Հոդվածներ
Հարսանեկան լուծումներ
Անհույս ռոմանտիկ երիտասարդը ամուսնության առաջարկ է արել Դիսնեյի բոլոր արքայադստրերին
Նաիրա Վերդյան
Ձեզանից շատերը, հավանաբար, ունեն կամ ունեցել են Դիսնեյի ամենասիրելի արքայադուստր, որին հանդիպելու կամ տեսնելու մասին մշտապես երազել են:
Անհույս ռոմանտիկ և հումորիստ Բլեյն Գիբսոնը նախապատվությունը տալիս էր ոչ թե մեկ արքայադստերը, այլ բոլորին, և որոշել էր ամուսնության առաջարկ անել նրանցից յուրաքանչյուրին:
Նրան հաջողվել է հանդիպել Մոխրոտիկին, Արիելին, Ռափունցելին, Թինկերբելին, Ժասմինին... նա հասցրել է ամուսնության առաջարկ անել նույնիսկ Գաթսոնին:
«Նրանք բոլորն էլ հիասքանչ են և իսկապես շատ գեղեցիկ, սակայն ինձ հաջողվեց գրավել միայն Թինկերբելի սիրտը»,-Թվիթերի իր էջում գրել է կատակասեր երիտասարդը: