Հոդվածներ
Առաջին ժամադրություն
Նա քեզ հրավիրել է առաջին ժամադրության: Վերջապես դուք երկուսով կլինեք: Միգուցե մինչև այժմ շփվում էիք միայն հեռախոսով կամ ինտերնետով, և սա առաջին հնարավորությունն է, երբ չեն լինի անցանկալաի ներկաներ, և դուք կփորձեք հասկանալ միմյանց ճանաչել ավելի մոտիկից… Եթե ամեն ինչ հաջող ընթանա, գեղեցիկ սիրավեպ կսկսվի… Ուրեմն վճռորոշ է ամեն մի պահը, ձեր դիմախաղն ու ամեն մի ժեստը…
Գայթակղման արվեստը յուրահատուկ խաղ է, առանց որի կին տղամարդ հարաբերությունները ձանձրալի կլինեին…
Դեռ հնուց գեղեցկուհիները գործածում էին դիմափոշի ու զանազան բույրեր, ներկում վարսերն ու եղունգները, սեղմիրան էին հագնում և հազար ու մի խորամանկ հնարքներ բանեցնում` ցանկալի տղամարդու սիրտը նվաճելու համար: Իսկ ի՞նչ է ձգում, հմայում ժամանակակից տղամարդուն: Ի՞նչ հնարքներով կինը կարող է արժանանալ նրա ուշադրությանն ու շարունակական դարձնել հանդիպումները…
ՀԱԳՆՎԻ՛Ր
Ժողովրդական իմաստությունը` «դիմավորում են հագուստով…», այսօր էլ հնացած չէ: Տղամարդկանց դուր են գալիս կիսաշրջազգեստներով ու շրջազգեստներով կանայք: Հագուստը պետք է ընդգծի կնոջ բարեմասնություններն ու թաքցնի թերությունները, չպետք է «ճչացող» լինի: Ճիշտ չէ հագնվել` մտածելով. «Ինչքան բաց լինի, այնքան` լավ»: Չափազանց բացված թևերն ու ոտքերը հաճախ գռեհիկ կարող են թվալ և կգրավեն տղամարդու ուշադրությունը ամենևին ոչ ցանկալի ուղղությամբ: Մինի կիսաշրջազգեստից շատ ավելի խորհրդավոր կթվա մինչև ծնկները հասնող ճեղքվածքով կիսաշրջազգեստը, որը տղամարդու հիացած հայացքի առջև ի ցույց կդնի ոտքերդ` բարակ զուգագուլպաների մեջ... Ազդեցությունը հատկապես ուժեղ կլինի, եթե գտնվում ես «ոտքը ոտքին» գայթակղիչ դիրքով:
ԲԱՑՎԻ՛Ր
Տղամարդկանց մեծամասնության համար սեքսուալ են կանանց մարմնի այն մասերը, որոնք սովորաբար փակ են: Ցույց տուր գեղեցիկ պարանոցիդ երկարությունը` հավաքելով մազերդ: Պարանոցը փակող բլուզի հետ կարելի է հագնել կարճ կիսաշրջազգեստ, իսկ եթե ցանկանում ես բացել ուսերդ, ուրեմն հոգա՛, որ կիսաշրջազգեստը հասնի ծնկներիդ կամ ավելի երկար լինի:
ԲՈՒՐԻ՛Ր
Օծանելիքը քո կերպարը կամբողջացնի: Ընտրածդ բուրմունքը պետք է արտաքինիդ ներդաշնակ լինի: Ընտրի՛ր այնպիսի բուրմունք, որն ավելի մոտ է քո կենսակերպին և բնավորությանը: Տարբերակները շատ են, բայց ցանկալի է, որ բուրմունքը լինի թեթև, նուրբ ու ռոմանտիկ:
ԽՈՍԻ՛Ր
Գայթակղման հիմքում ինտրիգն է: Ձայնդ, ժեստերդ, պահվածքդ պետք է առեղծվածային դարձնեն քեզ: Կանացի ցածր ձայնը տղամարդուն տրամադրում է շփվելու և խթանում է նրա երևակայությունը: Հիշի՛ր, որ տղամարդիկ ոչ միայն “սիրում եմ աչքերով”, այլ նաև “սիրում են ականջներով”: Հաճելի, նուրբ ձայնով արված հաճոյախոսությունը ևս մեկ քայլ է քո օգտին: Ցանկալի տղամարդուն գայթակղելու համար օգտագործի՛ր “մագնիսացնող հայացքը” սկզբում տղամարդու ուսերի վրայով թեք նայի՛ր անորոշ ուղղությամբ, ապա հայացքդ կանգնեցրու՛ նրա աչքերի վրա: Նայի՛ր արտահայտիչ, բազմանշանակ հայացքով: Սիրախաղի սկզբում կարող ես հոգեբանական մեթոդներ կիրառել` ներդաշնակ շփում ստեղծելու համար: Օրինակ` զրույցի ժամանակ նրանց աննկատ կրկնօրինակի՛ր նրա շարժումներն ու ժեստերը. դա կոչվում է «հայելային արտացոլման» մեթոդ: Տղամարդը քո մեջ կտեսնի ինքն իրեն և ավելի հեշտ կսկսի վստահել քեզ:
ՀՊՎԻ՛Ր
Տղամարդիկ սիրում են բարի և ուրախ կանանց: Անկեղծ ժպիտը, ծիծաղն ու կատակները յուրաքանչյուրին կտրամադրեն անկեղծ զրույցի: Չարժե առաջին հանդիպման ժամանակ պատմել սեփական խնդիրների մասին ու բողոքել ճակատագրից. դու տղամարդու համար պետք է լինես տոն ու հանգիստ, այլ ոչ թե գլխացավ: Հիշի՛ր, սեքսուալությունը չի վերաբերում միայն մարմնի մասերին. Այն արտահայտվում է մի շարք մանրուքներով. Ինչպես ես բռնում գինու բաժակը, ինչպես ես ուղղում մազերդ և այլն... Հպվի՛ր նրա ձեռքին նրբորեն, բայց իբր պատահաբար: Այդ ժեստն ասում է, որ դու սպասում ես պատասխան վերաբերմունքի:
Անմիջակա՛ն եղիր, բայց ոչ անպարկեշտ: Նկատե՛լ տուր, որ քեզ հաճելի է նրա ընկերակցությունը: Հաճոյախոսություններին պատասխանի՛ր շնորհակալությամբ, բայց առանց ամաչելու. Թող տեսնի, որ գիտես քո արժեքը:
ԻՄԱՑԻ՛Ր ՉԱՓԸ
Դիմափոշով «գաջված» դեմքը դեռ ոչ մի տղամարդու չի հիացրել, իսկ բնականին մոտ ստվերաներկը գեղեցիկ է, վառ կարմիր շրթներկն էլ կարելի է փոխարինել մրգային ախորժելի համ ունեցող որևէ փայլով: Մի՛ շփոթվիր գայթակղումը այլասերման հետ, եղի՛ր անբռնազբոս և ուրախ, բայց ոչ կպչուն ու համառ: Եվ, ամենակարևորը, եղի՛ր բնական:
ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
● Չափազանց ուշադիր մի՛ նայիր ու մի՛ զննիր անցորդներին:
● Չի կարելի փողոցում անտեսել ծանոթներին:
● Ժամադրավայրում սպասելիս (եթե ինչ-ինչ պատճառներով ավելի շուտ ես տեղ հասել) չի կարելի ձանձրույթից ուսումնասիրել հակառակ սեռի ներկայացուցիչների դեմքերը:
● Զրուցելիս հայացքդ մի՛ կենտրոնացրու խոսացողի շուրթերի վրա:
● Նայի՛ր զրուցակցիդ աչքերին, քեզ բնական պահի՛ր:
ԶՐՈՒՑԵԼԻՍ
● Երբեք քո մասին ամեն ինչ մի՛ պատմիր միանգամից: Ավելի շատ նրան լսիր:
● Աշխատիր ցույց տալ, որ հետաքրքրված ես:
● Թող տղամարդը խոսի որքան ուզում է. նրանք սիրում են, երբ իրենց լսում են:
● Ոգևորիր խոսակցիդ, օրինակ` «ինչ հետաքրքիր է» կամ «հաճելի է լսել քեզ» արտահայտություններով:
● Խուսափի՛ր բամբասանքներից :
● Խուսափի՛ր խոսքը “փչացնող” բառերից` “ասենք”, “խոսքի”, “ուրեմն”, “այսինքն”…
● Մի՛ օգտագործիր գռեհիկ արտահայտություններ:
● Մի՛ ընկիր մանկության գիրկը. Այնտեղից վերադառնալը դժվար է:
● Խոսի՛ր դանդաղ և ինքնավստահ: Արագ խոսքը հասկանալը դժվար է:
● Երբեք նրան մի՛քննադատիր ուրիշների ներկայությամբ:
● Խոսելիս մի՛ մոռացիր ժպտալ:
ՔՈ ԺՊԻՏԸ
● Ժպիտը դրական է ազդում զրուցակցի վրա: Բայց ժպիտը լինում է անկեղծ և արհեստական: Մարդիկ տարբերում են արհեստական և ինքնաբուխ ժպիտները:
● Հայելու առաջ առավոտյան հիշիր որևէ հաճելի բան, որպեսզի գեղեցիկ ժպիտը զարդարի դեմքդ:
● Հայելուն չի կարելի մոտենալ առանց ժպիտի:
● Ժպիտը ոչ միայն ծնվում է զգացմունքից, այլև ծնում է զգացմունք:
● Ժպտացող աղջկան միշտ բարյացակամորեն են ընդունում:
● Հիշի՛ր. Տղամարդիկ ատում են մռայլ կանանց:
● Քո ժպիտն անփոխարինելի այցեքարտ է:
● Նվիրած ժպիտից չես աղքատանա: Նվիրի՛ր քո ժպիտը, և դրանից տղամարդն ավելի ուժեղ , հարուստ ու ինքնավստահ կդառնա:
● Ժպիտը հրաշք է, որն ընծայվում է անվճար:
● Ժպիտի մասին հիշողությունը կարող է պահպանվել տարիներով:
ՔՈ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ
● Գնահատի՛ր քեզ: Դու և քո կյանքը ամենաթանկն եք այն ամենից, ինչ գոյություն ունի:
● Մի՛ բացիր սիրտդ անծանոթի առջև:
● Մի՛ վատնիր զգացմունքներդ անծանոթի վրա:
● Երբեք խղճահարությունից դրդված մի՛ կապվիր որևէ տղամարդու հետ:
● Երբ տղամարդու հետ ես, մի մոռացիր քո “ես”-ի մասին:
● Ունեցիր արժանապատվության զգացում:
● Մտածիր գլխով, այլ ոչ այն տեղով, որը կիսաշրջազգեստիդ տակ է:
● Ամուր կանգնիր հողի վրա, “վեր-վեր մի՛ թռիր” զգացմունքների առատությունից:
● Մի՛ կորցրու քեզ, մի՛ թուլացրու քեզ, երբ հասկանում ես, որ նա անչափ դուր է գալիս քեզ:
● Ընդառաջ մի՛ գնա ինտիմ թեմաներով խոսակցություններին: Շեղի՛ր թեման:
● Մի առաջնորդվիր "Ինչ լինում է թող լինի միանգամից” սկզբունքով:
● Անտեղի մի՛ արագացրու հարաբերությունների ընթացքը:
● Մի՛ կարծիր, թե կարելի է հեշտությամբ ղեկավարել տղամարդկանց:
● Մի՛ մտածիր, թե տղամարդկանց հետաքրքրում է միայն սեքսը:
● Սովորի՛ր ասել “ոչ” :
● Սեքսից հրաժարվելու համար արդարացումներ պետք չեն:
● Կարողացի՛ր միշտ վերահսկել քեզ:
● Մի՛ բացահայտիր քեզ ամբողջովին: Առեղծվածային եղիր:
● Մի՛ ստեղծիր խնդրահարույց իրավիճակներ:
● Մի՛ պարտադրիր նրան ամուսնանալ քեզ հետ:
● Ընդառաջ մի գնա անորոշությանը:
● Մի՛ կառչիր անցյալից, անվերջ մի՛ «վերցրու դիր» անցյալը:
● Կարողացի՛ր լինել գայթակղիչ, բայց ոչ հասանելի:
● Եղի՛ր բնական, հավատարիմ քո էությանը:
● Աշխատիր միշտ հրաժեշտ տալ այնպես, ինչպես թիթեռնիկն է սավառնելով հեռանում:
ՍՂԲՅՈՒՐ` " ԼԻՆԱ" ԱՄՍԱԳԻՐ
________________________________________
________________________________________
Մեկնաբանություններ
LUSI
10:08 10.06.2013
BAYCC ASENQ ARAJI ANGAM GNUMES HANDIPMA U TXEN SKSUMA HAMBUREL,,U VATA PAHUM IRAN ET JAMANAK INCH PETQA ANES..VOR CISHT STACVI?
________________________________________
Anna
08:44 15.05.2012
avelacnem ,vor nax shat chisht xorhurdner en,bayc hamamit chem,vor petqe heteven tvyal kanonnerin, mard vonc ka ,petq e iren drsevori...ete arajin handipum@ lav ancav,hastat 2ic,3-i...kam 6i jamanak hastat ir iskakan demq@ paeza kdaran...
________________________________________
MERY
05:58 20.02.2012
AXJIK@ INCHQAN KARA PTI HAMEST LINI
________________________________________
Meri
11:52 04.02.2012
Petqe ichqan karaq hamest lineq
________________________________________
olga
09:16 02.02.2012
Karchum em hima hay axchikneri mechamasnutyun@ pahpanum en ays voske kanonner@,bayc mi te ays paheladever@ himq e linum ankexc shpman@ u hetaga lurj qayleri e berum nranc kap@ pahpanelu hamar....Chem karchum vor hay txamardun karox es ays kerp gravel,nranq aynqan kopit en u kulturayic heru,vor vocinc ci karox nranc gaytakxacnel.....
________________________________________
karine
05:18 26.01.2012
snorhakalutyun lav xorhurdner en
________________________________________
Armina
01:44 21.12.2011
hamamit em ,chisht xorhurdner anporcneri hamar...
________________________________________
Meri
03:01 05.12.2011
Shat lav xorhurdner en...
________________________________________
Rima
10:09 06.11.2011
Shat chisht xorhurdner en,iroq petqe bolor axchikner@ irenc henc aydpes pahen.
________________________________________
Արէվիկ
09:39 19.10.2011
համամիտ էմ
________________________________________
Lus
09:24 17.09.2011
SVETAN SHAT JISHT E ARAJIN HANDIPMAN JAMANAK KAM AR HASARAK EKEXECI MI GNACEQ KARCES HETO INQNABERABAR BAJANVEQ IRARIC>>>PATJARNERN IRAR HETEVIC HAJORDUM EN IRAR..APREQ SIRELOV EV KOMPLEXNERI MEJ DZEZ MI GCEQ SHPVEQ SIREQ EJARKACEQ
________________________________________
N A R E
11:34 26.08.2011
shat hetaqrqir er es khetevem ayd xorhurdnerin
________________________________________
es
23:25 25.08.2011
es amachum em txayi het qayleluc et im mot komplexa dardzel))))inch anem cicaxeliya bayc pasta =D
________________________________________
Harut
08:14 18.08.2011
metsamasamb chisht khorhurdner ein, ispar bacakayum em ayn, vor petq e kin@ lini areghtsvatsayin, heto hakasum em nran vor petq e sexual drsevori iren. havataceq aghjikner jan, khosqs dzez em ughghum, inchqan heru mnaq evropakan mtacelakerpic aynqan dzer ogutna u mi shat karevor past evs! yerbeq chsteq, havataceq vor tghayi hamar aveli lav e dar@ chshmartutyun@ qan qaghcr sut@! nshanakutyun chuni arajin handipumna te che
________________________________________
ANULIKNAAAAAAAAAAA
08:17 09.07.2011
AVELI LAV E NAXAPES CHPLANAVORES TE VONC PETQ E QEZ PAHES,VONC SHPVES VONC HAGNVES,,,,,,,,MI TRAMADRVEQ VOR AMEN INCH LAV LINI,,,,,,HANGIST SHUNCH QASHEQ U GNACEQ JAMADRUTYAN,,,QANZI DRANIC HIANALI BAN CHKAAAAAAAAAAAAA
________________________________________
ՍՈՆԱ
03:02 10.06.2011
ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ և ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՆ ԵՍ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՀԵՏԵՎԵՄ ԴՐԱՆՑ
________________________________________
David
11:19 08.06.2011
Ete mer gexecik seri nerkayacucichner@ espes varven havataceq voch mek tan@ chi mna))) Iskapes shat lav xorhurdner ein @nduneq ev ashxateq ogtagorcel)
________________________________________
Արմինե
09:58 26.05.2011
Ես կարելի է ասել կիսում եմ հեղինակի կարծիքը, միայն թե պետք չէ չափից դուրս զսպվածություն ցուցաբերել սիրելիիդ հանդեպ, շատ տղամարդկանց պարզ ու անկաշկանդ կանայք են դուր գալիս, ոչ թե ԱՎԱՆԴԱՊԱՇՏ:
________________________________________
ARPINE
01:32 21.05.2011
amen inch shat jisht er.ete bolors el hetevenq ays xorhurdnerin karcum em 1-in handipum@ anteri klini
________________________________________
Hermine
12:25 14.05.2011
Arajin handipman jamanak vorqn hnaravora bnakan piti lines , ete qo dimach kangnacha porcharu txamard apa qo arach jestern u pahvachq@ inq@ shat lav khaskana, xorhurdner@ shat lavn en ete da ka qo mej i skzbane ajsinqn du ches devachnum , ajl bnakanich tpisin es, isk jptal petq e arhasarak kjanqum ajl voch miajn arajin handipman jamanak , ete qo zug@nker@ qo ekrord kesna apa duk khaskanaq mimianch aranch avelorduchjuneri , amen inch der derqerum e isk amenakarevor@ SERNA!!!!!!!!!
________________________________________
LILIT
13:48 13.05.2011
SHNORHAKALUTIUN JISHT XORHURDNERI HAMAR.
________________________________________
ՀԱՍՄԻԿ
13:03 24.04.2011
ՈՒր ուզում ես գնա,ամենակարեւորը միշտ եղիր անկեղծ ու բնական,իսկ Ձեր խորհուրդները խոստանում եմ անպայման օգտագործել:
________________________________________
Arevik
09:10 12.04.2011
SHAT LAV ER GRAC AMEN INCH
________________________________________
Arevik
09:08 12.04.2011
vay inch chisht banera grac maladecc yes irok karik uney ays amene lselu chishta yes arten nshanvumem shutov bayc vat che mek angam yevs lsel chisht yev bari xorhurtner yes shat kuzey imanay ove ays amene grum ove mtacum ays mtker yev grum shat kuzey imanay
________________________________________
lili
04:24 24.03.2011
amen inch chisht er grva&
________________________________________
ANUL
09:34 18.02.2011
petq chi amen meki asac sut xosqerin havatal,txamardun arhasarak petq chi vstahel
________________________________________
Ani
03:03 02.10.2009
Shat axjikner kan , voronc kyanqum mek angam chi vor arajin jamadrutyun e exel: Im orinakov karox em asel, vor es inqs unecel em mi qani arajin jamadrutyunner : Arajin jamadrutyan jamanak aynqan ei nershnchum, aynqan ei mtacum, te inchpes petq e ancni, mtacum ei amen mi manruqi masin - sksac hagnveluc, varsahardarumic, matnahardarumic, te inch xosem, inchpes xosem, aveli shat pordzum ei indz kopit acac dzev tal, isk myus jamadrutyunneri jamanak, aveli azat ei, aveli bnakan: Avelin asem, verjin jamadrutyany es gnacel em aveli qan bnakan, karox em asel nuynisk tan hagustov, u shat lav e stacvel: Iinch em uzum asel exeq aveli qan bnakan , erbeq mi ynkeq manruqneri hetevic u amen inch klini OK!!!
________________________________________
Sveta
00:08 14.09.2009
Sofa jan uxxaki ei asum ekexexcu pahy!!! Parzapes ays hodvatsi tak ei grel!!!
________________________________________
Nora
02:32 07.09.2009
Arajin jamadrutyuny amenahishvox paheric mekn e kyaqnum,hamadzayn cheq???
________________________________________
Sofa
04:18 01.09.2009
Chishtn asac chhaskaca te inch kap uner Svetai asacy,ekexeci chgnaly u arajin jamadrutyuny,inchi karoxa arajin jamadrutyuny ekexecum lini?
________________________________________
Sveta
03:50 27.08.2009
Es mi ban gitem u da shat chist e,pordzvats ban e...@ynkeroj het ejexeci chen mtnum, ete nor eq sksel ynkerutyun anel, aravel evs miasin ekexeci mi ayceleq!!!
________________________________________
Anna
03:47 26.08.2009
Isk es im hamar nman ezrakacutyun em arel, vor ete du qez pahum es bnakan, ches nershnchum, ches qashvum, uremn voryeve ban ches zgum nra handep, isk hakaraki depqum, du voch te qez dzevacnum es , ayl parzapes uzum es anpayman dur gal nran, vor hankarc chkorcnes!!! Chgitem vorn e chisht!!!
________________________________________
Lili
02:48 21.08.2009
Axjikner es sa asum em im pordzic, egheq vorqan hnaravor e bnakan, mi gnaceq jamadrutyan angir arats, kexc mi paheq dzez, che vor amboxj kyanqum cheq karox dzev dzez tal, 1000 angam egheq bnakan, da amenachishtn e, u imaceq vor tghamardik lav tarberum en kexcn u bnakany:
________________________________________
Nana
00:52 18.08.2009
Isk ete petqa e gnas jamadrutyan tariqov mets andznavorutyan het, vorn inch el chlini ayl hayacqneri ter e, inchpes petq e mez pahenq? bnakan e vor vonc vor kanq, bayc inch vor mi xorhurd...
________________________________________
Ani
04:06 15.08.2009
Shat hajoxvats hodvats e, ayn indz aynqan e ognel im arajin handipmanjamanak, vor shatshnorhakal em!!! Avelishat nman hoidvatsner!!!
________________________________________
Lena
03:22 07.06.2009
Jishtn asac xorhurdnery shat lavn ein ev shat axjikner kan, vor uxxaki petq e heteven ays xorhurdnerin. Amenakarevory anhasaneli ev inqnavstah lineln e.Mek xndranq xorhurdner greq naev txamardkanc hamar. Irenc aveli shat e harkavor.
________________________________________
Nina
06:14 05.06.2009
Arajin jamadrutyan jamanak petq e mez pahenq aynpes inchpes vor kanq: Ete angir anenq ays kanonnern u jamadrutyan yntacqum pordzenq dranq kirarel, karcum em da klini shincu, kexc pahvacq: Bayc dranq shat lav xorhurdner en, ete axjikneric yuraqanchyur@ karoxana iren drsevorel edpes aranc angiri, shat lav klini: