Հոդվածներ
5 լավագույն դեկորատիվ տարրերը աշնանային հարսանիքների համար
Աշունը տարվա ամենագունեղ և վառ ժամանակհատվածն է: Տարվա այդ եղանակին բնությունը մեզ օժտում է հարուստ բերքահավաքով:
Աշնանային տերևները, խնձորը, խոտի դեզը, դդումը և ցորենի հասկը հիասքանչ սեզոնային տարեր են աշնանային հարսանիքների ձևավորման համար: Այսօր Wedding.am-ը կպատմի Ձեզ, թե ինչպես կարելի է օգտագործել այդ դեկորատիվ տարրերը, որոնց միջոցով Դուք կարող եք ստեղծել յուրահատուկ մթնոլորտ կապված տարվա ամենալավ եղանակի հետ:
Աշնանային տերևներ
Վառ և գունեղ տերևները անարժք են և թափված են մեր ոտքերի տակ, այնպես որ դժվար չի լինի դրանց հավաքելը: Կախված հարսանեկան թեմատիկայից կարելի է նաև օգտագործել կաղիններ և կաղնու տերևներ: Անհրաժեշտության դեպքում, տերևները կարելի է ներկել աերոզոլային ներկով, օրինակ՝ ոսկեգույն կամ արծաթագույն:
Աշնանային տերևները կարող են օգտագործվել ԶԱԳՍ-ի արարողության համար նախատեսված կամարի ձևավորման մեջ, ինչպես նաև ծաղկային կոմպոզիցիաների և հարսի ծաղկեփնջի մեջ: Տերևներից պատրաստած պսակները հարմար կլինեն և կհամապատասխանեն լուսանկարման համար նախատեսված գոտու ձևավորման համար: Ժապավեններով կապված տերևներով կարելի է զարդարել նորապսակների աթոռների հետևի կողմը: Բացի այդ, տերևներով կարելի է զարդարել խորան տանող ճանապարհը՝ վարդի թերթիկների փոխարեն: Իսկ ճաշկերույթի համար պատրաստված սեղանին դրեք տերևներ նկարի շրջանակների մեջ:
Խնձորներ
Խնձորներ աշնանային հարսանիքի համար՝ վառ կարմիր, փայլուն, բայց կախված թեմատիկայից, կարելի է նաև օգտագործել կանաչ խնձորներ, ներկել դրանք ոսկեգույն կամ արծաթագույն կամ պատել ոսկեգույն փայլերով: Հարսանեկան խնջույքի ժամանակ խնձորները կարելի է օգտագործել համարյա ամենուր: Հյուրերին իրենց տեղերը նստեցնելու ցուցանակը կարելի է փոխարինել խնձորներին կպցված քարտերով, որոնց վրա կլինեն հյուրերի անունները և սեղանների համարները (կարելի է օգտագործել նաև տաձեր կամ փոքրիկ դդումներ): Խնձորները կարելի է օգտագործել հարսի և հարսնաքույրերի ծաղկեփնջերի մեջ, ինչպես նաև կարող են ծառայել, որպես բարձիկ ամուսնական մատանիների համար:
Խնձորներից կարելի է պատրաստել մոմակալներ, շարել դրանք խորան տանող ճանապարհի երկայնքով, աստիճանների վրա կամ հյուրերի սեղաններին: Գեղեցիկ կադրեր ստանալու համար, կարելի է դրանցով ձևավորել նորապսակների անունների սկզբնատառերը, հարսանիքի ամսաթիվը կամ եզրագծել մի մեծ սիրտ: Խնձորներով լի խոշոր զամբյուղները կամ արկղերը կզարդարեն մուտքը: Բացի այդ, խնձորները, իհարկե, իրենց ուրույն տեղը ունեն աղանդերի սեղանի վրա: Օրինակ՝ կարամելապատ խնձորներ փայտիկներով, սեզոնային հետաքրքիր քաղցրավենիք, որը կզարմացնի Ձեր հյուրերին, իսկ խնձորի ջեմով փոքրիկ բանկաները կլինեն համեղ նվեր, որոնց Ձեր հյուրերը կըմբոշխնեն ձմեռային երեկոներին: Եթե խնձորներով թեմատիկան Ձեզ համար ծեծված է համարվում, ապա դրանց կարելի է փոխարինել տանձով կամ աշնանային այլ մրգերով:
Խոտի դեզ
Խոտի դեզը շատ գունեղ դեկորատիվ տարր է: Հասարակ խոտը կանաչավուն գույնի է: Բայց ամենագեղեցիկ, ոսկեգույն գույնը ունի ցորենի ծղոտը: Խոտի դեզը կարելի է օգտագործել ԶԱԳՍ-ի կամարի ձևավորման մեջ կամ լուսանկարման համար նախատեսված գոտու համար, դրանցով կարելի է զարդարել հանգստի համար նախատեսված տարածքը, որտեղ հյուրերին ոչ միայն հարմար կլինի հանգստանալ, այլ նաև զվարճանալ: Բացի այդ, խոտի դեզով կարելի է փոխարինել կահույքը, օրինակ՝ այն կարող է ծառայել որպես աթոռ բացօթյա ԶԱԳՍ-ի արարողության ժամանակ, և որպեսզի հյուրերի համար էլ ավելի հարմարավետ լինի ծածկեք դրանք ծածկոցներով:
Դդումներ
Դդումը աշնանային դեկորի թագուհին է: Դդումի հիմնական գույներն են՝ նարնջագույնը և կանաչը, սակայն ցանկության դեպքում դրանք կարելի ներկել ցանկացած գույնի և ձևավորել գործվածքներով՝ պարկի կտորով կամ ժանյակով: Արտառոց ձևերի փոքր դեկորատիվ դդումները կարող են նորապսակների և հյուրերի սեղանների ձևավորման մասն կազմել կամ օգտագործվել քարտերի համար, որոնց վրա նշվցած կլինի հյուրերի նստատեղերը:
Դդումները կամ նրանցից պատրաստված կոմպոզիցիաները կարելի է դնել մուտքի մոտ կամ այն վայրերում, որոնք նախատեսված են ձևավորման համար: Դդումների վրա կարելի է գրել կամ փորագրել հարսանիքի օրը, նորապսակների ազգանունները, կամ որևէ զվարճալի բան և օգտագործել դրանք լուսանկարվելու և դեկորի մեջ:
Ցորեն
Ցորենի հասկերը ասոցացվում են բերքահավաքով, պտղաբերությամբ և բնության հարստությամբ: Ցորենի հասկերով կարելի է պատրաստել հարսի ծաղկեփունջը ամբողջությամբ կամ ուղակի մի քանի հասկ ավելացնել ծաղկեփնջերի և փեսայի կոստյումի ծաղկեփնջակալի մեջ: Ցորենի հասկերից փնջերը կապված ժապավեններով կզարդարեն ցանկացած տարածք, դրանք կարելի է համադրել այլ չորցած ծաղիկների հետ կամ թարմ վարդերի ու մարգարտածաղիկների հետ: Ցորենի հասկերը կարելի է դնել ապակե ծաղկամանների մեջ, լցված չոր, վառ գույնի հատապտուղներով (օրինակ՝ մասուր), կամ կաղիններով, իսկ մուտքի մոտի ծաղկային կոմպոզիցիաներին կփոխարինեն ցորենի հասկերը: