Հոդվածներ
Խոյ (21.03 - 20.04)
Խոյը լինելով առաջինը՝ կենդանակերպում, կարծես դրականի և բացասականի միաձուլումն է: Համաստեղության խորհրդանիշը կոտոշավոր խոյն է: Նշանը գտնվում է Մարսի և Լուսնի ազդեցության տակ: Հենց սա է պատճառ, որ այս նշանի մարդիկ ամբողջությամբ հակասությունների մարմնացումներ են: Ժրաջան, հետաքրքրասեր, աշխույժ, տաքարյուն, կրքոտ. այսպիսին են Խոյի համաստեղության տակ ծնված մարդիկ՝ հավերժ ձգտելով լինել առաջնորդ և գերիշխող: Ապրում են ամենը եւ ամենքին ղեկավարելու բուռն ցանկությամբ, ինչը միշտ չէ, որ հաջողությամբ է պսակվում: Սիրում են միշտ ռիսկային քայլերի դիմել: Խոյը այնքան նպատակասլաց և համառ է, որ այն ինչ ցանկանում է անմիջապես իրականացնում է: Նշանի ուժեղ կողմերն են ՝ քաջությունը, ակտիվությունը, դինամիկան և կամքի մեծ ուժը: Սակայն հաճախ են խնդիրներ ունենում շրջապատի հետ և երբեմն էլ կյանքը տեսնում են միայն սևի և սպիտակի շարան:Շատ ջանասեր են, սիրում են գիտությունը, փիլիսոփայությունը, արվեստը և ընդհանրապես առաջընթացի ու գործողությունների ջատագով մարդիկ են: Չունեն ո´չ զգուշության զգացում, ո´չ սառը դատողություն, ո´չ էլ հստակ մշակված կյանքի ուղի: Ապրում են առաջին հերթին իմպուլսներով, իղձերով, ամենը եւ ամենքին ղեկավարելու բուռն ցանկությամբ, ինչը միշտ չէ, որ հաջողություն է բերում: Խառնվածքով հիմնականում Խոլերիկներ են:
Տղամարդ- Խոյերը անհամբեր են, վճռական, ինքնավստահ, խարիզմատիկ: Հաճախ և բավականին հեշտությամբ են մտափոխվում: Հարաբերություններում` լինելով բացարձակ առաջնորդ, Խոյը ցանկանում է, որ իր կողքին կանգնած կինը լինի նուրբ և կանացի, սակայն մևնույն ժամանակ գնահատում է կնոջ ինքնուրույնությունը:
Կանայք, ովքեր ծնվել են այս համաստեղության տակ, տարիների ընթացքում չեն կորցնում իրենց փայլը և հմայքը՝ շնորհիվ ներքին էներգիային և խարիզմայի: Դինամիկություն և ակտիվություն. սա է Խոյ կանանց նշանաբանը: Իսկական սեթևեթելու վարպետներ, որոնք սակայն մեծ հաջողությամբ գտնում են իրեն կյանքի երջանկությունը: Նրանք երբեք չեն վստահի իրենց գործերը ուրիշներին, հատկապես, երբ միշտ համոզված են, որ դա կանեն բոլորից լավ:
Հայտնի տղամարդ- Խոյերից են՝ Լիոնարդո ԴիԿապրիոն, Չառլի Չապլինը, Ադոլֆ Հիտլերը, Ալեք Բոուլդվինը, Քվենտին Տարանտինոն և այլք:
Կին –Խոյ հայտնիներից են՝ Եկատիրինա Մադիչին, Ալլա Պուտչևան, Դայանա Ռուսը, Սարա Ջեսիկա Փարկերը, Մարիա Շառապովան և այլոք: