Հոդվածներ
Պսակադրություն
Պսակ-պսակադրություն.բոլորիս էլ հայտնի է այս խորհրդի կատարումը, սակայն մեզանից քչերին է հայտնի դրա իմաստը: Փորձենք մեկնաբանել այն ամբողջությամբ.
-Տեր ես, որդյակս,- հարցնում է քահանան փեսացուին:
-Տեր եմ,-պատասխանում է նա:
-Հնազանդ ես զավակս,- հարցնում է քահանան հարսին:
-Հնազանդ եմ,- պատասխանում է հարսը:
Քահանայի ու նորապսակների այս երկխոսությունը տեղի է ունենում եկեղեցում` պսակադրության ժամանակ, որի խորհրդով փեսան ու հարսը ամուսնանում են և կազմում ընտանիք:
Պսակադրությամբ նորապսակները աստվածային օրհնություն են ստանում իրենց նորաստեղծ ընտանիքի համար:
Պսակադրության արարողության ժամանակ` վերն ասված խոսքերից հետո, քահանան թույլատրում է նորապսակներին մատանիներ փոխանակել: Փեսացուի ու հարսի մատներին դրվող մատանիները նրանց միության անխախտ լինելու նշաններն են: Թագերը, որոնք դրվում են նորապսակների գլխին, նշանակում են, որ համատեղ ամբողջ կյանքի ընթացքում պահպանեն հավատարմությունը պսակադրության ուխտին: Միևնույն բաժակիցգինի խմելը նշանակում է, որ կյանքի և ուրախության, և դժվարությունների ժամանակ նրանք պետք է լինեն անբաժան:
Պսակի խորհուրդը արվում է քահանայի կողմից:
Ժողովրդի ներկայությամբ քահանան ամուսնացող զույգին հարցնում է` իրենց կամքով են եկել պսակվելու: Դրական պատասխան ստանալուց հետո նա միացնում է նորապսակների աջ ձեռքերն ու ճակատները և օրհնում նրանց միությունը:
Մեկնաբանություններ
անանուն
08:34 31.08.2011
եթե եկեղեցական այս խորհրդին մարդ չհնազանդվի օգուտի տեղ վնաս կկռի, օրհնության տեղ անեցք է գալու նրա կյանքում, զգույշ կացեք մարդիկ, եթե մարդ չի հասկանում տեր լինելու կամ հնազանդվելու խորհուրդը, կարող է եկեղեցու ծառայողներից հարցնի, այլ ոչ թե սխալ կարծիք կազմի
Lilitka
03:27 13.05.2011
Din jan dar@ poxvela, iranq hnazand en menq ter
Diana
03:27 30.04.2011
Shaaaaaaat lav kliner vor txan hnazand liner
XXX girl
04:29 14.07.2009
Psakadrutyunn amena-amena karevor masn e. da e iskakan amusnutyunn.
Rita
00:41 31.10.2008
Iskakan harsaniqy henc psakadrutynna,sax mnacacy derasanutyna
Լարիսա
01:53 15.10.2008
Պսակադրությունն իմ կարծիքով շատ հաճելի ու հետաքրքիր արարողություն է: Միայն ատելով ատում եմ, երբ պսակադրությունից հետո բոլոր բարեկամ, հարազատ, ծանոթ, անծանոթ մոտենում են ու համբուրում են հարս ու փեսային: Շատ տհաճ երևույթա: Այդ օրը կաշխատեմ հարբուխով հիվանդ լինեմ, որ ինձ չմոտենան:
Luiza
05:30 06.09.2008
BAYC Axr incha nshanakum hnazandes? ay qez ban! Ha anuxex, anlezu kendani piti lini harsy@,inch anen asi hnazandem.
MUSHO
13:34 01.09.2008
et vortega elel vot teg@ asa
Անանուն
01:55 23.08.2008
isk mek mek el hakarakna linum,pesan harcnum en teres,harsy patasxanuma- ter em.XXXXXXX