Հոդվածներ
Կանաչ, կարմիր խնձորներ
Հարսանիքի հաջորդ օրը …
Հարսանյաց հանդեսից հետո իր կարևորությամբ երկրորդ արարողությունը նվիրված է խնձորին: Չնայած շատ վիճելի է, թե նրանցից որն է իրականում առաջնայինը: Հարևան-բարեկամ կանայք ներկայանում են տարիներով մշակված այդ արարողությանն այնպիսի արժանապատիվ տեսքով, կարծես եկել են ՄԱԿ-ի նստաշրջանի: Մեծ կարևորություն տալով կատարվողին` ոչ ոք չի մտածում, որ հիմա մասնակցում են բացահայտ, "օրենքով ընդունված" բամբասանքի: Այլ կերպ ինչպե՞ս անվանել այդ խայտառակ հավաքույթը, երբ խմբովի քննարկում են նորահարսի ինտիմ կյանքի առաջին փորձի արդյունքները: "Կարմիր խնձորի" կամ, այսպես ասած, հարսանիքից հետո երիտասարդ աղջկա կուսությունից զրկման "լոզունգներով հայտարարվող փառաբանման" երևույթը դարերով եկած մի ահազդու հրեշավոր կուռք է: Կուռքի կավե ոտքերն արդեն փշրվել են, այն վաղուց ընկել ու քարուքանդ է եղել, բայց ստեղծած կարծրատիպը շարունակում է սարսափ ազդել իգական սեռի բոլոր ներկայացուցիչների վրա, անկախ այն բանից` անցել են այդ մսաղացի միջոցով, թե, մանավանդ, դեռ ոչ: Արտահայտություններս ադաթապաշտ մեր մեծերին իհարկե դուր չեն գա, բայց հույս ունեմ, որ նրանք ասելիքս ճիշտ կընկալեն ու ինձ անարգանքի սյունին չեն գամի: Իրականում ի՞նչ է նշանակում հարսանիքից հետո բերվող "կարմիր խնձորը": Երբ դեռ փոքր էի, դրա մասին ամաչում էին խոսել բարձրաձայն, երբ մեծացա, սաստեցին, թե` ջահել աղջիկ ես, ինչու ես այդքան հարցեր տալիս, ժամանակը կգա, կիմանաս: Հետո հասկացա, որ ամեն ինչ չէ, որ պետք է տատիկին ու մայրիկին հարցնելով իմանալ, սկսեցի ինքս փնտրել պատասխանը գրքերում և ընկերուհիներիս հետ զրույցներում:
Թե ինչ ապրեցի առաջին անգամ, երբ դասընկերուհիս ծնողներից թաքուն մի քրքրված գիրք բերեց սեռական կյանքի մասին, որտեղ կարդացի նկարագրությունն այն բանի, որ կոչվում է կուսությունից զրկում, հիմա առանց ծիծաղի հիշել չեմ կարող:
Աբսուրդի թատրոնի ներկայացումները գունատ կերևան դրա համեմատությամբ:
Շոկային վիճակը բավական երկար տևեց, այն իմաստով, որ նայում էի շուրջս ու չէի կարողանում հասկանալ. լավ, եթե այդ երևույթի մասին խոսելը տաբու է, դե, ամոթ է, էլի, ապա ինչպե՞ս են այդ նույն աղջիկները (համեստ, ամոթխած) հետո հղի վիճակում փողոց դուրս գալիս: Պարզ չէ՞, որ յուրաքանչյուր անցորդ կարող է աչքաչափով իմանալ, թե մոտավորապես երբ է նա վերջին անգամ զբաղվել "այդ գործողությամբ": Թե՞ դա արդեն ամոթ չէ, ամոթ է առաջին անգամը: Մի հարևանուհի ունեմ, մի օր (արդեն իմ ամուսնանալուց հետո, երբ կարելի էր իմ ներկայությամբ դրա մասին խոսել) պատմեց, որ իր հարսանիքի օրը բոլոր հյուրերը սեղանի մոտ դեռ նստած են եղել, երբ իրեն ամուսնու հետ ուղարկել են մի առանձին սենյակ: Շփոթահար ու հուզված սպասելիս է եղել ամուսնու հրահանգներին, թե ինչ է պետք անել, երբ լսել է, որ ապագա սկեսուրն ու նրա տագոր կինը պատուհանի տակ կանգնած շշուկով խոսում են: Հետագայում պարզվել է, որ սպասել են իր առաջին ճիչը լսելուն: Դրանից հետո "լավ խաբարը" ստացած հարսանքավորները շարունակել են խնջույքը: Նկարագրված դեպքից շատ տարիներ են անցել, հիմա, իհարկե, սկեսուրները դռան կամ պատուհանի տակ չեն հերթապահում, բայց այնուամենայնիվ, սպասում են "անմեղության սավանին": Ում հարցնես, կասի, թե ինքը դրանով չի հետաքրքրվում, բայց մեծ մասամբ այդ անտարբերությունը ցուցադրական է: " իմ տղան համաձայն է, թող ամուսնանա, ես դեմ չեմ լինի" արտահայտությունը հիմնականում գիտակցական պաշտպանություն է հնաոճ չերևալու համար: Ներողություն եմ խնդրում այն իսկապես գիտակից կանանցից, ովքեր ապագա կամ ներկա սկեսուր են ու նման հնադարյան սովորույթների պատճառով չեն թունավորում երիտասարդ հարսիկի հոգին: Խոսքս վերաբերում է նրանց, ովքեր սկեսուրի ձեռքին տառապելով` հիմա փորձում են իրենց հարսից ռևանշ վերցնել. Ժամանակին իրենց են ստորացրել, հիմա իրենք պիտի անեն, բանակի "դեդովշչինայի" նման մի բան է: Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ "կանաչ-կարմիր խնձորի" հիվանդությունը միայն " սկեսուրային " բնույթ չունի, դրան զգալի կերպով նպաստում են նաև զոքանչները, մտածելով, որ եթե կարմիր խնձոր չբերեն, ապա հարևանները ծուռ խոսելու պատճառներ կունենան, կկասկածեն նաև իրենց բարոյականությանը, քանի որ ասում են " մորը տես` աղջկան առ ", բայց հարց է առաջանում, հարևաններն ինչու՞ պետի տեղեկանան քո կամ քո աղջկա կյանքի մանրանասնություններին: Եվ հետո, կա՞ արդյոք վստահություն, որ այդ նույն հարևանուհին, որ այսօր քո տանը նստած քննարկման է մասնակցում, ինքը ժամանակին եղել է մաքրության տիպար: Չէ՞որ այդ արարողությանը մասնակցողները կամ դրա մասին խոսողներն իրենց այնպես են պահում, կարծես պիտի սրբերն ամաչեն իրենց տեսնելիս:
Մինչև հիմա կան (որքան էլ անհավատալի է`այս "քաղաքակիրթ" կոչվող դարում իրոք լինում են) դեպքեր, երբ կնոջը քարկոծելով սպանում են` անհավատարմության մեջ կասկածելով: Մինչդեռ մաքրության, բարոյականության մասին քրիստոնեության սկզբունքները բոլորովին էլ խարսխված չեն այդչափ հողեղեն երևույթի վրա, կարևորելով մեր հոգին, այլ ոչ թե դրա փաթեթավորումը: Հնարավոր չէ պարզել, թե երբվանից է հայ ազգը սկսել կարևորել կուսության գաղափարը: Կարելի է ասել, որ Ադամի ու Եվայի ժամանակներից սկսած` մարդիկ կարևորել են կնոջ մաքրությունը: "Եթե դուստրեր ունես, զգույշ եղիր, մի գգվիր նրանց ու համարձակություն մի տուր, ամուսնացրու նրանց իմաստուն մարդկանց հետ և մեծ գործ արած կլինես":
Բայց ի՞նչ ասել մաքրություն: Բնական է, անարատությունը կարևոր է, բայց հոգևոր հայրերն ընդունում են, որ կինը կարող է կույս լինելով ամուսնանալ և վատաբարո լինելով` քանդել ամուսնու օջախը` այն շենացնելու փոխարեն: Մյուս կողմից` հնարավոր է, որ կինն ինչ-ինչ պատճառներով անարատ կույս չլինելով` կարող է այնպիսի ընտանիք կազմել, որն ապրի Աստծո և մարդկային հասարակության օրենքներին համապատասխան: Այսինքն` քրիստոնեությունը կնոջ հոգու և բնավորության առանձնահատկություններն ավելի է կարևորում, քան նրա ֆիզիկական վիճակը(չհերքելով դրա կարևորությունը): Նա հոգևոր խրատներ է տալիս, որ մեկ անգամ սխալված կինն այլևս ճշմարիտ ուղուց չշեղվի:
Ասում են` եթե ուզում ես հասկանալ իմաստը` լսիր բառերը, եթե ուզում ես ընկալել էությունը` լսիր հնչերանգը: Քրիստոնեությունը քարոզում է ամոթխածություն ու համեստություն, բերում է մարդկային հարաբերություններում մաքրության անառարկելի գաղափարին, բայց մեր հասարակությունում արտամուսնական կապերի ու անառակության դեմ պայքարը վերածվել է զուտ ձևական բնույթ կրող ճղճիմ սովորույթի, որի իմաստն ի սկզբանե շատ գեղեցիկ ու ռոմանտիկ է եղել: Երիտասարդ աղջիկն ամոթխած ու անարատ հանձնվում է ամուսնուն: Նա պիտի դառնա ընտանիքի ու ամուսնու հենարանն ու թիկունքը: Բոլորին էլ պարզ է, որ թիկունքը պիտի ամուր լինի, այլապես ընտանիքը չի կայանա: Տղամարդը պիտի համոզված լինի, որ իր կնոջ համար միակն է ու այդպիսին էլ կմնա: Անվիճելի է, որ այդպես էլ կա: Բայց երբ մինչև հարսանիքն իրար շատ սիրող ու նվիրված տղան ու աղջիկն անցնում են հասարակության գծած սահմանը, կարծում եք` ճի՞շտ է, որ սկեսուրը վռնդում է իր տղայի սիրած կնոջը միայն այն բանի համար, որ նա երեք օր առաջ է արել այն, ինչ պիտի աներ իրենց պաշտոնապես "թույլ տալուց" հետո միայն: Տղայի բոլոր բացատրությունները, որ դա իր հետ է եղել ու իր դրդմամբ `հետևանք չեն ունենում: Նոր կյանք մտած աղջիկն անպատվված հեռանում է հոր տուն, քանի որ սկեսուրը վստահ է, որ երբ տղան տանը չլինի, այդքան հեշտ համոզվող կնոջն ուրիշներն էլ կարող են համոզել: Աբսուրդ է, այլ բառ չեմ գտնում: Որպես անարատության ապացույց` դարեր շարունակ դիտարկվել է կուսաթաղանթի գոյությունը: Հին, բարի ժամանակներում, երբ մարդիկ այնքան էլ տեղեկացված չէին, կարծիք կար, որ եթե կուսաթաղանթ կա, ուրեմն աղջիկը "մաքուր" է: Գուցե մի ժամանակ այդպես է եղել, բայց…
Չամուսնացած աղջկա հղիության չորրորդ ամսում մայրն իմանում է դրա մասին, արագ տեմպով պայմանավորվում ընկերուհու հետ, մեկնում են ուրիշ քաղաք, այնտեղ հղիությունն ընդհատում: Վերադառնում, մի երկու ամիս հետո փեսացու գտնում, շքեղ հարսանիք անում, կարմիր խնձորի արարողությունն էլ` հետը: Հեքիաթ չէ իրականում նման բաներ լինում են: Արդեն տարածված երևույթ է այն, որ ներկայումս "առաջադեմ" աղջիկներն իրենց բոլոր հաճույքները բավարարում են, իսկ հարսանիքից առաջ գնում ծանոթ գինեկոլոգի մոտ որոշակի գումարով վերականգնում իրենց "անմեղությունը": Մի կողմից կարելի է ասել, թե ի՞նչ անենք, բա ո՞նց է, տղաներին կարելի է, իրենց` ո՞չ: Բայց չէ՞ որ դրանով նրանք խաղում են այն իրոք մաքուր աղջիկների անվան հետ, ովքեր գիտակցաբար մնում են անաղարտ իրենց սիրելիի համար: Ասում են ` մի քնձռոտ այծն ամբողջ հոտն է վարակում: Ստացվում է, որ մի քանի հոգու կարծիքի պատճառով կասկածի տակ է դրվում մյուսնորի անմեղությունը: Դա դեռ քիչ է, կա մի ուրիշ կողմ: Այդ մի ժամանակ էին դեռատի աղջիկները միամիտ ու կարծում էին, որ տղայի հետ համբուրվելու հետևանքով կհղիանան, հիմա այդ հիմարությունները քմծիծաղ են առաջացնում: Բոլոր դեռահասներն էլ արդեն տեղեկացված են թե՛ սեռական կյանքի նշանակության, թե եղանակների մասին (փառք Աստծո, գրականություն, ֆիլմեր, ինտերնետ, բազմազան տեղեկատվություն կա, չմոռանանք փառապանծ սերիալները), այնպես որ` լավ գիտեն, որ կարելի է հաճույք ստանալ նաև առանց կուսաթաղանթը վնասելու:
Ստացվում է մի չարաբաստիկ փակ շրջան, որի ելքն առայժմ չի երևում: Չնայած դա հնարավոր էլ չի, եթե հաշվի առնենք, որ խնդիր, որպես այդպիսին, կարող է չլինել, եթե մարդիկ այն չստեղծեն: Մի կողմից ջահել տղան Ռուսաստանից գալիս է հարս տանելու և միակ բանը, որ նրա համար կարևոր է, այն է, որ իրենից առաջ այդ աղջիկն ընկեր ունեցած չլինի (կապ չունի խելքն ու բնավորությունը, թող սուսիկ-փուսիկ լինի, իրենց ձևով կդաստիարակեն), մյուս կողմից` տարիքով կույսերին ինչ պիտակ ասես կպցնում են, թե անհամի մեկն է, որ մինչև հիմա ուզող չի եղել:
Աբսուրդ է:
Ըստ էթնոգրաֆների ուսումնասիրությունների` հասարակության հիերարխիկ զարգացման արդյունքում է նշանակություն ստացել կուսության երևույթը: Անտիկ ժամանակներում դա ոչ մի նշանակություն չի ունեցել կնոջ բարոյական կերպարի ստեղծման համար: Բայց կրոնների, հատկապես մուսուլմանության ազդեցությամբ այն սկսվում է կարևորվել: Երևույթն իր իմաստն ուներ բոլոր ազգերի համար (դե, բանությունը մի բան գիտեր, որ դրանով օժտել է կնոջը), բայց յուրաքանչյուրն իր ձևով էր արտահայտում վերաբերմունքը: Որոշ ազգեր սարսափեցնում են իրենց աղջիկներին` նկարագրելով դրա բացակայության պատճառով չամուսնանալու ահարկու հեռանկարը (Կովկաս, Միջին Ասիա, մուսուլմանական երկրներ), դրան հակառակ` որոշ ազգերի` ճապոնացիների, տիբեթցիների, ույգուրների, կամպուչիացիների, ֆիլիպինցիների մոտ առկա էր կուսությունից զրկելու ծիսակարգ, որն անցկացնում էին քրմերը: Հնդկաստանի հարավում մայրերն այնքան ջանադրաբար են լվանումիրենց մանկահասակ դուստրերի նուրբ օրգանները, որ պատռում են այդ այսպես կոչված գիմենը (կուսաթաղանթի "պաշտոնական" անունն է): Հյուսիսաֆրիկյան մի ցեղ կա, որտեղ սեռապես հասուն աղջիկների կուսաթաղանթը պատռում էին սրբազան ցուլի եղջյուրով: Ծիսակարգը ներառում էր սեռական օրգանների տեսքով խաղալիքներ կրող մարդկանց էրոտիկ պարեր` թմբուկներ նվագակցությամբ: Հաջորդ օրը նվիրվում էր հասունացած երիտասարդներին սեռական կյանքի մասին խրատներ տալուն: Տղամարդ և կին պատկերող հատուկ խաղալիքների միջոցով մեծերը ցուցադրում էին սեռական ակտը: Այսպես, պարերի ու ծիսական գործողությունների օգնությամբ անցկացվում էին սեռական դաստիարակության դասերը: Մեզ մոտ բացակայում է այս կուլտուրան: Ընտանիքում դրա մասին չի խոսվում, ամաչում են (դեռ հանդիպում են այնպիսի աղջիկներ, որ քսան տարեկանում չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում մարդկային կյանքի այդ բաղկացուցիչ մաս կազմող երևույթը): Բայց դրա հետ մեկտեղ, ինչպես անեկդոտում է ասվում, հայրերն իրենց տասնհինգամյա որդիներ հետսեքսի մասին խոսելով շատ բան կարող են սովորել: Այդ մեծ մասամբ այլասերված ինֆորմացիան հաճախ է բերում այնպիսի խնդիրներ, որոնց մասին վերևում արդեն խոսվել է` անկանխատեսելի հղիություն, սեռական բնույթի վախեր հակառակ սեռի ներկայացուցիչների հանդեպ և այլն: Մեր օրերում որոշ դպրոցներում երբեմն նման դասեր են անցկացվում, բայց ուսուցիչներն այնքան կաշկանդված են լինում, որ արդյունքում լրիվ հակառակն է ստացվում, երեխաների մոտ սեքսի մասին ստեղծվում է ամոթալի հաճույքի հաստատուն տպավորություն: Մյուս կողմից` ուսուցչին էլ հնարավոր չէ մեղադրել, շատ նուրբ թեմա է, որի շուրջ, կարծում եմ, ամբողջ մի դասարան հավաքելով չի կարելի խոսել, սա ավելի շատ երկու-երեք հոգանոց խմբերի զրույց պիտի լինի, այն էլ` խմբերը նախապես հոգեբանի խորհրդով կազմավորելով, քանի որ սրա մասին սանգվինիկ ու խոլերիկ, կամ ինտրավերտ ու էքստրավերտ երեխաների հետ միանման բառերով չի լինի խոսել: Այլապես բարդույթավորման սպառնալիք կկախվի ներկաների վրա: Ուզու՞մ ենք ապրել առողջ հասրակությունում, ուրեմն պետք է կարողանանք աճեցնել այնպիսի երիտասարդ սերունդ, որը ոչ թե վախեցած է, այլ գիտակից: Տանք հնարավորություն, որ երեխաները զարգանան որպես նորմալ, այլ ոչ թե սեռապես բարդույթավորված, անլիարժեք մարդիկ, ովքեր փորձելու են կնոջ կամ ամուսնու հաշվին ինքնահաստատվել: Սովորենք հարգել կնոջը, այլ ոչ թե կասկածել, մանավանդ որ ապացուցված է` կանանց որոշակի տոկոս ի ծնե չունի կուսաթաղանթ: Պետք չէ կնոջը նվաստացնել` գինեկոլոգի մոտ քարշ տալով: Ախր, սիրելիներս, եթե չեք հավատում նրան, ում հետ ուզում եք ընտանիք կազմել, ուրեմն մի արեք այդ քայլը` հետագայում հոգոբանական խնդիրներ չունենալու, անընդհատ երեսով չտալու և դրա հիման վրա վրեժ լուծելու համար դավաճանելու փուչիկ պատճառ չունենալու համար: Ի վերջո, կնոջ ներաշխարհը, մարդկային հատկությունները, կին ու մայր, հոգատար տնտեսուհի լինելու որակները բոլորովին կապ չունեն նրա գիմենի հետ: Այն կորցնելով` կինը չի արժեզրկվում: Երբ սրա հետ կհամաձայնեն բոլորը (մինչև ցամաք առուն ջուր գա.), մենք շատ ու շատ խնդիրներ լուծելու մասին չենք մտածի, քանի որ դրանք ուղղակի չեն լինի:
Մեկնաբանություններ
psto
04:45 26.06.2013
iskapes vor xaytarak ban e,tesnes minchev erb e da avanduyt mnalu
Աննա
23:21 10.04.2013
Հարգելիա կանայք, մեր տղամարդիկ հպարտանում են իրենց սիրուհիների քանակով, թող իրենք մտածեն, հետմնաց մեռնում են երբ խոսքը կնոջն է վերաբերում, և շատ առաջադեմ են` երբ իրենց: Կներեք, բայց հայ տղաների մեծամասնությունը անկիրթ ու չտես է, դրա համար էլ սկեսուրները շեֆություն են անում որտեղ կարողանում են:
ANGEL
06:42 16.06.2012
ete NIKA jan menq enq mez hetamnac hamarum apa inchu enq nexanum urishneric erb mez hetamnac en asum : EKEK ARAJIN@ MENQ MEZ HARGENQ VOR URISHNERNEL HARGEN LAV CAVT TANEM
ANGEL
05:57 12.06.2012
AMEN MARD IR KARTIQ@ UNI USTI AY JOXOVURD EKEQ IRAR CHQNNADATENQ U HARGENQ MEKS MYUSI KARCIQ@
ARTUR
10:40 08.06.2012
ET XELKIN EK VOR ES ORI ENK HASEL
margarit
11:06 07.06.2012
ETE MENQ HAYERS ADATNER@ 4PASHTPANENQ EL OV PETQA PASHTPANI.4ISHTA SHAT VATA ERB XARNVUM EN DZER @NTANEKAN GORCERIN BAYC MARD IRA HPARTUTYUN@ 4PETQA ERBEK KORCNI URAXACNELOV DIMACI MARDUN.
Արամ
10:09 27.05.2012
Ամեն դեպքում չարժի մեկուսացնել \"չկույս\" մարդկանց հասարակությունից, հալածել կամ ամոթանք տալ, ամեն մեկը ապրումա նենց ոնց գնումա ճիշտ, ու ոչ ոք ոչ ոքին իրավունք չի տվել քննադատել այդ մարդկանց, կամ մատով ցույց տալ
nara
11:34 25.05.2012
im karciqov kusutyn@ shat karevora ev axchik@ piti lini miayn ir amusnun@ ev et past@ vor axchik@ urishinna exel et ahavora
Lilit
12:10 24.04.2012
ete haraberutyan jamanak texi e unecel arnandami nerhrum heshtoci mej bayc aryun chi exel hnaravor e ardyoq vor axjik@ der kuys e?
Olga
08:47 02.02.2012
Mi orinak berem,es orinak shat em lsel ,vor txaner@ shat karevorutyun en talis axchka kusutyan@,bayc ardyoq txaner@ da pahum en,bazmativ txaner kan voronq aynqan aktiv kyanq en varum tarber kananc het,iranq arden porch en derq berum,bayc ayd nuyn kuys axchik@ vor voc mi porch chuni ,txamardik aynpisi baner en pahanjum nranchic vor parzapes anhnarin e....aynpes vor erkusin el karevor e...
STARIK
12:22 01.02.2012
ET KARCRATIPY ERB PITI VERANA MER TXANERI MEJIC VOR MAN GAN QICH AXCHIKNER KLINEN VOR HAMAPATASXAN LINEN IRANC.ET KUYS CHLINELY CHI NSHANAKUM VOR AXCHIKY ANBAROYAKAN A.
Anahit
06:50 27.01.2012
es hamamit em hodvaci het bayc es inqs sarsapeli barduytner unem vor indz xangarum e u angam vaxecnum u et pahum im kyanq kargavoreluc. aroxj hasarakutyun unenaluc menq der shat heru enq vorn el hangecnum e shat eritastad @ntaniqneri qayqayman@
HAYARPI
07:31 08.01.2012
ES LIOVIN HAMADZAYN EM BOLORID KARCIQI HET EKEQ LINENQ AVELI JAMANAKAKIC EV AVELI XELACI DATENQ
ԱՔՍԱՆՆԱ
04:08 04.01.2012
ՀԱՄԱՄԻՏ ԵՄ ՁԵԶ ՀԵՏ. ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՍԿ ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ
Nara
08:57 20.11.2011
Es evs karcum em,vor petq che datapartel ayn axchiknerin,voronq minch amnsnanaln serakan haraberutyun en unecel. Iskakan amot@ ayd nurb u miayn nranc veraberox harcern qnnarkeln e.....
AZA
12:36 10.11.2011
LAVE LINELU
esem
08:43 29.10.2011
uxaki hay txan uzume ir kin# arajin angam@ iren@ lini
NIKA
22:30 20.10.2011
TESNES KGA MI OR, ERB HAYERI MTACELAKERPN EL KZARGANA
KIN
09:02 12.10.2011
karcum em amen mard inqn e @ntrum ir chakatagiur@ ev te vortex, erb ev um het ir voroshumn e. Eakann ayn e, vor ayd voroshum@ xndir chdarna, u hetagayum ajd qayln apsosanqi arit chdarna ir anci hamar, voch te hasarakutyan parap xavi hamar, ovqer baci urishneri kyanq@ qnnarkeluc urish ban u gorc chunen. Mek@ lini irencic harcni.....
Es
10:51 28.09.2011
txan ete txa e, u vstah? ir vra , el inch imast uni xaytarakutyunner@ u el um inch gorcn e te um het e aprelu
E....
08:45 24.09.2011
isk ete mi axjik amusnacel e ir sirat tgamartu het makur u trvel nran u dranic heto nra kyank@ djbaxtacel e amen or skisur@ vitel e vor tgan nran shata sirum u iren moranuma u kriva gcel ir u amusnu mej vor amusin@ xpi kam viravori nran nael bajanvela u handipela tariner anc mi urish tgayi vor@ [azaba]jogovrdi lezvov asat u uzuma amusnanal VOCH KUYS axjka het ba dran inch asenk anargenk et tgayin vor uzuma erjankacnel voch kuys axjkan ha es gtnum em vor cankacat axjik r kyankum lini gitakcabar te angitakic mi sxal anuma enpes vor axjikner mi knnadatek urishnerin kani vor dukel chgitek der kyankum incher klinen .
AAAAAAAA
08:05 12.08.2011
hianali hodvac er, lriv bavararvac em, chem karoxanum ban grem, uxxakki hianali er, shat matcheli grvac er.........
TATEVA
05:32 11.08.2011
ES HAMADAYN EM AYN MTQI HET VOR OV KUSUTYUN@ CHPAYI DA XAYTARAKUTYAN VERJNE ? IHARKE MINCHEV AMUSNANAL@ BNAKANABAR >? HA IDEP ES EL 17 TAREKAN EM INDZ HISEQ AYSPES TATEVA17
ANULIK
15:50 02.08.2011
APSHAC EM HRASHALI HODVAC,,, CHISHTN ASAC KARGIN PORTNER@ TEXN EQ DREL
ANULIKNAAAAAAAAAAA
08:19 09.07.2011
AHAVORA ,,,,,,,,,,,,,,,,,UXXAKI ANTANELI,,,,,SHAT URAX EM VOR IM GLXOV NMAN BAN CHANCAV
ANUSH
03:46 27.06.2011
ES CHEM HARGUM EN AXJKAN OV IRA HATUYQNERI HAMAR QNUMA TXU HET,,,U KORCNUM EN INCH VATA IRA HAMAR LINELU HETAGAYUN,,,ANOTA AXJIKNER LAV MTATEQ NOR QNEQ
Karine
23:52 25.06.2011
Չեք կարծում, որ կուսության մասին ոչ ուրիշ կանայք, ոչ տղամարդիկ չպիտի խոսեն, քննարկեն: Դա միայն կնոջ ցանկությունն ու որոշումն է: Կինը նույնպես մարդ է և նա իր մարմնի,մտքերի ու ցանկությունների տերն է: Հերիք եղավ ամբողջ հասարակությամբ որոշեք կանանց կամ դեռատի աղջիկների կյանքը:
Arisa
15:15 23.06.2011
koxm em adatin,dem`araroxakargin
ՄԵՆՔ
02:10 21.05.2011
մենք Էրիկի ու Եսի կարծիքը ընտունում ենք,բայց մի բանել մենք ասենք-մենք յուրաքանչյուրս մեր մաքրությւնը պետքե պահենք ոչթե ավանդույթից դրդվաց այլ ինքներս մեզ համար,կարծումեմ շատերտ համացայն եք մեզ հետ?????
Shogher
23:34 08.05.2011
BAVAKANIN HETAQRQIR TEMA E.......ESEL KOXM EM MER HNUC EKAC AVANDUYTNERIN....AXJIK@ PETQ E MAQUR ANAXART HOGOV EV MARMNOV PAHPANVI MI TXAMARDU HAMAR..BAYC ETE INCH INCH HANGAMANQNERUM ZRKVEL E DRANIC CHI NSHANAKUM, VOR AMBOXJ KYANQUM PITI DJBAXT AXJKA KARGAVIJAKUM NSTI [email protected] CANKACATS QAYL ANELUC ARAJ PITI BANAKANUTYAMB ARAJNORDVEL SHAT ERKAR MTATSEL HETEVANQNERI MASIN....CHXORTAKEL SEPAKAN KYANQ@ MI ANGAM HAJUYQ ZGALU HAMAR......SRBUTYUN@ LAV BAN E PETQE PAHPANEL.............AMEN GNOV ......
AGHJNAK
12:48 02.05.2011
AMEN MARD MI DZEVA MTACUM.BAYC DU QEZ VSTAH U CHAKATD PARZ LINELU HAMAR KUYS AMUSNACI ET IM KARCIQNA.YURAQANCHUR TXA PETKA PARCENA IRA ANMEX KNOJOV VOCH TE URISHI KISAT GORDZ@ SHARUNAKI
Anush
08:22 02.05.2011
Im karcqkov da chisht e u piti ayd avanduyt@ sharunakvi,es inqs 16tarekan em ev bazmics lsel em karmir xndcor haskacutyan masin,ev es da gnahatum ev @ndunum em,qanzi mer serndum shater@ korcrel en amot@,ev nranq chen amachm ayn banic vor ckesur@ kam harevanner@ nerka klinen ir baroyakanutyan apacuycin ayl nra hamar vor vaxenum en irenc ancyal@ jri eres durs ga,
ANUL
04:15 02.05.2011
izur che vor ASTVACASHNCHUM asvuma anbaroyakanutyun@ kanxelu hamar mi knoj@ mi txamarda hasnum, mi txamardunel mi kin,chnayac vor txanner@ im asaci het hamamit chen lini, ev qani vor da bnakan pahanj e,kin@ ir kyanqum mek txamardu het petq e serakan kyanq unena aynel ir amusnu da hastat e.vonc kareli e meki grkic trnel miusi [email protected] xndzor uxarkel@ avelord e ete qo amusin@ arden tesel e....
AGA
09:09 17.04.2011
axjikner jan et avanduyt e vor@ ekela shat vaxuc u kgna shat heruner...u inc chi tvum vor ergragndum ka aynpisi mi vayr vortex ajxika kusutyan@ hashvi charnen.......
anka
14:13 02.04.2011
tox axjika kuys linelu kam chlinelu masin miayn ir amusin@ imana ayl voch te amboxch hay [email protected] menq enqan aveli lav avanduytner unenq qanc et karmir [email protected] menq hayers ahavor bambaskot enq...u sirum enq sra nra masin xosal...
Տաթև
01:55 02.04.2011
Der m.t.a shat u shat tariner darer araj serakan kaper@ amragrvac chen exel ev serakan haraberutyun unecel en um het cankacel en himnvac zut fiziologiakan gravchutyan vra` angam serakan haraberutyunner en exel cnoxneri ev nranc zavakneri mijev: ERb mer naxnineri hwgekan zargacum@ poqr inch zargacav i hayt ekav arajin tabun` aryunapxcutyan dem.............................................ISK AXJKA KUYS LINELU GAXAPAR@ GALIS E HETANOSAKAN ZHAMANAKASHRJANIC
ES EM
15:41 01.04.2011
IROQ IDEALAKAN HODVAC ER, ANTERI U CHISHT EZRAKACUTYUNNEROV U HARUST INFORMACIAYOV, QANI VOR HIRAVI SHAT KUYS AXJIKNER AMUSNANALUC HETO OJAX@ SHENACNELU POXAREN AYN QANDUM EN, HAMAPATASXAN ARJEHAMAKARGI BACAKAYUTYAN PATCHAROV EV HAKARAK@ VOCH KUYS AXJIK@ AMUSNANALUC HETO KAROX E EREVAL, TE VORQAN HOGEPES PARKESHT U MARD TESAKOV CHISHT U SHENACNOX KAROX E LINEL. ISK ETE VOREVE MEK@ KAROX E HAMENAYN DEPS DA MEXQ EV SXAL HAMAREL, ANKAX HANGAMANQNERN IMANALUC, PITI ASEM, VOR 2 KARCIQ LINEL CHI KAROX` MEZANIC YURAQANCHYURN EL HOXEXEN U SXALAKAN E, EV ETE ASTVAC NEREC ANGAM ANARAK KNOJ@` DRANOV ISK PASHTPANELOV NRAN EV CUYC TALOV BOLORIN, VOR AYD KIN@ KAROX E SIREL U NVIRVEL, MENQ VOCHINCH ENQ VOREVE MEKIN DATAPARTELU HAMR, QANI VOR, ETE VOCH NMAN HARCUM, APA HASTAT MI AYL TEX GORCAC MEXQER KUNENANQ. ENPES VOR MI DATEQ, VOR CHDATVEQ
Նունկա
05:36 27.02.2011
txanerin mi banem uzum harcnem, bayc menak ankexc patasxaneq, ete du shpveq mi axjka het imanalov vor na dzes shata sirum u kyanq@ dzer hamar kta, isk duq senc asac kayfavat eq anum, xaxum axjka zgacmunqneri het, u ampayman uzumeq mi cav pat4arel nran, duq nra het kqneq,vor zrkeq kusutyunic, in4qanel 4sirek, kaneq ayd ban@,bayc axjka mot cuyc talov vor nran shateq sirum in4pes na, duq kaneq ayd qayl@, zrkeq nran kusutyunic?
Lili
05:29 22.02.2011
der darer e petq es azgin vor karoxana chisht aprel .... misht etpes kyanqic ban chhaskanalov el kapreq .... es cavum em ankexc ....
Թիթիզ Ախջիկ
05:49 19.02.2011
Es inqs erbeq chem mtacum te urishnern inch en mtacum es misht anum em enpes inchpes indz e dur galis. bayc da chi nshanakum vor es chem mtaci te inch kmtaci im sirelin u dra hamar el mtacum em vor mard minchev hamozvac chlini vor ir kyanq@ piti kapi tvyal txamardu het chpetqe zbaxvi serakan haraberutyunnerov. ISK SIRELI TATIKNER U MAYRIKNER XNDRUM EM MI XARNVEQ DZER TXAYI KYANQI U DZER TXAYI @NTRYALI GORCERIN
Annushka
08:54 20.10.2009
Karcum em ete kin@ xusapum e minchamusnakan haraberutyunneric, apa da petq e lini voch te \"ahazdu\" skesuri qnnadatutyunneric xusapelu hamar, ayl zut ir baroyakan hayacqneric elnelov. Aylapes da chi kareli araqinutyun hamarel. Aveli shut stipvac inchvor ban!!!!!!!!!
Diana
02:46 08.09.2009
Haaa,pastoren en ergum vor erguma karmir-kanach shorers hagelem, et dra het kap uni?
Ես
23:14 28.08.2009
Կարծում եմ կուսությունը սուրբ բան է, և յուրաքանչյուր աղջիկ պետք է պահի իրեն իր սիրելի ամուսնու համար: Ինչ վերաբերվում է կարմիր խնձորին, ասեմ, որ կան սկեսուրներ,որոնք հավատում եմ իրենց տղայի ընտրությանը, և տղայից է կախված մեծ մասամբ թույլ կտա նա այլ մարդկանց քիթը խոթեն անձնականի մեջ, թե ոչ: Կարծում եմ ճիշտ կլինի, որ ավանդույթը չլինի, բայց աղջիկները պահեն իրենց կուսությունը բայց ոչ այդ արարողակարգի մասին մտածելով:Իսկ մնացածի հետաքրքրությունը կարելի է բավարարել մի զանգով... Օրինակ դեպքեր գիտեմ, որ փեսան զանգահարել է մորը, ասել, որ ամեն ինչ նորմալ է, մենք լավ ենք, կամ առանց զանգելու էլ խելացի սկեսուրը պետք է "աչքալուսանք" անի հարսի մորը, զանգելով ու շնորհակալություն հայտնելով նրան առանց մրգերի առևտուրի....
Անանուն
05:29 25.08.2009
uuuuuuf! inch ek xosum Sirox mard@ dra vra ushadrutyun chi darcni u hamel shat axchikner brnabarutyan zoh en darnum uvori hetevankov el korcnum en irenc kusutyun@ hima inch nrank iravunk chunen amusnanalu ev @ntanik kazmelu
MARI
13:12 01.07.2009
Ես լիովին համամիտ եմ այն մտքի հետ, որ պետք է պահպանել հայկական ավանդույթները, քանի որ ամեն ինչ պետք է լինի իր ժամանակին, ոչ մի պարագայում պետք չէ շտապել, կամ ավանդույթներից հետ կանգնել կամ ընդանրապես հրաժարվել:
Uf aman eeeeeeee......
12:10 28.06.2009
Vay es inch hoganc u cecvac tema a! es lriv hamadzayn em Liannai het. Menq hayers hetaqrqir joxovurd enq. Menq enqan urish aveli lav u gexecik, karevor avanduytner unenq vor moracutyan enq matnel, @nkel enq es storacucich, amotali u zzveli mrgayin avanduyti hetevic. Orinak inchi menq Vardavar@, kam myus toner@ chenq nshum aynpes icnhpes vor nshel en mer paper@? ba da avandakan ces chi? Kam zatik@, kam hazar u mi avanduyt unenq. Vardavarin menak jroci enq xaxum u verj. Icni ed avanduytner@ chenq uzum verakangnel. Mi moraceq, vor kyanq@ sharunakvum a, u en avanduytner@, voronq hakasum en jamanakakic mtacelakerpin, petq e voroshaki popoxutyunneri entarkven. Es dem chem vor axchikner@ kusutyun pahen, dra mej voch mi vat ban chka, bayc ed araroxutyun@ karmir xndzori, da shat viravorakan a, im porcic em asum. Ete axchik@ voroshel a kuys mnal minchev amusnutyun@, tox mna ov kara iran mexadri? Bayc en axchikner@, voronq irenc sirac txamardu het serakan kyanqov en aprum, chi nshanakum vor anbaroyakan en. chgitem es tenc em mtacum. Xosqs chi verabervum en axchiknerin, voronq sandzarcak, ejan anbaroyakanne en, voronq miayn iranc marmnakan hachuyqner@ bavararelu hamar en sexov zbaxvum. Amen mard ira mtacelakerpn uni, u ira @ntrutyun@ petqa ani, u tox mec mec xosacoxner@ u qnnadatoxner@ iran achqi geranner@ tesnen, nor dimacini achqi push@.
Lusi
07:48 26.06.2009
im karciqov kusutyun@ pahpanelu mej vat ban chka uxxaki mer azg@ petq e sovori aveli hangist verabervel ayd amenin i verjo da yuraqanchyur axjka andznakan gorcn e,isk inch verabervum e karmir xndzori araroxutyan@ apa da mianshanak hnacac ev animast avanduyt e!!!!
ira
12:01 09.06.2009
bolor tghanern el khosumen dra masin,bayc erbemn amusnanumen iskakan anarakneri het
@ndimadir
06:54 17.03.2009
Aro ete qo pes barbaros linei, arajiny benziny qez vra klcnei u kvarei sax qez pes mtacoxneri het miasin... et jamanak karoxa irakanum mer azgic veranain irenc hetamnac u animast pitaknerov,mer gexecik avanduytnery pchacnoxnery
Vadik
06:14 14.03.2009
Menak hayer@ karan sex-its aveli shat xosan qan zbaxven! menq mer themanerov europacun el kancnenq...tak chto europan mezinc qaxaqakirta et harcum!!
Aro
23:06 11.03.2009
@Liana Inch krutit lsel lseleinq, es mek@ cheinq lsel :P
Լիանա
02:29 09.03.2009
Իմ կարծիքով հայերը դեռ շատ աճելու տեղ ունեն և իրենց բարբարոսական ծեսերով եւ ադաթներով հեռու չեն գնա: Կուսության միֆը միայն մի նպատակ ունի, որն է պաշտպանել կնոջը առողջ սերունդ տալու համար և վերջ: Քանի որ անկապ սեռական կյանքը տարբեր անձանց հետ կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ: Իսկ ավելի անկեղծ եթե խոսենք, ասեմ, որ կնոջ կուսութունը դրոշ սարքելը դա մեր տղամարդկանց ձեռքի գործն է: Քանի որ նրանց ձեռնտու է կույս կին բերել տուն, որը ոչինչ չի հասկանում և ոչ մի բան չի կարող ասել: Այդպես նրանք հաճախ թաքցնում են իրենց անկարողությունը կամ անգրագետ սեքսը: Քանի որ Հայաստանում սեքսը շատ վատ և ամոթ բան է համարվում, դրանով ոչ ոք զբաղվել չգիտի, որովհետեւ ոչ ոք չի փորձում: Մենք այնքան կոմպլեքսավորված ազգ ենք, որ սեփական թերարժեքության հախից գալու համար ամեն ինչ գցում ենք Եվրոպայի վրա: Այնինչ վաղուց արդեն ապացուցված է, որ սեքսի մեջ ոչ մի վատ բան չկա, սեքսից պետք է հաճույք ստանան երկուսը, այլ ոչ թե մեկը, սեքսով հաճախ զբաղվելը օգտակար է առողջության համար, սեքսով պետք է գրագետ զբաղվել և պաշտպանվել, որպեսզի վատ հետեւանքներ չլինեն: Իսկ լինել կույս, թե ոչ դա յուրաքանչյուր կնոջ ընտրությունն է: Մի օր դա Հայաստանում էլ կհասկանան:
FRANSIA HAY TXA
13:51 07.03.2009
yes mi ban gitem u kasem vor axchka srbutyunna et ira kusutyun@ u verj..u inch verebervuma yevropayin stex karoxa her@ axchka het qni inch mi qani tari heto pti mer hayernel tenc mtacen ha..isk ov or mtacua vor petqa azat kyanqov apri u ira kariqner@ bavarari tox gna pornkutyun ani u eti apravdani ci kariq mariq xarneleq irar xndzor tandz..axchik@ pti mna axchik u maqur achik u et axchik@ apaga mi tan luys@ petqa lini.
Azgaynamol
11:46 22.02.2009
Aro, hetakrkir a ed avanduytneri inch a gexecik? Ew yndhanrapes inch a irenic nerkayacnum ed avanduyty, mi angam mtacel ek dra masin???? Mer kyankum srber chkan, havatacek, ew hastat, en axchika vor sirl a (te hogov te marmnov) pakas anaxart hogi chuni kan te "kusutyuny" amen gnov pahpanac (indz tvum a duk bolord mec ek u "amen gnov"-y chisht haskacak ;) mek urish ir - inchpes kaser mer mec Sewaky - uracumneric dexnac-zangotac hogov!!!! Hargeli txamardik, herik e dzez xabek inknerd ew tuyl tak, vor dzez xaben tarber bzshkakan mijamtutyunneri mijocov noric anmex dardzacnery - dranov isk iskapes mexavor darnalov!!!! Verjin hashvov, karewory voch te arajiny, ayl verjiny lineln e!!! Maxtum em bolorid mec ew zgacmunkayin ser!!!!
@ndimadir
00:46 18.02.2009
Es liovin hamadzayn em Eriki het, ayo shat cavalie vor mer azgakicneri mecamasnutyan mot Evropan da mi yndhanur anbarayokanutyan haskacutyuna, u et mtacoxnery ski chgiten vor evropan da tarber erkrner en irenc bazmazan ev merinic voch pakas gexeecik avanduydnerov.Ev Aroi nmannernel iranc hayatic enkoxm ban chen tesel ,u gone dzgten tesnelu,kardalu,zarganalu, irenc txur u ezrabak mtqernen artahaytum
Էրիկ
17:32 14.02.2009
մի բան էլ ես ասեմ: նախ առաջին ասեմ որ Հայաստանում ապրող հայերը Եվրոպայի վարկ ու բարքի մասին շատ սխալ կարծիք ունեն: ես ինչքան Հայաստանի հայի հետ խոսել եմ, միշտ Իրենց խոսակցությունից իմ մոտ այն տպավորությունն է մնացել որ եվրոպացիների ջահելների միակ արած բանը սեքսն է: հայեր ջան մի բան ասեմ որ դուք ձեր քնից զարթնեք: Հայաստանի հայերը լսել են որ Եվրոպա ազատություն է: իսկ մեր հայերը աջդ ազատությունը մեկնաբանում են միայն որպես դուրս-ընկածություն: ասում եմ Եվրոպա ոնց է որ այսպես ու այնպես կանեն, ուրեմն մենք էլ էդ նույն բանը կարանք անենք: Արոն շատ լավ է ասում, որ այստեղ ԿԵՂՏ ուտեն, ուրեմն դուք էլ պիտի ուտեք? իսկ ինչ վերաբերվում է կարմիր խնձորին ասեմ որ դա հին ավանդություն է, որյ պետք է պահպանվի: նույնիսկ եթե տվյալ աղչիկը կույս չի: բայց սա արդեն տղայի գործն է թե ինքը իրեն մորը ինչ կփոխանցի իր սիրած էակի մասին այս հարցում: ես ինքս երբեք ոչ մեկին թույլ չեմ տա որ գա մտնի մեր սենյակը ու եղած-չեղածը ստուգի:
ԱՄ
04:33 11.02.2009
Կեցցցցցցեեեեեեեեեե Արոոոոոոոոննն!!!!!!!!!!!!! Լրիվ համաձայն եմ քեզ հետ: Լավ կլիներ, որ բոլոր մեր հայ տղաները քեզ նման մտածեին:
Aro
04:02 11.02.2009
@ndimadir benzin lic vret u vari qez. Es koxm em mer gexecik avanduytneri sharunakman@. Henc ayd avanduytnerov enq vorpes azg tarbervum myusneric. Isk @ndimadirnerin vor mna kasen ba xia Europayum senc-@nenc. Hetaqrqira vor Europayum nerexutyun "..." sksen utel duq el piti uteq?
@ndimadir
07:34 09.02.2009
Jamanakn e @ndhanrapes veracnel ays mrgain patvi teman. vaxuc jamanakne haskanalu vor axjka pativ@,naev vonc vor txamardu yndhanrapes kap chuni serakan haraberutynneri het. Sirel@ ev sirvel@ (naev fizikakan imastov) mexq chi ev anpatvutyn chi,ayl bnakan ev shat sovorakan pahanja yuraqanchyur mardu hamar.U dranic zrkvely animast u kexc zohaberutyn e.!!!
Nunik
00:14 05.02.2009
Es inqs shaaaaaat koxm em mer mayreri, tatikneri , mer hay kananc avanduytneri pahpanmany, bayc voch mi kerp chem yndunum ayd araroxutyuny: Bavakan e vor amusiny hamozvi, el mnacacn axmukn um kam inchi hamar e? Jamanakn e veracnel ayd araroxakargy: