Հոդվածներ
Ինչպես սիրելիին պահել ձեր կողքին. 10 գաղտնիք կանանցից, որոնցից տղամարդիկ չեն հեռանում
Որ կանանցից են հեռանում տղամարդիկ: Այստեղ միանշանակ պատասխան չի կարող լինել, սակայն կարելի է ենթադրել, որ նյարդային, թեթևամիտ, կնոջ պարտականությունները չկատարող և նման այլ տիպերի կանայք, դժվարությամբ են իրենց կողքին պահում տղամարդկանց.. Իսկ միգուցե, հեռացող տղամարդու համար կնոջ բնավորությունը այնքան էլ կարևոր չէ, և նա այլ պատճառներ ունի:
Wedding.am-ը ներկայացնում է կանանց խորհուրդներ, որոնցից տղամարդիկ չեն հեռանում
1. Տղամարդը կյանքի իմաստ չէ, աշխարհի կենտրոնը չէ, երազանքների գագաթնակետ չէ: Կյանքը ավելի հետաքրքիր և բազմաբղետ աշխարհ է, քան ուղղակի տղամարդու ներկայությունը կնոջ կյանքում: Այդ պատճառով պետք չէ կախվել նրա վզից, պետք չէ ծառայել նրան, բավական է պարզապես լինել նրա կողքին և վայելել մտերմությունը:
2. Յուրաքանչյուր կին, գոնե թեորապես, պետք է հնարավորություն ունենա իր տղամարդուց հեռանալու: Նա պետք է ֆինանսապես անկախ լինի, ունենա մասնագիտական աճ և լինի ինքնաբավարարված անձ: Այդպիսի կնոջը շատ դժվար է կորցնել` ի տարբերություն այնպիսինի, որը անընդհատ պահանջներ է ներկայացնում տղամարդուն:
3. Կինը ընտանեկան օջախի պահապանն է: Եվ այլ կերպ լինել չի կարող: Թող նա չկարողանա ձեզ համար տաք գուլպա հյուսել, բայց կարողանա համեղ բլիթներ պատրաստել, եթե բլիթներ չի պատրաստում, թող համեղ տապականեր պատրաստի: Տղամարդը երբեք չի հեռանա այն տնից, որտեղ նրան համեղ կերակրում են և արթուկում վերնաշապիկը:
4. Տղամարդը չպետք է կնոջը տա վաստակած ամբողջ գումարը, ոչ մի պատճառով, ոչ մի դեպքում: Եվ մի բան էլ. ոչ մի տղամարդ չի մնա այն կնոջ կողքին, ով փորում է նրա գրպանները: Եվ նույնիսկ եթե դուք գիտեք, որ նրա մի գրպանում վճարային քարտն է, մյուսում` ֆոտոմոդելի հասցե, դուք ձեզ նման բան չպետք է թույլ տաք
5. Կինը միայն սիրուհի, տնային տնտեսուհի և մայր չէ, նա պարտադիր նաև ընկեր է: Տղամարդիկ դժվարությամբ են տանում հոգևոր միայնությունը, նրանք ունեն մեկի կարիք, ում կպատմեն իրենց պլանների, օրվա նորությունների մասին, խորհուրդներ կհարցնեն և այլն:
6. Կինը, ումից չեն հեռանում տղամարդիկ, երբեք չի նյարդայնացնում իր զուգընկերոջը: Նա սկանդալներ չի սարքում, չի հոգնեցնում կասկածներով, վատ տրամադրությամբ չի վարակում շրջապատին, նա միշտ կարողանում է գտնել փոխհամաձայնության եզրեր: Իսկ եթե ոչ, պարզապես հեռանում է:
7. Նա միշտ ձգտում է կատարելության: Նա ձգտում է միշտ լավ տեսք ունենալ, պայքարում է իր վատ կողմերի դեմ, սիրով գումար է ծախսում իր վրա, որով բարձրացնում է վարկանիշը տղամարդու մոտ:
8. Կինը, ումից չեն հեռանում տղամարդիկ, միշտ հարգանքով է վերաբերվում իր զուգընկերոջ զբաղմունքներին: Եվ անպայման ունենում է սեփականը:
9. Կինը պետք է թույլ լինի լինի, բայց իրավունք չունի հիմար լինելու:
10. Կինը, ումից չեն հեռանում տղամարդիկ, շատ է սիրում ինքն իրեն, այդ պատճառով էլ հեշտությամբ և ամբողջապես սիրում է իր տղամարդուն: