Հոդվածներ
Արդյոք տարբերություն կա՞ տղամարդու և կնոջ միջև
Ավելի քան 100 տարի է, ինչ գիտնականները հետազոտում են տղամարդուն և կնոջը` փորձելով գտնել նրանց միջև տարբերությունը, և անկասկած, մարդկությունն էլ իր հերթին փորձում է գնահատել այդ տարբերությունը: Այժմ գիտնականներին հայտնի են զուտ տղամարդուն և զուտ կնոջը հատուկ բնավորությունները, բարքերը, սովորույթները: Այս արտակարգ երևույթի բացատրությունը երկար ժամանակ էր պահանջում, սակայն կարելի է պարզապես ասել, որ դրա հիմնական պատճառը բնության և մշակույթի փոխներգործությունն է: Հիմնականում բանավեճերն ընթանում են մի խնդրի շուրջ` "ով է առավել խելացի": Տղամարդու և կնոջ մտավոր կարողությունների օրգանական գործունեության գործակիցը (IQ) միանման են զարգացած: Սակայն մանրազնին ուսումնասիրելով մտավոր զարգացման բոլոր աստիճանները, գիտնականները պարզել են, որ ամենաճշգրիտ և ամենաներքևի սանդղակում մեկ կինը համարժեք է երկու տղամարդու: Տղամարդու հանդեպ կնոջ առավելությունը դրսևորվում է այն ոլորտներում, որտեղ մարդկանց հետ հաղորդակցվելն անհրաժեշտություն է: Կանայք առավել դյուրին ու հասանելի են ներկայացնում իրենց զգացմունքները, որոնք հաղորդվում են դեմքի արտահայտությամբ, մարմնի շարժումներով և ձայնային ելևէջների աննկատելի փոփոխություններով: Կանայք տղամարդկանցից ավելի լավ են կարդում մտքերը, այսինքն ավելի լավ են ըմբռնում դիմացինի մտադրությունը: Կանայք առավել վարժ են տիրապեոտւմ լեզվին, խոսում են ավելի բնական ու պարզ, ավելի արագ ու ներդաշնակ: Տարբեր են նաև կանանց և տղամարդկանց կողմից քննարկվող թեմաները:Կանայք քննարկումների ընթացքում ավելի քաղաքավարի են (թեպետ երբեմն կարող են այդպիսին թվալ)և սովորաբար հիշատակում են այն մարդկանց անունները, որոնք նշանակալից դեր են ունեցել իրենց կյանքում: Մինչդեռ տղամարդկանց ավելի շատ հետաքրքրում են սոցիալական կարգավիճակի, աշխատանքի, դրամի և սպորտի հետ կապված խնդիրները: Կանայք բնական ճանապարհով կարողանում են ստեղծել իրենց սոցիալական հարաբերությունների դաշտը` ընդգրկելով ընտանիքը, ընկերներին, աշխատակիցներին: Վերջիններիս մասին փորձում են որքան հնարավոր է ավելի շատ բան իմանալ և այդ օգտագործել նրանց հետ հարաբերվելիս: Երբեմն կանայք իրենց գիտելիքներն օգտագործում են իրենց ցանկություններն իրագործելու, զուգընկեր գտնելու կամ գործնական շահավետ առաջարկ ստանալու, ինչպես նաև հնարավոր մրցակցուհիներին զերծ պահելու համար:Տղամարդիկ ավելի արագ են կողմնորոշվում տարածության մեջ և ավելի դյուրությամբ ղեկավարում սարքավորումները: Կանայք կողմնորոշվում և ղեկավարում են համապատասխան ազդանշաններով, իսկ տղամարդիկ, ընդհակառակը, երկրաչափական սեփական զգացողությամբ:Նստելով ղեկի առջև` տղամարդն արդեն պատկերացնում է, թե ինչպես կարելի է A կետից B կետը գնալ, և շարժվում է` առանց ուշադրություն դարձնելու փողոցի կամ ճանապարհի անվանմանը: Տղամարդուն հատուկ բնավորության այս գիծն օգտակար է հատկապես անծանոթ վայր տեղափոխվելու ժամանակ: Տղամարդիկ որոշ բաների մասին մտածում են նույնանման, նույնկերպ խոխհարաբերվում միմյանց հետ, նույն միջոցներով փոխազդում միմյանց վրա: Տղամարդկանց չի կարելի համարել զգայական էակներ. նրանք կարողանում են անքակտելի փոխհարաբերություններ հաստատել: Կանայք առանձնանում են իրենց զգայականությամբ, և մարդկանց հետ փոխհարաբերության համար զգալի ժամանակ ու էներգիա են ծախսում: Մտերմիկ զրույցները սովորաբար սահմանափակվում են 1-2 ընկերուհիներով: Տղամարդկանց (հատկապես երիտասարդներին)դուր է գալիս բազմաքանակությունը: Երկսեռհարաբերություններ կարողանում են հաստատել ավելի քիչ ջանք թափելով: Տղամարդկանց հատուկ է նաև մրցակցության ոգին, օրինակ` սպորտում կամ պատերազմում: Նրանք տարբեր սարքավորումներ ստեղծող գյուտարարներ են: Տղամարդիկ հակված են լիդերության համար մրցել միմյանց հետ, հասնել իրենց նպատակներին և ղեկավարել:
"Իրոք, որ տղամարդն ու կինն իրար նման չեն: Նրանց տարբեր բնավորությունները սերված են բնությունից: Մենք պարտավոր ենք գնահատել և հարգել այդ տարբերությունը":
Աղբյուր` "Լույս և Ստվեր" ամսագիր
________________________________________
________________________________________
Մեկնաբանություններ
Olga
08:28 02.02.2012
Txamard@ aranc knoj vocinch e...txamard@ knoj@ piti lracni bac toxumneri jamanak kin@ txamardun,u en jamanaka txamard@ erjanik linum erb kyanqum chish @ntrutyuna katarum....
________________________________________
ANI
11:09 22.09.2011
txamardu ev knoch mech shat mec tarberutyun ka,sakayn aydqan tarber mardiq aranc mimyanc aprel uxxaki chen karox
________________________________________
GUG
04:40 28.08.2011
Vicheln animast e, dzun e shut exel te hav@ ???
________________________________________
Sofi
09:21 25.08.2011
Txamartik ev kanayq mimyanc nman en bic nayac inch txamart ev inch kin
________________________________________
LIA
07:29 06.06.2011
TXAMARDIQ KOPIT EN KANACH HET AMUSNANALUCH HETO ISK KANAYQ INCHPES MISHT LUR LSUM EN <<BAYCH NAYACH>>
________________________________________
Nana
04:57 06.10.2009
Tarberutyunn ayn e, vor shat kanayq aveli txamard en qan iskakan txamardik !!!
________________________________________
Xaxaxaxa
03:28 07.09.2009
Meline jan et qo asac tarberutyuny eli merna,uxarki tvelenq txamardik pahen, canraaaaaaaaaaaa ))))),nenc vor hla harca ka te chka u um koxmna tarberutyuny ;)
________________________________________
Meline
04:04 28.07.2009
Iharke ka Piruza jan, vor lav mtaces, hastat gnkates!!!
________________________________________
Փիրուզա
05:50 02.07.2009
Տղամարդու և կնոջ միջև չկա ոչ մի տարբերություն...
________________________________________
Lili
06:11 23.06.2009
Miayn tuyl txamardy karox e asel, vor txamardik xelaci en kanancic: Shutov kga mi shrjan erb kin pashtonyanery kgerishxen txamardkanc: Isk inch veraberum e gnahatelun u hargelun nranc mijev exac tarberutyany, da partadir!!
________________________________________
E****Y!!
05:39 11.06.2009
Es hamacayn chem Artoyi het, nayac inch txamard u nayc inch kin,,,, hachax hakarakn e linum : BA
________________________________________
Arto
03:02 04.06.2009
Iharke ka tarberutyun - txamardik shat aveli xelaci en kanancic!!
________________________________________
Ա.........
04:36 25.05.2009
Տղամարդիկ պետք է մի բան լավ հիշեն, որ տղամարդու յուրաքանչյուր հաջողության հետևում կանգնած է կինը: Եթե տղամարդն իր կողքին ունի ամուր, ուժեղ, խելացի կին, ուրմեն հաջողությունը երաշխավորված է: