Հոդվածներ
Հոգեբանական թեստ. որքանով եք համապատասխանում միմյանց և ինչպիսինն են շանսերը միասին երջանիկ լինելու
Գտնելով իրենց երկրորդ կեսին` մարդիկ հաճախ իրենք իրենց հարց են տալիս` արդյոք համապատասխանում են միմյանց: Իսկ ինչպես ստուգել, ինչպես հստակ իմանալ` որքանով եք հոգեբանորեն համապատասխանում միմյանց և ինչպիսինն են շանսերը համատեղ երջանիկ կյանք ունենալու:
Wedding.am-ի ներկայացրած թեստը հենց այդպիսի հարցերին պատասխանելու համար է: Խորհուրդ ենք տալիս երկուսով միաժամանակ անցել թեստը` հարցերին պատասխանելով «այո» կամ «ոչ»
Հարցեր
1. Ձեր և ձեր զուգընկերոջ համաստեղության նշանները պատկանո՞ւմ են նույն խմբերին
ա. Կրակ (Խոյ, Աղեղնավոր, Առյուծ)
բ. Ջուր (Ձկներ, Կարիճ, Խեցգետին)
գ. Հող (Կույս, Ցուլ, Այծեղջույր)
դ.Օդ (Կշեռք, Երկվորյակներ, Ջրհոս)
2. Սիրո՞ւմ եք հաճախ հանդիպել ընկերների հետ
3. Համաձա՞յն եք, որ ամուսինները արձակուրդը միշտ միասին պետք է անցկացնեն
4. Համաձա՞յն եք, որ ամուսնացած լինելով, հակառակ սեռի հետ պետք է ընկերական հարաբերություններ պահել
5. Հաջողվա՞ծ է ձեր ծնողների ամուսնությունը
6. (Տղամարդկանց համար) մայրիկի հետ լա՞վ հարաբերություններ ունեք
7. Ամուսնության մեջ ի՞նչն է ձեզ համար ամենակարևորը
ա. երեխաների ծնունդն ու դաստիարակությունը
բ. նյութական ապահովվածությունը
գ. հոգեկան անդորրն ու փոխհասկացվածությունը
Ինչպես ստուգել արդյունքները
Հաշվեք ստացված միավորների քանակը. 1-6 հարցերի «այո» պատասխաններից յուրաքանչյուրին տվեք 5 միավոր, իսկ «ոչ»-ին` 0 միավոր: Եթե 7-րդ հարցի ձեր պատասխանը համապատասխանում է ձեր զուգընկերոջ պատասխանին, ապա գումարեք ևս 5 միավոր: Այժմ թող ձեզանից յուրաքանչյուրը գումարի միավորները, որից հետո հաշվեք տարբերությունը:
Թեստի արդյունքները
Տարբերությունը 5-10 միավոր է: Ձեր ամուսնությունը լինելու է հաջողակ և երջանիկ: Դուք ամբողջությամբ համապատասխանում եք միմյանց: Դուք պատրաստ եք միմյանց լսելու և բարդ իրավիճակներում աջակցելու:
Տարբերությունը 15-20 միավոր է: Ձեր միջև կան որոշակի տարբերություններ, որոնք կարող են պատճառ դառնալ բարդությունների և փոխշփման դժվարությունների: Ժամանակի ընթացքում դա կարող է ձեզ հեռվացնել միմյանցից և ստեղծել կոնֆլիկտային իրավիճակներ: Սակայն իրավիճակը այստեղից անելանելի չէ: Որպեսզի ամեն ինչ նույն հունով ընթանա, կարելի է պարզապես անկեղծորեն զրուցել միմյանց հետ:
Տարբերությունը 25 միավորից բարձր: Դուք միմյանց լիարժեք հակադրություններ եք, այդ պատճառով եթե ցանկանում եք, որպեսզի երկարատև և ամուր հարաբերություններ ունենալ, ապա պետք է անընդհատ փոխզիջումների գնաք: Պատրաստ եղեք դրան և միաժամանակ ձգտեք շատ աշխատել ձեզ վրա և համբերատարությամբ լցվել ձեր զուգընկերոջ հանդեպ: