Հոդվածներ
Ինչ՞ու անցկացնել հարսանեկան արարողությունը հենց Հայաստանում
Իհարկե առաջին պատճառը, որի համար արժե ամուսնության արարողությունը կազմակերպել Հայաստանում ՝ էկոլոգիան է: Հայաստանը ողջ աշխարհին ծանոթ է իր թարմ մաքուր օդով, աղբյուրի կենարար ջրերով, թավշե կանաչ բնությամբ: Այստեղ սնունդը էկոլոգիապես մաքուր է՝ զերծ քիմիական հավելումներց: Գյուղատնտեսությունը հիմնված է էկո համակարգի վրա. այսինքն՝ մաքուր և առողջ սնունդ: Հայկական հողերը բավականին բերրի են, ուստի լրացուցիչ պարարտանյութերի կարիք չի զգացվում: Սնունդը հարյուր տոկոս բնական է և առողջարար: Հայաստանում տարօրիակ կթվա, եթե խնդրեք մատուցել օրգանական սնունդ: Այստեղ «օրգանական» եզրույթը դուրս է գործածությունից: Ուստի եթե սիրում եք հոգ տանել Ձեր առողջության մասին և սնվել էկոլոգիապես մաքուր սնունդով, ապա Հայաստանը հենց Ձեզ համար է:
Ցանկացած զույգ իր պարտքն է համարում ընտրել ամենահամեղ ճաշացանկը և զարմացնել հյուրերին զանզան կերակրատեսակներով: Հայկական խոհանոցը հարուստ է բազմազան կերակուրներով, որոնք կշոյեն ցանկացած գուրմանի նուրբ քիմքը: Հայկական խոհանոցը հարուստ է հատկապես մսային ուտեստներով, չնայած բուսակերների համար էլ, այն առաջարկում է հիանալի խորտիկներ: Սովորաբար, հայկական հարսանեկան սեղանին դրվում է թոնիրում պատրաստված խորոված, որը մատուցվում է հայկական անմահական հացով ՝ լավաշով: Ամառային եղանակին հյուրասիրվում է խորոված բանջարեղեն: Ճաշացանկի մյուս ուտեստները կարող են լինել ընտրված ըստ Ձեր ցանկության: Հարսանեկան աղանդերների շարքը կարող է համալրվել հայկական քաղցրահամ մրգերով:
Առաջին հերթին, Հայաստանը պատմամշակությանի երկիր է ՝ 1000 ու մի եկեղեցիներով: Հայաստանը առաջիններ, ով 301 թ. ընդուենց քրիստոնեություն որպես պետական կրոն, այստեղ իջավ Նոյ նահապետը՝ տնկելով առաջին խաղողի որթը: Բազմաթիվ են ինչպես նորակառույց, այնպես էլ դարերի պատմություն ունեցող եկեղեցիները, վանքերն ու մատուռները: Ամենահին գործող եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն է՝ կառուցված 303 թվականին: Պսակադրության արարողության համար գերազանց վայր է Խոր Վիրապի վանական համալիրը: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի հայերի սրբազան լեռը՝ բիբլիական Արարատը:
Հայաստանը, լինելով հինավուրց երկիր, հարուստ է իր սովորույթներով և ավանդույթներով: Լավ է պահպանված հատկապես հարսանեկան ծիսակարգը: Չնայած արարողության մեջ ներթափանցել են արևմտյան և եվրոպական սովորույթներ, հայ նորապսակները սիրով պահպանում են պապերց ժառանգած սովորույթները: Յուրահատուկ և չկրկնվող հարսանեկան տոն ունենալու համար, Հայաստանը, այս տեսանկյունից, անգերազանցելի վայր է: Այն իր մեջ ամփոփում է ողջ ժողովրդի հարուստ մշակույթը: Հարսանեկան արարողությունը սկսվում է կեսօրից, երբ փեսացուն իր հարազատներ հետ գնում է ապագա կնոջ տուն: Ողջ ընթացքը ուղեկցվում է երգ-երաժշտությամբ, պարերով և զվարճանքներով: Ապա, հաջորդում է բուն եկեղեցիական արարողությունը, որը իր մեջ կրում է հզոր հոգևոր զորություն: Զույգերը հավերժ սիրելու, իրար հավատարիմ մնալու երդում են տալիս և ստանում Աստծո օրհնությունը: Հաջորդում է հարսանեկան խնջույքը, որի համար սահմանված որևէ կանոներ չկան:
Անկասկած բոլոր նորապսակները երազում են հեքիաթային, ռոմանտիկ մեղրամսի մասին: Հայաստանը բազմաթիվ առաջարկեր ունի մեղրամիսը այստեղ անցկացնելու համար: Այն պատմամաշակութային երկիր է, շատ են տեսարժան վայրերը: Մարդիկ հյուրասեր են, բարի, անմիջական: Լեռնաշխարհը բազմազան է՝ բաձր սարեր, անառիկ ժայռեր, ընդարձակ դաշտավայրեր և հարթավայրեր: Կապուտակ Սևանի ափին անցակացրած երեկոները հաստատ երկար կհիշեք Ձեր կյանքի ողջ ընթացքում: Ջերմուկի, Դիլիջանի, Ծաղկաձորի շլացուցիչ բնությունը հիանալի կլինի՝ համատեղ կյանքի սկիզբն ազդարարելու համար, ինչպես նաև կօգնի թոթափել հարսանեկան թոհուբոհի առաջացրած լարվածությունը:
Եթե ցանկանում եք Հայաստանում ացկացնել Ձեր բացօթյա հարսանիքը ապա վստահեք WeddingArmenia-ի փորձառու մասնագետների: