Հոդվածներ
Քափքեյքեր: հարսանեկան տորթի այընտրանքային տարբերակ
Փոխվում է հարսանեկան նորաձևությունը, փոխվում է նաև հարսանեկան տորթերի միտումները: Վերջին ժամանակահատվածում քափքեյքերը դարձել են ցանկացած միջոցառման սեղանի զարդը:
Քափքեյքերը հարսանեկան տորթի մատչելի և պայծառ այլընտրանքային տարբերակներն են: Նրանք ունեն յուրահատուկ և գրավիչ տեսք: Վերջերս քափքեյքերը` փոքրիկ այս քաղցրավեննքները, դարձել են բավականին մասսայական: Սրանք փոքր տորթեր են` պատրաստված են նույն կեքսի խմորից, ունեն բաժակի չափ և կշռում են 43 գրամ: Քաղցրավենիքը ծագել է ԱՄՆ-ից 19-րդ դարում: Նրանք սկսեցին ճանաչում վայելել միայն 21-րդ դարում այն ժամանակ, երբ հայտնի «Սեքսը մեծ քաղաքում» կինոշարքից Magnolia Bakery-ն ` առջարկեց այս փոքրիկ թխվածքաբլիթները, և երբ Մարթա Ստյուարդը գիրք գրեց նվիրված քափքեյքերին:
Սովորաբար քափքեյքերը մատուցվում են բազմահարկ մատուցարանի կամ հարթ սկուտեղի վրա: Գոյություն ունեն ինչպես բազմաթիվ բաղադրատոմսեր, նույնքան շատ էլ ձևավորման տարբերակներ:
Հարսանիքի ժամանակ կարող եք մատուցել միան քափքեյքեր: Սակայն տորթի կտրման արարողությանը հետևողներին առաջարկում ենք տորթից և քափքեյքերից ստեղծել «դուետ». ընտրեք փոքր տորթ ` շրջապատված քափքեյքերով: Կարող եք կտրել տորթը, իսկ քափքեյքերը `բաժանել հյուրերին:
Ամենամեծ առավելություն այս փոքրիկ թխվածքների այն է, որ կարիք չկա դրանք կտրելու: Յուրաքանչյուր հյուր ստանում է իր հասանելիք բաժինը:
Քափքեյքերի մյուս առավելությունը հետևյալն է. նրանցով կարելի է ավելի արդյունավետ զարդարել հարսանեկան սեղանը, քան հարսանեկան տորթի միջոցով:
Եվ մեկ առավելություն, թե ինչու քափքեյքերը դարձան այսքան սիրելի. նրանց առաքումը հեշտ է և պարզ: Փոքրիկ թխվածքաբլիթները ավելի հեշտ է տեղափոխել, քան մեծ բազմահարկ հասանեկան տորթը: