Հոդվածներ
Հոգեբանական թեստ. արդյո՞ք հաջողված է ձեր ամուսնությունը
Wedding.am-ը առաջարկում է պատասխանել թեստի հարցերին և, գումարելով պատասխանների միավորները, ստացված արդյունքով պարզել` արդյո՞ք հաջողված է ձեր ամուսնությունը:
Հարցեր ամուսնու համար`
1. Ցանկություն ունե՞ք փոխելու ձեր կյանքի ոճը և ամեն ինչ սկսել նորից
2. Ձեր կինը ճաշակո՞վ է հագնվում
3. Արդյո՞ք վատ եք քնում
4. Սիրո՞ւմ եք ազատ ժամանակը տանը անցկացնել
5. Գիտե՞ք` ինչպիսի ծաղիկներ, գրքեր է սիրում ձեր կինը
6. Հաճա՞խ եք հիշում ձեր ամուրի կյանքի մասին
7. Համամի՞տ եք, որ ամուսիններից յուրաքանչյուրը ինքը պետք է որոշի` ինչպես անցկացնել ազատ ժամանակը
8. Ձեր կնոջը համեմատո՞ւմ եք այլ կանանց հետ
9. Հաճա՞խ եք ոչ տան պայմաններում հանդիպում ձեր ընկերների հետ
10. Հաճա՞խ եք աշխատանքից վատ տրամադրությամբ վերադառնում
№ | Այո | Երբեմն | Ոչ |
1 | 10 | 5 | 2 |
2 | 8 | 2 | 4 |
3 | 6 | 2 | 3 |
4 | 2 | 5 | 10 |
5 | 4 | 9 | 10 |
6 | 12 | 5 | 6 |
7 | 7 | 5 | 4 |
8 | 9 | 2 | 1 |
9 | 8 | 2 | 3 |
10 | 7 | 3 | 5 |
Արդյունքներ
75 և ավել միավոր.
Դուք առանձնապես երջանիկ ամուսնական կյանք չունեք: Դրանում մասամբ նաև դուք եք մեղավոր: Ձգտեք առավել շատ ուշադրություն դարձնել ձեր կնոջ նկատմամբ, եթե, իհարկե, արդեն շատ ուշ չէ: Չնայած հնարավոր է, որ դա հակադարձ ռեակցիան է: Ամեն դեպքում, երկուսդ էլ պետք է մտածեք` ինչպես ձեր ընտանեկան կյանքը դարձնել ավելի կայուն և երջանիկ:
40 -74 միավոր.
Դուք գոհեք ձեր ամուսնությունից: Սիրում եք հանգիստ և հաճելի ընտանեկան մթնոլորտը: Երբեմն հանդիպում եք ձեր ընկերների հետ, վերհիշում անցյալը, չնայած այդ ամենը ուղղակի հաճելի հիշողություններ են, որոնք ոչ կապված չեն այն բանի հետ, որ կարող եք դժգոհ լինել ձեր ամուսնությունից:
39 և ավելի ցածր միավոր.
Դուք ձեր կնոջ հետ երբեմն փոքրիկ հակասություններ եք ունենում, բայց ընդհանուր առմամբ դուք երջանիկ ամուսին եք:
Հարցեր կնոջ համար
1. Կարծում եք` ձեր ամուսինը ուշադի՞ր է ձեր նկատմամբ
2. Ցանկանո՞ւմ եք, որ ձեր ամուսինը պատմի ձեզ իր աշխատանքային խնդիրների մասին
3. Լինո՞ւմ է այնպես, որ դուք փչացնեք ձեր ամբողջ ընտանիքի տրամադրությունը
4. Ձեր ամուսնու վատ տրամադրությունը կարո՞ղ է բարձրացնել սիրելի ճաշատեսակը
5. Մտածում եք` ձեր ընկերուհիների ամուսինները ձեր ամուսնուց լա՞վն են
6. Լինո՞ւմ է այնպես, որ հանգստյան օրերը անցկացնեք միայն խալաթով
7. Ձեր ամուսնու հոբբին նյարդայնացնո՞ւմ է ձեզ
8. Դուք ուրախանո՞ւմ եք ձեր ամուսնու հաջողություններով
9. Կարծում եք` ձեր ամուսնու աշխատանքը ավելի՞ կարևոր է, քան ձերը
10. Ձեր երեխաներին դուք եք ավելի՞ շատ ուշադրություն եք դարձնում, քան ձեր ամուսինը
№ | Այո | Երբեմն | Ոչ |
1 | 10 | 5 | 2 |
2 | 4 | 2 | 8 |
3 | 7 | 1 | 2 |
4 | 10 | 3 | 4 |
5 | 6 | 0 | 1 |
6 | 9 | 7 | 2 |
7 | 8 | 5 | 2 |
8 | 3 | 2 | 10 |
9 | 10 | 0 | 1 |
10 | 8 | 2 | 3 |
Արդյունքներ
75 և ավել միավոր
Դուք համոզված եք, որ ձեր ամուսնությունը անհաջող է և մեղադրում եք առաջին հերթին ձեր ամուսնուն. իսկ ժամանակը չէ՞ մտածելու, որ դրանում դուք էլ մեղավորություն ունեք: Հուսով ենք, որ դեռ ժամանակ ունեք իրադարձությունների ընթացքը դեպի ավելի լավ կողմ թեքելու:
40-74 միավոր
Դուք գիտեք, որ իդեալական ամուսնություն գոյություն չունի: Նաև հրաշալի հասկանում եք, որ լավ հարաբերությունները կախված են և կնոջից, և ամուսնուց: Որքան քիչ միավոր եք դուք հավաքել, այնքան հեշտությամբ եք լուծում ընտանեկան խնդիրները: Իսկ եթե միավորների արդյունքը ավել մոտենում է 74-ին, ապա ընտանեկան խնդիրները ձեզ շատ լուրջ են թվում, և հաճախ ձեզ հարց եք տալիս` կկարողանաք հաղթահարել ճգնաժամը: Սակայն հավատացեք` տրվել այդ զգացողություններին չարժե:
39-ից պակաս միավոր
Ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է, հատկապես եթե հաղթահարել եք ամուսնական առաջին, բարդ տարիները: Դուք լավ կին եք, և ձեր ամուսինը, ըստ էության, իրեն հարմարավետ և թեթև է զգում ձեզ հետ: