Հոդվածներ
21-րդ դարի հինգ ամենաթանկարժեք հարսանիքները
Wedding.am-ը Ձեզ է ներկայացնում 21-րդ դարի հինգ ամենաթանկարժեք և շքեզ հարսանիքները:
Վաինշա Միտտալ և Ամիտ Բհատիա, 2005թ.
Արժեքը`60 մլն դոլար
Հնդիկ մեծահարուստ Լաքշմի Միտալի դուստրը՝ Վանիշա Միտալը, համարվում էր ամենացանկալի հարսնացուներց մեկը, ով միլիարդավոր դոլարների օժիտ ուներ:
2004 թվականին նա ամուսնացավ բանկային աշխատող Ամիտ Բղատիայի հետ: Ամուսնության արարողությունը տեղի ունեցավ Փարիզում, որը տևեց մոտ մեկ շաբաթ:
Արքայազն Ուիլիամս և Քեյթ Միդլթոն, 2011 թ.
Արժեքը` 34 մլն դոլար
2011 թվականին ողջ աշխարհը հետևում էր Արքայազն Ուիլիամսի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողությանը, սակայն Միացյալ Թագավորությունում հասարակությունն այնքան էլ մեծ ոգևորությամբ չընդունեց այս փաստը, քանի որ արարողությունն իրականացվում էր պետական բյուջեի հաշվին:
Անդրեյ Մելնիչենկո և Ալեքսանդրա Նիկոլիչ, 2005թ.
Արժեքը` 30 մլն դոլար
Ռուս մեծ գործարարը, ով մշտապես հայտնվում է Forbes-ի վարկանիշային ցուցակում, ամուսնացավ «Միսս Հարավսլավիա» տիտղոսակրի հետ:
Այս հարսանեկան արարողությանը մասնավոր չվերթով տեղափոխվեցին և մասնակցեցին նաև Քրիստինա Ագիլերան և Ուիթնի Հյուսթոնը, ովքեր 3,5 մլն դոլար ստացան՝ հարսանիքին իրենց մասնակցությունը ցուցաբերելու համար:
Արժեքը` 10 մլն դոլար
Կարծիք կա, որ Քիմ Քարդաշյանը շքեղության խորհրդանիշ է համարվում :
2011թվականին նա ամուսանության առաջարկություն ստացավ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսից և հայատարարեց, որ իր հարսանիքը պետք է ցնցի ողջ ԱՄՆ-ն:
Նշենք, որ ամուսնական մատանու արժեքը կազմել է մոտ 2 մլն դոլար:
Ուեյն Ռունի և Կոլին Մակլաֆլին, 2008թ.
Արժեքը՝ 8 մլն դոլար
Ի տարբերություն շատ ֆուտբոլիստների, «Մանչեստեր Յունայթեդ» թիմի հարձակվողը՝ Ուեյն Ռունին, ոչ թե մոդելի, այլ մանկության ընկերուհու հետ ամուսնացավ:
Չնայած նրան, որ արարողությունը շատ համեստ է եղել՝ տևելով ընդամենը 20 րոպե, բայց ականատեսները նշում են, որ այն մեծ ճոխությամբ է անցել:
Նորապսակները հյուրերին դիմավորել են զբոսանավերի վրա ՝ տալով նրանց տրոպիկական թիթեռներով տուփեր, որոք որոշ ժամանակ անց հյուրերը միաժամանակ օդ են բաց թողնել: