Հոդվածներ
Հարսանեկան արարողություններ Հայաստանի պատմամշակութային վայրերում
Բոլորիս երազանքն է ունենալ անմոռանալի և եզակի հարսանյաց արարողություն, որը միշտ կմնա մեր հիշողություններում: “WeddingArmenia” ընկերությունը կօգնի Ձեզ այդ հարցում՝ առաջարկելով Ձեզ անցկացնել Ձեր հարսանեկան արարողությունը, Հայաստանի պատմամշակութային վայրերում՝ Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Սաղմոսավանք, Նորավանք, Ամբերդ, Տաթև և այլն:
Քանզի “WeddingArmenia” ընկերությունը ունի բացառիկ հնարավորություն՝ թույլատվություն, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից` անցկացնելու հարսանեկան գեղեցիկ բացօթյա արարողություն լինի այն ԶԱԳՍ-ի արարողություն, թե քահանայի օրհնություն:
Արարողության ողջ ընթացքում կլինի ֆոտո և վիդիո նկարահանում, որոնք միշտ վառ կպահեն հիշողությունները հարսանյաց արարողության հետ կապված: Գեղեցիկ նկարներ, Զվարթնոցի ավերակների մոտ կամ Գառնու հեթանոսական տաճարի բակում, որոնք խորհրդավորություն կհաղորդեն Ձեր նկարներին, իսկ պսակադրությունը կարող եք անցկացնել Գեղարդի սուրբ Կաթողիկե եկեղեցում:
Հայաստանն իսկապես հայտնի է և հարուստ է իր պատմամշակութային վայրերով, որոնք գրավում են օտարերկրացիների և սփյուռքահայերի ուշադրությունը, գերում նրանց սրտերը և կանչում դեպի Հայաստան: