Հոդվածներ
Ռուսական շոու-բիզնեսի ապագա հարսնացուները, ովքեր կամուսնանան այս ամառ
Շուտով կբացվի ամառային հարսանիքների «տաք փուլը»:
Wedding.am-ը այս վառ տրամդրություններով ձեզ է ներկայացնում ռուսական շոու-բիզնեսի ապագա հարսնացուների այն ցանկը, որոնք պատրաստվում են ամուսնանալ այս ամառ:
Վերա Բրեժնևա և Կոնստանտին Մելաձե
Օրեր առաջ ռուսական լրատվամիջոցները սկսեցին շրջանառել տեղեկություններ, ըստ որոնց՝ երգչուհի Վերա Բրեժնևան և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն գաղտնի ամուսնացել են և պատրաստվում են մեծ շուքով նշել այս առիթը: Սակայն վերջիններս այս մասին պաշտոնապես դեռ ոչինչ չեն հայտարարել:
Նշենք, որ այս լուրի հիմնական պատճառը դարձել էր երգչուհու` Instagram-ի
էջում հրապարակած լուսանկարը, որում երգչուհու մատին կար ամուսնական շքեղ մատանի:
Տատյանա Նավկա և Դմիտրի Պեսկով
Եվս մեկ անսպասելի սիրո պատմություն, որի հանգուցալուծումը տարօրինակ և ոչ ստանդարտ ոճով սպասվելիք հարսանիքն է: Այս հարսանիքի գլխավոր հերոսները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ու հայտնի գեղասահորդուհի Տատյանա Նավկան են:
Ռուս գեղասահորդուհի Տատյանա Նավկան կդառնա Պեսկովի օրինական կինն այս ամառ: Նշենք, որ սիրահարները երկար ժամանակ թաքցրել են իրենց հարաբերությունները, անգամ այն բանից հետո, երբ ծնվեց նրանց դուստրը: Սակայն հիմա ամուսիններն այլևս չեն թաքցնում իրենց հարաբերությունները: Նշենք, որ նրանք պատրաստվում են հարսանեկան արարողությունը անցկացնել Սոչիում: Իհարկե, կարիք չկա ասելու, որ այս միջոցառմանը կմասնակցեն երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Օլգա Շելեստ և Ալեքսեյ Տիշկին
Մեր վերջին ապագա «ամառային հարսնացուն» հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Օլգա Շելեստը, ով պատրաստվում է ամուսնանալ Ալեքսեյ Տիշկինի հետ, ևս չէր շտապում ասել իր ամուսնության օրն ու ժամը: Նշենք որ զույգը գաղտնի նշանադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն հարսանեկան ճոխ արարողությունը նախապատրաստվում են անցկացնել Մոսկվայում: