Այդպիսի թելի կծիկները կարող են հիանալի ձևով փոխարինել սեղանի վրա դրվող ծաղկային ձևավորումներին: Մանվածքից պարագաները ոչ միայն շատ գեղեցիկ են դիտվում, այլ նաև հաղորդում են հատուկ ջերմություն: Դրանք կարող են լինել՝ ծավալուն շարֆերը, ձեռնոցները և այլն: Իսկ ինչու՞ ոչ նաև հարսանյաց զգեստը:
Մոմեր և լուսամփոփներ
Մոմերը, ավանդական տարր են գրեթե ցանկացած հարսանեկան ձևավորման մեջ, սակայն ձմռանը դրանք ձեռք են բերում առանձնահատուկ գրավչություն, թվում է թե հաղորդում են մեզ տան մթնոլորտ. (տաք բուխարու, բազկաթոռների, տաքուկ ծածկոցի և հետաքրքիր գրքի): Իսկ ինչը կարող է լինել ավելի լավ, քան արարողության ժամանակ ձեզ զգալ այնպես, ինչպես ձեր տանը: Մոմերը և լապտերները կարող են լինել ոչ միայն դեկորի լրացնում, այլ նաև դրա ամբողջական և բավարար մասը: Ձևավորեք արարողության վայրը բազմաթիվ մոմերով և ստացեք աներևակայելի հեքիաթային պատկեր: Սակայն պետք է անպայման հաշվի առնել դրանց հրդեհավտանգ լինելը: Երեկոյի ողջ ընթացքում պետք է մշտապես հետևել վառվող մոմերին, այնպես որ չմոռանաք հիշեցնել ձեր հարսանյաց կազմակերպչին այդ մասին: Մոմերը պետք է փոխել` նայելով դրանց այրման աստիճանին, որպեսզի լավ տրամադրությունը և գեղեցիկ պատկերը պահպանվի ամբողջ երեկոյի ընթացքում: Լուսամփոփները կարող են լինել դասական, ինչպես նաև կրեատիվ, օրինակ՝ դատարկ շշերով, կոներով, ճյուղերով, թելի կծիկներով, փայտի կտորներով և այլն:
Կոճղափայտ
Ձմռանը գեղեցիկ է օգտագործել բնական նյութեր, հատկապես նրա համար, որ դրանց հայթայթելը խնդիր չէ: Կոճղափայտը կարելի է օգտագործվել, որպես ներդիր, ինչպես հյուրերի սեղանների ձևավորման մեջ, այնպես էլ նորապսակների սեղանի: Դրանց վրա կարելի է դնել ձևավորմած մոմեր բանկաներով, իսկ փայտե պատվանդանների վրա կարելի է ավելացնել` մամուռ, բամբակյա գնդիկներ, կոներ, չորացրած ծաղիկներ, ճյուղեր և այլ պարգրներ, որոնք մեզ է ընծայում բնությունը՝ ձմռանը:
Կոճղափայտերը կարելի է օգտագործվել ամուսնական մատանիների համար նախատեսված բարձիկների փոխարեն, ինչպես նաև սեղանների համարակալման համար: Իսկ հարսանեկան տորթը գերազանց կդիտվի մեծ կոճղափայտի վրա, միայն թե մի մոռացեք գեղեցիկ ձևավորել հարսանեկան տորթը: