Հոդվածներ
Կշեռք (24.09-23.10)
Կշեռքներին հովանավորում է Վեներան: Այն ներդաշնակության, արտաքին գեղեցկության, սիրո մոլորակն է: Այն առաջին հերթին պատասխանատու է զգացմունքների, սիրայնին հարաբերությունների, հաճույքների համար: Երկրորդ հերթին այն այն ստեղծում է հարմարավետության, ներդաշնակության, գեղեցկության զգացողություն: Ներդաշնակության եւ հավասարակշռվածության հավերժ ձգտում, խուսափում են կոպիտ կոնֆլիկտներից: Կշեռքները հակված են դեպի արվեստը հաճույքով զբաղվում են արվեստով և մշակույթով: Հաճախ ունենում են մի քանի մասնագիտություններ, որոնցից մեկը վերաբերում է արվեստին: Գերդասում են գեղանկարչությունը, նկարչությունն ընդհանրապես եւ դերասանական գործունեությունը: Այս համաստեղության տակ ծնված մարդիկ սիրում են ուսումը կրթությունը, բայց նաև սիրում են հաճույքներ և վայելքներ: Կշեռքները ընկերասեր են և անփոխարինելի ընկերասերներ: Սրտացավ, սիրալիր, մեղմ եւ քնքուշ այս մարդիկ բազմակողմանի զարգացած են, հեշտությամբ են բորբոքվում, նույն կրակով իրականացնում իրենց նախագիծը, քանի դեռ անսպասելիորեն չեն հրաժարվում նրանից եւ ձեռնամուխ լինում այլ գործի կամ գաղափարի: Ընդհանուր առմամբ, դժվար է նրանց վրա հույս դնել, քանզի համբերություն չունեն: Հատկապես դա ակնհայտ է դառնում, երբ իրականացվող աշխատանքը պահանջում է երկար ժամանակ եւ ուժերի լարում: Փոքր ինչ ծույլ են, չեն ձգտում կատարելության,: Խառնվածքով հիմնականում Սանգվինիկներ են: Կշեռքները հաճախ թեքվում են այս կամ այն ուղղությամբ, այդ պատճառով հիմնական երջանկություն չեն ունենում: Հարկավոր է ձգտել կարատելության: Բարեկարգ դրության հասնում են բավական ուշ, միջին տարիքից ոչ շուտ:
Կշեռք-տղամարդիկ երբեք չեն տատանվում սիրո հարցում և սիրո կորուստը ծանր չեն տանում`հասկանալով, որ դեռ կգտնվեն շատ կանայք, ովքեր կօգնեն ներքին անդորրը վերգտնելու գործում: Կշեռք-տղամարդկանց կողքին կարող է կանգնել միայն ուժեղ և հեղինակավոր կին: Այս կինը կօգնի նրան լուծում տալ բոլոր կասկածելի և երկընտրական հարցերին:
Կին-կշեռքները ոգեշնչվում են սիրված լինելու գաղափարով: Կյանքում նրանք իրական դերասանուհիներ են անկախ նրանից, թե ով է հանդիսատեսը: Չնայած տան հանդեպ անսահման նվիրվածության ու սիրուն, այս կանայք երբեմն ցանկություն են ունենում նոր ծանոթություններ հաստատելուն և շրջապատը ընդլայնելուն: Կշեռք-կանայք սիրում են ծախսել, բայց նաև չեն խուսափում աշխատանքից: Նրանք սիրում են համեղ ուտել և այդ իսկ պատճառով հակված են գիրանալու: