Հոդվածներ
Ինչ՞ու բացօթյա հարսանիք
Յուրաքանչյուր ամուսնանալ ցանկացող զույգ երազում է, որպեսզի հարսանեկան արարողությունը լինի հեքիաթային, անկրկնելի և հիշելի երկար ժամանակ: Բացօթյա հարսանիքը կատարյալ տարբերակ է իրականացնել Ձեր մանկության երազանքը՝ զգալ ձեզ արքայազն և արքայադուստր՝ ներդաշնակ լինելով մայր բնության հետ:Հայաստանում այսպիսի հարսանիքները գրեթե նորություն են: Սական բազմաթիվ հարսանյաց սրահներ, ռեստորաններ և հյուրանոցային համալիրներ առաջարկում են համապատասխան պայմաններ՝ Ձեր մտահաղացումները իրականություն դարձնելու համար: Բաց երկնքի տակ տեղի ունեցող հարսանիքները հիշարժան են, հաճելի, յուրահատուկ և իհարկե, ունեն բազմաթիվ առավելություններ: Իսկ որ՞ոնք են նմանատիպ հարսանիքների առավելությունները:
1. Բնություն
Բացօթյա հարսանիքների առավելություններից մեկը անկասկած բնությունն է, և դրան ավելի մոտ գտնվեը: Իսկ Հայաստանը հայտնի է իր բացառիկ հրաշալի բնությամբ: Անշուշտ, հենց ինքը՝ Հայաստան աշխարհն է կերտում հոյակապ պայմաններ նմանատիպ միջոցառումների համար: Մաքուր օդ, կանաչ մարգագետիններ, բարձր սարեր, կապույտ երկինք: Ահա այն ամենը ինչ անհրաժեշտ է մայր բնությանը ավելի մոտ և ներդաշնակ զգալու համար: Այն ամենը ինչ բացօթյա հարսանիքները դարձնում է մասայական, իհարկե բնության առաջարկած ազատությունն է: Այս դեպքում կարիք չի լինի անհանգստանալ նաև գեղեցիկ լուսանկարների համար, որոնք նպատակ ունեն լինելու Ձեր միության կենդանի վկաները: Բնության երևույթները ու բնապատկերները հրաշալի էֆֆեկտներ կարող են հաղորդել լուսանկարներն: Ձեզանից մեծ ջանքեր և երևակայություն չի պահանջվի կատարյալ լուսանկարներ ստեղծելու գործում:
2. Մտքի թռիչ և երազանքների իրագործում
Բացօթյա հարսանիքները լայն դռներ են բացում երևակայության և մտքի թռիչքի համար: Գրեթե չունենալով որևէ խանգառող հանգամանք, բացօթյա հարսանիքները կատարյալ են ցանկացած տեսակի հարսանեկան արարողություն ի կատար ածելու համար՝ ընդգրկելով ավանդական հարսանիքից մինչև ծովափնյա կամ ռետրո: Բոլոր անհավանական ցանկությունները այստեղ կարող են իրականություն դառնալ: Այս տեսակ հարսանիքները հնարավորություն են տալիս զույգերին ազատ լինել միջոցառման ձևավորման հարցում: Վայրը՝ որտեղ պատրաստվում եք կնքել Ձեր միությունը, կարող է զարդարված լինել ըստ Ձեր հայեցողության, ճաշակի և ցանկության: Չկան ոչ մի արգելքներ գույների, ծաղիկների, լույսերի անգամ սեղանների դասավորության հարցում: Չկան որևէ սահմանափակումներ նաև թեմատին առումով: Ահա թե ինչու, շատ զույգեր նախապատվությունը տալիս են բացօթյա հարսանիքներին:
3. Պատրաստ ցանկացած խոչընդոտի
Անշուշտ, եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր բացօթյա հարսանեկան արարողությունը անցնի կատարյալ՝ առանց խոչընդոտների, պետք է առաջին հերթին հաշվի առնել եղանակային պայմանները: Երբեմն բնություննը սիրում է անակընկալներ մատուցել, ուստի պետք է նախօրոք պատրաստվել դրանց: Որևէ եղանակային անակնկալ չի կարող խոչընդտել Ձեր ուրախությանը, եթե նախապես ծրագրավորեք յուրաքանչյուր մանրունք: Օրինակ. անսպասելի անձրևից պաշտպանվելու համար հրաշալի միջոց կարող են հանդիսանալ փոքրիկ, հարմարավետ անձրևանոցները, որոնք կարող են ծառայել նաև որպես զարդարանքներ: Տապը հաղթահարելու համար նույնպես ելքեր կգտնվեն, ինչպես օրինակ փոքրիկ զամբյուղը՝ հովհարներով լցված: Մյուս կողմից, այն վայրերը, որոնք հարմարեցված են նմանատիպ միջոցառումների համար, հագեցվածած են կա´մ շատրվաններով, կա′մ լողավազաններով: Սրանք հիանալի միջոց կծառայեն շոգը մեղմացնելու համար: Իսկ ավելի համարձակները ու արկածախնդիրները, կարող են հարսանեկան խնջույքն ավարտել լողավազանում` մի լավ լողալով հյուրերի հետ: Բարեբախտաբար, բնակլիմայական առումով Հայաստանը բավականին հարմար է բացօթյա հարսանիքների համար: Հայկական բնությունը թույլ է տալիս անցկացնել այսպիսի հարսանիքներ վաղ գարնանից մինչ խոր աշուն:
4. Ուրախության ակնթարթները բոլորի հետ
Բացօթյա հարսանիքները հատկապես հարմար են նրանց համար, ովքեր պատրաստվում են իրեց ուրախության ակնթարթները կիսել մեծաթիվ հյուրերի հետ: Սովորաբար հարսանյաց սրահները կարող են հյուրընկալել 100-ից մինչև 350 հյուր: Այս առումով, բացօթյա տարածքները կարող են տեղավորել 500 և ավելի մարդկանց մեկ հարկի ներքո: Անհրաժեշտ է միայն հարմար տեղավորել սեղանները՝ ընթարձակ պարահրապարակ ունենալու համար: