Հոդվածներ
12 յուրօրինակ եղանակ հարսանիքը հետաքրքիր և զվարճալի անցկացնելու համար
Բոլոր զույգերն էլ ցանկանում են անմոռանալի հարսանիք ունենալու մասին, և մանրակրկիտ պլանավորում են այն ամենը, ինչ պետք է տեղի ունենա իրենց հարսանիքին: Սակայն կան զույգեր, որոնք բացի ավանդական միջոցառումներից, ցանկանում են իրենց հարսանիքը անկրկնելի դարձնել նաև հյուրերի համար, և մի շարք հետաքրքիր խաղեր և զվարճանքներ են հորինում` ուրախությունը ապահովելու համար: Wedding.am-ը առաջարկում է օրինակ վերցնել այս 12 եղանակներից, և ձեր միջոցառումը իսկապես անմոռանալի կդառնա:
1. Մինչ հարսանեկան ճաշկերույթը սկսելը, երբ կարծես թե րոպեները առաջ չեն գնում և հյուրերի համար ժամանակը ձանձրալի է անցնում և նրանք պարզապես բաժակ բաժակի են խփում, կարող եք կազմակերպել խմիչքների` գինու, շամպայնի, լիկյորի ցուցադրություն, կարող եք նույնիսկ մասնագետ վարձել, ով հյուրերին կպատմի խմիչքների մասին հետաքրքիր պատմություններ:
2. Չկա ավելի լավ միջոց հյուրերին զվարճացնելու և նույնիսկ ամենաամաչկոտ պարեցնելու, քան անմիջապես հարսանիքին պարուսույց հրավիրելն է, ով տեղում բոլոր հյուրերին պարային մի քանի շարժումներ կսովորեցնի, և բարձր տրամադրությունը ապահովված է:
3. Դուք ունեք սիրելի դերասան, քաղաքական գործիչ կամ երգիչ: Փորձեք նրանց կամ նրանց նմանակին հրավիրել ձեր հարսանիքին: Պատկերացնում եք` բոլորը` այդ թվում և դուք, հնարավորություն կունենաք նրանց հետ լուսանկարվելու համար, նկարները տեղադրել սոցցանցերում: Իսկապես զվարճալի է:
4. Թող և կանայք, և տղամարդիկ ունենան միմյանց հետ հաղորդակցվելու առանձին սրահներ, օրինակ, տղամարդկանց համար կարող եք առանձնացնել սիգար-բար, որտեղ նրանք կփորձեն ձեր կողմից առաջարկվող սիգարները, կշփվեն միմյանց հետ:
5. Հրավիրեք աճպարար կամ գուշակ: Դե պատկերացրեք` ինչպիսի ուրախ իրարանցում կսկսվի ձեր հարսանիքին:
6. Զվարճանքներ մտածեք երեխաների համար: Դա կարող է լինել առանձին անկյուն, որտեղ կհավաքեք խաղահրապարկ, կարող են դիտել մուլտֆիլմեր և այլն: Եվ նրանք կզվարճանան, և ծնողները հնարավորություն կունենան լիցքաթափվելու:
7. Կարող եք հրավիրել ծաղրանկարչի, ով խնջույքի ընթացքում կպատրաստի հյուրերի նկարները: Այդպիսով և նվերների, և ուրախության հարցը կլուծվի, միայն նախօրոք պետք է ստուգեք, որ ծաղրանկարները բարի լինեն:
8. Վերցրեք ձեր և ձեր սիրելիի լուսանկարը, այն շատ մեծ չափով տպեք, ամրացրեք կարտոնե պինդ թղթի վրա, կտրատեք և ստացեք փազզլ, որը պետք է հավաքեն ձեր հյուրերը ողջ երեկոյի ընթացքում:
9. Մի մեծ զգեստապահարան ուրախ հագուստ հավաքեք` մեծ գլխարկներով, զվարճալի քթերով և բեխերով, խաղալիք կիթառներով և ակնոցներով... և կտեսնեք, թե պարահրապարակում դրանք որքան պահանջված կլինեն:
10. Ստեղծեք հանգիստ միջավայր, որտեղ հատկապես տարեց հյուրերը հնարավորություն կունենան հանգստանալու, լսելու հանդարտ երաժշտություն` մեղմ լույսերի ներքո:
11. Ձեր հարսանիքին հնչող երգերով ձայնասկավառակներ հավաքեք և նվիրեք ձեր հյուրերին: Այդպես նրանք մշտապես կհիշեն այդ գեղեցիկ օրը:
12. Եթե պատրաստվում եք բուն խնջույքից հետո շփվել ձեր հարազատների հետ ավելի մտերմիկ մթնոլորտում, հանդիսավարին կամ դիջեյին ասեք, որպեսզի նա հայտարարի միջոցառման մասին: Չմոռանաք բոլոր հյուրերին հաջողություն մաղթել: