Հոդվածներ
Այծեղջյուր (21.12-20.01)
Այծեղջյուրը գտնվում է Երկրի ազդեցության տակ: Բնավորության ընդգծված հատկանիշներից են՝ լուրջություն, աշխատասիրություն, զսպվածություն, համառություն նպատակասլացություն: Քնքշանքը քիչ է: Հպարտ, անհավատորեն շրջապատին վերաբերվող, փակ մարդ: Սառը դատողությանտեր, խիստ դատող, առանց բարեսրտության: Հեշտորեն են մոռանում եւ ներում վիրավորանքները: Գնահատում է փողերը եւ ընդհանրապես, նյութական արժեքները: Շատ ուշադրություն է դարձնում արտաքինին: Իր հիմքով նյութապաշտ է, կարող է լինել փիլիսոփա, սրամիտ մարդ: Միշտ առկա է եսասիրական տարր: Հոռետես եւ փնթփնթան, սիրում է միայնությունը: Շատ մաքրասեր է: Խառնվածքով հիմնականում Սանգվինիկներ են:
Այս կենդանակերպի տակ ծնված մարդիկ երազում են հաջողությունների մասին և ամենից շատ ձգտում են իրագործել իրենց վեհ նպատակները: Խոյերը առանձնանում են իրենց վերլուծական ուղեղով և նպատակասլացությամբ: Ողջամիտ, տրամաբանական մտքով, պարտքի մեծ զգացումով խոյերը երազներով չէ, որ ապրում են, այլ այսօրվա իրականությամբ:
Նրանց մտքերը միշտ հանգիստ են, գործողությունները և արարքները հանգիստ, խելամիտ և կշռադատված, հազիվ նկատեք նրանց անհանգստությունները և զգացմունքները, շտապողականությունը և հապճեպությունը: Այծեղջյուրները գնահատում են յուրաքանչյուր վայրկյան` իրականացնելու իրենց կյանքի նպատակները, ունեն հաստատուն դիրքորոշում և գիտեն այն ինչ ուզում են:
Այծեղջյուրները լավ ընկերներ են և հրաշալի գործընկերներ: Տունը և ընտանիքը ամենակարևոր արժանիքներից են: Այսպիսի մարդիկ բարձր են գնահատում իրենց, փոքր ինչ էգոիստներ են և եսասերներ: Բացասական առումով, նրանց նույնպես հետաքրքրում է նյութական արժեքները, առատաձեռն չեն ոչ միայն փողի, այլև զգացմունքների հարցում: Բիզնեսի մեջ էլ աչքի են ընկնում պահպանողականությամբ և զգուշավորությամբ: Եթե նա որևէ գործ է ստանձնել, ապա այն անշուշտ կհասցնի մինչ ավարտ: Ո´չ մի խոչընդոտ, ո´չ մի խնդիր չի կարող կանգնեցնել նրան:
Ընդհանուր առմամբ, Այծեղջյուրներին չի անհանգստացնում իրենց արտաքին տեսքը: Հազվադեպ են խոսում իրենց մասին և խուսափում են բարձրաձայնել իրենց տեսակետը:
Փողերի հետ աշխատում են զգուշավորություն ցուցաբերել: Եթե նրանք ծախսում են գումար, ուրեմն այն խիստ անհրաժեշտություն է, կամ էլ իսկապես արժեքավոր:
Տղամարդ-Այծեղջյուրները ամբողջ էությամբ գործնական, պահպանողական և իրատես մարդիկ են: Այս մարդկանց սառը և խիստ ուղեղը նրանց հուսահատ չի անի կյանքի ոլորապտույտ խաչմերուկներին: Այս նպատակասլաց, վճռական և հեղինակավոր այս մարդը, ով լավ գիտակցում է իր թույլ և ուժեղ կողմերը, և ով շարունակաբար ավելացնում է գործունեության շրջանակը, որոնք կարող են շատ բարդ թվալ սակայն դրանց իրագործումը Այծեղջյուրի ուժերից ամենևին էլ վեր չէ:
Կին-Այծեղջյուրները իրենից ներկայացնում է ոճի վառ օրինակ, կարգապահ, ուժեղ և խոհուն անհատականություն: Այս տեսանկյունից Այծեղջյուր-կանայք ուժեղ կանայք են, որը ստվեր է նետում նուրբ, խոհուն զգացմունքային հոգու վրա: Ընդհանուր առմամբ, նրանք գտնում են, որ աշխարհը վատ անդրադարձ է ունենում նրանց վրա, և դրանից պետք է պաշտպանվել թե´ հոգեպես, թե´ ֆիզիկապես: Այս կինը թարմ գեղեցկության կրող է. հազիվ թե գտնեք այս կենդանակերպի նշանի տակ կին ով չլինի գրավիչ և գեղեցիկ: Կարիերան նրանց համար շատ կարևոր է, նա ձգտում է լինել հարգարժան և հաջողակ անձնավորություն: