Հոդվածներ
Wedding.am-ը ներկայացնում է 4 ամենատարօրինակ հարսանեկան ավանդույթների շարքը
Ժպտանք միասին :)
Հարսնացուի ներկումը
Շոտլանդիայում ոմանք պահպանել են հին ավանդույթը. նշանվածների ընկերները կամ հարազատները գողանում են հարսնացուին և նրա վրա «սև» հեղուկ լցնում: Շոտլանդացիները կարծում են, որ նման նվաստացումը հարսնացուին նախապատրաստում է ընտանեկան կյանքի ծանր իրողություններին:
Կինը` տղամարդ
Սպարտակյան մշակույթն ուներ մի ավանդույթ, ըստ որի` հարսնացուն պետք է ճաղատանար և տղամարդու նման հագնվեր, իսկ փեսացուն հագներ կանացի շրջազգեստ: Ինչպես տեսնում եք, որոշ ժամանակակից փեսացուներ և հարսնացուներ նույնպես երբեմն հետևում են հին սպարտակյան ավանդույթներին:
Սպասքի կոտրում տարբեր երկրներում
Մի շարք երկրներում հյուրերը հարսնացուին և փեսացուին նվիրում են նոր ափսեներ: Գերմանիայում հյուրերը նույնպես այդպես են անում` վերջում կոտրելով դրանք: Ըստ այս ավանդույթի աղմուկը հեռացնում է չար ուժերին նորաստեղծ ընտանիքի տնից: Հայաստանում նույնպես այդպիսի ավանդույթ կա:
Մայրական օգնություն
Աֆրիկայի մի շարք գյուղերում ավագ կինը պետք է ուղեկցի նորապսակներին ննջասենյակ, որպեսզի «բացատրի գործի էությունը»: Սովորաբար դա գյուղի մեծն է լինում, բայց կարող է լինել նաև հարսնացուի մայրը: Իսկ դուք մտածում եք, թե ձեր սկսեսուրն է չափազանց աներես
Շարունակելի՝ wedding.am