Հոդվածներ
Հայտնի երգչուհի Վիկտորյա Դայնեկոն Սուրբ Վալենտինին ամուսնության առաջարկ է ստացել
27-ամյա երգչուհի Վիկտորյա Դայնեկոն Սուրբ Վալենտինի նախօրյակին ստացել է ամուսնության առաջարկ իր սիրելիից` երաժիշտ Դմիտրի Քլեյմանից, և առանց մեկ վայրկյան անգամ կասկածելու տվել է իր համաձայնությունը:
Վերջին մի քանի ամիսներին զույգը գրեթե անբաժան է, և հենց սիրո տոնին Դմիտրին որոշեց իրենց հարաբերությունները տեղափոխել ավելի լուրջ մակարդակի:
Ուրախալի նորության մասին իր երկրպագուներին հայտնել է հենց Վիկտորիան, ով Ինստագրամի իր էջում տեղադրել է ռոմանտիկ լուսանկար, որտեղ անհնար է չնկատել նշանադրության մատանին:
Զույգի հարաբերությունների մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ երգչուհին պատրաստվում էր թողարկել անգլալեզու իր ալբոմը և սկսել էր համագործակցել Դմիտրիի հետ:
«Սերը այն է, երբ դու նրան դուր ես գալիս և անչափ գեղեցիկ երեկոյան զգեստով, և խելքիդ փչած հագուստով»,- իրենց հարաբերությունները այդպես է մեկնաբանում Վիկան: