Հոդվածներ
Ամուսնական պայմանագիրը
Իրականում ամուսնական պայմանագիրը տարիներ շարունակ գրված է եղել մեր ընտանեկան կոդեքսում: Սակայն, հաշվի առնելով իրավական աշխարհում անընդհատ տեղի ունեցող փոփոխությունները, ընտանեկան ամուսնական հարաբերությունների համար մշակվել է առանձին պայմանագիր: Ամուսնական պայմանագիր կնքելով կինը կարող է ամուսնուն ստիպել կիսել նրա հետ սեփական աշխատավարձը, ամեն տարի տանել հանգստանալու, էլ չենք խոսում ապահարզանի դեպքում մինչեւ կյանքի վերջ ապահովել սեփական բարեկեցիկ կյանքը: Չնայած այն հանգամանքին, որ մասնագետները կարծում են, թե ամուսնական պայմանագիրը ավելի շուտ վատթարացնում է ընտանեկան հարաբերությունները, քան խթանում, սակայն այժմ դրա օգնությամբ կարելի է օրինականացնել պահանջատիրական իրավունքները:
Օրինական ճանապարհը ամենից ավանդականն է: Այն ենթադրում է, որ ամուսինները հավասար իրավունքներ ունեն անշարժ գույքի վրա: Եթե ապահարզանի ժամանակ կողմերը չգան ընդհանուր հայտարարի, նրանց ողջ ունեցվածքը մեխանիկորեն կկիսվի երկու մասի: Որոշ դեպքերում դատարանը շեղվում է հավասարության սկզբունքից` հաշվի առնելով, որ կողմերից մեկի հետ է ապրելու նրանց երեխան:
Պայմանագրային տարբերակը նշանակում է, որ ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները թե ամուսնության ժամանակ, եւ թե հետո կանոնակարգվում են ամուսնական պայմանագրով: Իհարկե, այս տարբերակն իր մեջ չի ներառում ամուսինների նեղ ընտանեկան պարտավորությունները, որոնք են տնտեսության կառավարումը, ինտիմ կյանքը, երեխաների խնամքը, սակայն գույքային հարաբերությունների համար իդեալական է:
Գույքի բաժանումը պայմանագրի կետերի համաձայն իր տրամաբանական պահանջը զգացնել է տալիս միայն ապահարզանի դեպքում: Մանրամասն կարելի է բաժանել ամեն ինչ` սկսած գդալներից, սրբիչներից, վերջացրած կահույքով: Հիմնականում այս տարբերակը կիրառելի է անշարժ գույքը կիսելու ժամանակ: Այս պայմանագրի օգնությամբ կարելի է ստիպել ամուսնուն ապահարզանի դեպքում կնոջ համար գնել առանձին բնակարան:
Փոխադարձ խնամքի հիման վրա կինը կարող է ամուսնուց պահանջել որոշակի գումար ամեն տարի իր ծախսերը հոգալու համար: Միեւնույն ժամանակ կարելի նախօրոք պայմանավորվել, թե տարեկան որքան գումար պետք է ամուսինը հատկացնի կնոջ կոսմետիկային: Ինչպես նաեւ ամուսնական պայմանագիրը հնարավորություն է տալիս կնոջը պարտավորեցնել ամուսնուն իրեն հանձնել աշխատավարձի 30-ից 50%-ը:
Ընտանեկան ծախսերի կանոնակարգումը նույնպես կարելի է իրականացնել ամուսնական պայմանագրի օգնությամբ: Այսինքն, ընտանիքի ներսում ստանձնել պարտականություններ` ով ինչի համար պետք է վճարի: Ասենք, կինը պարտավորվում է գնել մթերքները, հագուստը, ամուսինն իր հերթին պետք է վճարի երեխաների ուսման վարձերը, բնակարանի եւ այլ կոմունալ վարձեր: Ապահարզանի դեպքում կինը կարող է պահանջել ամուսնուց որոշակի ժամանակ վճարել դայակի համար:
Սույն պայմանագրի ստորագրման գործընթացը լավագույնս իրականացնելու համար հարկավոր է դիմել իրավաբանի: Դա հատկապես նպատակահարմար է, եթե ամուսնական պայմանագիր կնքելու գաղափարը ծագել է ամուսնու մոտ: Եթե առանց հստակ հասկանալու ստորագրեք նման փաստաթուղթ, ապա ապահարզանի դեպքում ձեզ կսպասեն անախորժությունների եւ թյուրիմացությունների երկար ու ձիգ շարաններ: Պայմանագրի տեքստը հարկավոր է հաստատել նոտարական գրասենյակում երկու կողմերի ներկայությամբ:
Սակայն չարժե շատ ուրախանալ, քանի որ հայաստանյան իրականության մեջ ամուսնական պայմանագիրը համեմատաբար նոր երեւույթ է եւ ունի դեռեւս չմշակված դետալների շարք: Հայտնի չէ, թե իր պարտականությունները չանելու դեպքում կողմերը ինչպես են պատժվում: Ինչպես վարվել այն դեպքում, երբ ամուսինը, պայմանագրի համաձայն, պարտավորվել էր ամեն տարի Ձեզ տանել Կանայան կղզիներ, եւ հանկարծ շեղվում է ճիշտ ուղուց: Իսկ եթե նա պետք է ամեն ամիս ձեզ վճարեր 500 դոլար, բայց հանկարծ կորցնում է աշխատանքը, ինչպես պատժել նրան: Դժբախտաբար, ժամանակակից իրավաբանությունը չի կարող պատասխանել այս եւ նման այլ հարցերին:
________________________________________
________________________________________
Մեկնաբանություններ
Kin
23:34 22.02.2009
Petq e espes liner - um patcharov bajanaumy liner` orinak amusiny siruhi unenar, arbecox liner... kam chisht hakaraky, amboxj gujqn u unecvacqn ancner anmex koxmin.
________________________________________
erik
12:05 16.02.2009
միգուցե սա Հայաստանում նոր երևույթ է, բայց Եվրոպական բոլոր երկրներում շատ ընդունված բան է: ճիշնտ ասած իրականում որ շատ ձհվար է պածհի հարցը երբ կողմերից մեկն իրեն պարտականությունը չի կատարում կամ կարողանում կատարել: երբ ես իմ նշանածին այս հարցի մասին ասեցի որ ես այսպիսի մտադրություն ունեմ, ինքն էլ կարծեց թե ես իրեն չեմ վստահում ու հավատում: բայց այս հարցն ունի նաև երկրորդ կողմ: այն է որ եթե մի մարդ որոշում է բաժանվել մյուսից, ուրեմն բանը բանին է հասել: և ոչ մեկ էլ չի ուզի այս ժամանակ իր ունեցածը կիսվի մի մարդու հետ որին նա այլևս չի սիրում ու աչքով-աչք չի ուզում տեսնել: իմ տեսակետը հայտնեմ` ընտանեկան ամեն ինչը մեր երկուսինս է, այսինքն միահավասար սեփականություն: իսկ ինչ վերաբերվում է իմ հիմնարկությանը ու իմ գործին ապա դա իմն է, միայն իմը: քանի որ ես ինքս եմ տանջվել, չարչարվել որ այդ բոլորին հասել: էսքան բան
________________________________________
Zohin patasxan
06:30 10.01.2009
Bayc inchi enq amusinnerin talanum, ba vor amusinnern en kananc talanum: Nranc yndhanrapes chi kareli txamard hamarel:
________________________________________
Zoya
02:10 22.11.2008
Chishtn asac es chunem mianshanak patasxan ays harcin,arji ardyoq qnqel nman paymanagir,te da viravorakan e zuygi hamar.
________________________________________
Zoh
00:35 19.11.2008
Ba inch knqeq !knqeq,! Talaneq xexj amusinnerin
________________________________________
Rita
06:16 13.11.2008
Es dem em lriv dem em , ankareli ban a
________________________________________
Karolinka
03:42 07.11.2008
Ochen pravilnaya vesh ya schitayu , nado prosto k etomu eshe pri'ti i osoznat'!
________________________________________
Карина
00:11 05.11.2008
Дай Бог, чтобы в нашей стране никогда не было разводов, и все эти статьи об алиментах, о разделении имущества и многие другие статьи вообще сняли из брачного договора.
________________________________________
Սոնա
01:39 04.11.2008
Ցավոք մեր Հայաստանի ընտանեկան օրենսգրքում չկա նման հոդված, որ ամուսինը տարին մեկ անգամ պարտավոր է կնոջը տանել Կանայան կղզիներ: Եվ նման հոդվածներ չեն լինի մինչև մեր Ազգային ժողովի գոնե 90 տոկոսը կին չլինի:
________________________________________
Նարե
01:30 04.11.2008
Ագահ ջան նախ ինչ կա չկա քոնը չի կարա լինի, 2-րդն էլ արդեն որոշել ես, որ պետք է բաժանվես? Հույսով եմ առանց մտածելու էիր գրել:
________________________________________
Tereza
01:19 04.11.2008
Paymanagirs vorna, inchqan otar u ansirt u anhogi ban ka berum mtcnumeq mer kyanqi mej
________________________________________
Ագահ
07:48 02.11.2008
ամուսնության պայմանագիր եմ կնքելու, որ ինչ կա չկա իմը լինի
________________________________________
Անանուն
23:29 21.10.2008
inchi masin enq xosum, amusnutyny enqan manr u mec xndirner uni,vor voch mi paymanagir el dranq chi karox lucel
________________________________________
Stella
01:25 11.10.2008
ay ete mi milionateriroj arnem nenc paymanagir kknqem vor uzi chuzi ete hankarc voroshi aj u dzax anel,enran pox piti ta,vor xndir chuni tox frfra
________________________________________
Meri
00:26 01.10.2008
es karcumem vor petk chi voch mi pajmanagir,petq e miajn vstahel mimjanc.U heto mer arorjaum ajnqan el shat kiselu ban chen unenum zujqery vor aranc pajmanagri chkaroxanan da anen
________________________________________
Անանուն
01:31 30.09.2008
Աշխարի բոլոր զարգացած երկեներում արդեն շատ ընդունված է այս հասկացությունը: Իսկ մենք սիրումենք մեզ համարել զարգացած երկիր,ենպես որ- ինչու ոչ?
________________________________________
Vahan
03:18 27.09.2008
Giteq es karcumem vor shat nvastacucich e sirox zuyqeri mej nman tema aknarkely
________________________________________
Sona
23:03 23.09.2008
Ayo es liovin hamadzynem ,vor yntaniqy petq e karucvi siro ev vstahutyan vra miayn, te che voch mi paymanagir chi prki ayn qayqayumic
________________________________________
MX
22:16 22.09.2008
Ամուսնական պայմանագրի մեջ ենթադրվող կետերը կարող են ներառված լինել օրենքներում, կամ այլ կերպ ասած` կարգավորվեն օրենքներով: Ամուսնական պայմանագրի կնքումը կարող է մի կողմին թվալ թե իբր թե ինքը պաշտպանված կլինի օրինակ ասենք ապահարզանի դեպքում...Սակայն այսպես թե այնպես դատարանի միջոցով կկարգավորվի այդ ամենը, եթե գործը հասնի դրան: Մյուս կողմից ամուսնական պայմանագրի կնքումը կարող է մյուս կողմի մոտ առաջացնել բացասական ռեակցիա: Նա (տղան կամ աղջիկը) կարող է մտածել, որ դիմացինը չի վստահում իրեն, կամ էլ ենթագիտակցորեն, դեռևս չամուսնացած, մտածում ինչ կլինի եթե, օրինակ, բաժանվեն: Իմ կարծիքով, եթե դուք ընտրել եք ձեր կյանքի ուղեկցին, ապա պետք է ամեն ինչ կառուցել փոխադարձ վստահության և սիրո վրա, այլապես մի գեղեցիկ օր ամեն ինչ փուլ կգա "Սխալ կառուցված շենքի" նման:
________________________________________
Gago
23:30 21.09.2008
Paymanagir maymanagir , amusnacel es apri ches karum bajanvi te che vor pajmanagir exav aveli lav kbajanves aysinqn unecvacq@ aveli lav kkiseq ha?????
________________________________________
Lina
01:35 18.09.2008
Armen nenc kuzem tesnem dzer nerka,kam apaga knojy, vorin ham patrastvumeq davachanel,ham cecel
________________________________________
ARMEN
10:09 17.09.2008
ay lina jan isk du ches mtacel vor knochna petk patjel erb amusine iran davachanuma
________________________________________
Lina
22:47 16.09.2008
Petqe knqel anpayman ev arajin 5 ketery petq e linen ayn masin ,te amusnu davachanutyan depqum inch patijneren hasnum iran
________________________________________
Նվարդ
09:55 09.06.2008
Ամուսնական պայմանագիր կնքելը շատ ճիշտ է, բայց ցավոք դեռ ընդունված չէ մեր հասարակությունում: Յես պատրաստվում են ամուսնանալ, բայց երբ նշանածիս ասում եմ պայմանագրի մասին, ի պատասխան միայն ունքերը կիտած հայացք եմ տեսնում...
________________________________________
Բողոքական
02:20 03.03.2008
Հարգելի փեսաներ, պայմանագրում անպայման նշեք զոքանչ մայրիկի իրավական կարգավիճակը` հետագա արտակարգ իրադրությունրց խուսափելու համար: