Հոդվածներ
2014 թ.-ի աստղային հարսանիքները
2014 թ.-ը դեռ շատ կհիշվի այն պարզ պատճառով, որ հոլիվուդյան հայտնի սրտակեր աստղեր՝ Բրեդ Փիթը և Ջորջ Քլունին պաշտոնապես լքեցին «լավագույն պեսացու» անվանակարգը: Տարիներ շարունակ լինելով հոլիվուդյան ամենահայտնի ամուրիները, Բրեդը և Ջորջը, երկուսն էլ այս տարի պաշտոնականացրեցին իրենց հարաբերությունները և անցկացրեցին իրենց հարսանեկան արարողությունները Եվրոպայի տեսարժան և ռոմանտիկ ռոմանտիկ վայրերում, շրջապատված իրենց ընտանիքներով և ընկերներով:
11 տարի միասին ապրելով, Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին, ամուսնացան Ֆրանսիայի հարավում: Զույգի վեց երեխաները առանցքային դեր խաղացին զույգի ամուսնության օրը: Անջելինայի հարսանեկան քող զարդարում էին իր երեխաների կողմից նկարված գույնզգույն նկարները:
Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդդին տոնեցին իրենց հարսանիքը 2 անգամ: Առաջին անգամ սեպտեմբերի 27-ին, ընկերների՝ հոլիվուդյան աստղեր Մեթ Դեյմոնի, Բիլ Մյուռեյի, Սինդի Քրոուֆորդի և Բոնոյի հետ: Հարսանիքը մեծ աղմուկ բարձրացրեց, քանզի հյուրերը նավարկելով հարսանեկան զույգի հետ, հարսանիքը տոնեցին Վենետիկի Aman Canal Grande հյուրանոցում, որը գտնվում է գեղատեսիլ և զարմանահրաշ Մեծ ջրանցքի վրա: Իսկ երկրորդ անգամ, պաշտոնական ԶԱԳՍ-ի արարողությունը անցկացրեցին, սեպտեմբերի 29-ին հարազատների շրջանակում:
Այս տարի նաև հատկանշական էր հայտնի աստղեր՝ Շերիլ Քոուլի, Փոփի Դելևինի և Դենի Ջոնսի համար, բայց այնուամենայնիվ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանեկան նկարը դարձավ Instagram-ում բոլոր ժամանակների ամենաշատ like-եր հավաքած նկարը: