Հոդվածներ
Հարսանեկան սեզոն
Դարեր առաջ հարսանիքների ազդարարը նոյեմբերին նշվող Նավասարդի տոնն էր, դրանից վաղ սկսածը հայկական հարսանիք չէր: Այն տևում էր մինչև Բարեկենդան և այդ ժամանակ հասնում իր ամենամեծ հաճախականությանը: Այդ ընթացքում մարդիկ համեմատաբար ավելի ազատ էին գյուղատնտեսական աշխատանքներից, և այդ օրերին ամբողջովին նվիրվում էին տոնահանդեսներին, այդ թվում նաև՝ հարսանիքներին: Այնուհետև սկսվում էր Մեծ պասը, և կերակրատեսակներ օգտագործելու արգելքի հետ միասին արգելվում էին նաև խնջույքներն ու տոնախմբությունները, և իհարկե նաև հարսանիքները: Ավելի ուշ՝ 20-րդ դարում, հարսանիք անելու Մեծ պասի արգելքը փոխարինվեց §մայիսյան հարսանիքներ¦ժողովրդական արգելքով: Մայիսին հարսանիքներ չանելու սովորույթը կա նաև այլ ազգերի մոտ: Մեզ մոտ նույնպես կա այս սովորույթը, սակայն, վերջին ժամանակներում մարդիկ կոտրել են այդ կարծրատիպերը: Չնայած որ հիմա Հայաստանում հարսանեկան սեզոնի ընտրության հարցում որևէ լուրջ խոչընդոտ չկա, այնուամենայնիվ, ըստ վիճակագրության, առավել շատ հարսանիքներ են գրանցվում ամռան և աշնան ամիսներին: Մարդկանց մեծամասնությունը կողմ է այս ժամանակահատվածին, քանզի այն ունի մեծ առավելություններ: Այս ամիսներին ամեն ինչ նպաստում է հարսանիքի բարեհաջող կազմակերպմանը: Լավ եղանակը, մրգերի առատությունը այնբաղադրիչներն են, որոնք շատերին ստիպում են հենց այս ժամանակահատվածումկազմակերպել իրենց հարսանիքը: Weddingarmenia.com իր փորձի ընթացքումհարսանիքներ է կազմակերպել բոլոր եղանակներին և բոլորն էլ բարեհաջողիրականացրել: Եթե ցուրտ եղանակին Ձեր ընտրությունը տեղի հարցում այնքան էլ մեծչէ, ապա այս ամիսներին Դուք ունեք ընտրության լայն հնարավորություն: Այս եղանակըհնարավորություն է տալիս նաև բացօթյա հարսանիքներ կազմակերպելու: Բացօթյա հարսանքիներ կազմակերպելու համար ամենահարմար ժամանակը ամռան սկիզբն է, երբ դեռ ամեն ինչ կանաչ է, թարմ և ոչ այնքան շոգ: Տարիներ առաջ հարսանիքներն անցկացվում էին հանգստյան օրերին, սակայն, այս սովորույթն էլ ժամանակի հետ փոխվել է, և զույգերը իրենց հարմարությունից ելնելով են ընտրում իրենց հարսանիքի օրը: Այսօր ամուսնացողների հիմնական մասը տեղյակ չէ, որ շաբաթվա որոշակի օրերին (չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի) նույնպես պսակադրությունն արգելվում է: Այնուամենայնիվ, նշանակություն չունի, թե տարվա որ եղանակը կամ որ օրը Դուք կընտրեք Ձեր հարսանիքի անցկացման համար, կարևորը, որ այն անցնի ուրախ միջավայրում և դառնա Ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկը: