Հոդվածներ
Ընտրում ենք իդեալական հարսի կոշիկ
Հարսի կոշիկի ճիշտ ընտրությունը հեշտ գործ չէ: Շատ հաճախ հարսնացուները մեծ ուշադրություն չեն դարձնում դրա ընտրությանը, սակայն կոշիկը հարսնացուի կերպարի ամենակարևոր մասն է: Հարսանեկան կոշիկի ճիշտ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ խորհրդի.
1) Կոշիկի ընտրությունը պետք է կատարվի անմիջապես զգեստը ընտրելուց հետո: Կոշիկը գնելուց հետո կրեք այն տանը, որպեսզի ոտքը սովորի դրանց:
2) Կրունկը պետք է լինի օպտիմալ բարձրության: Իդեալական բարձրությունը համարվում է 5-7 սմ: Կոշիկները չպետք է ցավեցնեն և պետք է լինեն հարմարավետ և հանգիստ: Եթե ըտրել եք բարձրակրունկներ, հավանաբար արժե մտածել լրացուցիչ` ևս մեկ ավելի հանգիստ զույգ ունենալու մասին` պարելու համար:
3)Կոշիկները ոչ միայն պետք է համապատասխան լինեն հարսանեկան թեմային և ոճին, այլև լինեն բացարձակ հարմարավետ: Ըտրեք ոչ միայն ամենագեղեցիկը այլև ամենահարմարավետը:
4) Հիշեք, որ զգեստի և կոշիկի գույները պարտադիր չէ, որ համապատասխանեն: Ամեն ինչ կախված է ձեր ցանկությունից և ճաշակից: Եթե կերպարի մեջ առկա են վառ լուծումներ, ապա կարող եք կոշիկները ընտրել այդ ակցենտներին համապատասխան:
5 )Որոշեք կոշիկի ոճը: Այսպես կոչված դասական «նավակ» կոշիկները ամենահարմար տարբերակն են:
6) Կոշիկի ոճի ընտրությունը գլխավրապես կախված է զգեստի ոճի և ձևից: Երկար զգեստներին համապատասխան են բարձրակրունկ կոշիկները, կարճ զգեստների համար` բոկոտիկները կամ բաց, թեթև կոշիկները: Մետաքսե զգեստները հիանալի են դիտվում ատլասե կոշիկների հետ:
7) Եթե ընտրել եք մեծ կիսաշրջազգեստով և արտահայտիչ նախշերով զգեստ, ապա անհրաժեշտ է ընտրել ավելի զուսպ և պարզ կոշիկ: