Հոդվածներ
5 սիրային խորհուրդ, հետևեք դրանց և Ձեր տղամարդը նույնսիկ չի նայի ուրիշի կողմԸ
1. Ցույց մի տուր, որ մինչև ականջներդ սիրահարված ես Ավելի քիչ մտածիր նրա մասին ու ավելի քիչ երևակայությանդ մեջ նկարիր ձեր մտերմության պատկերներ։ Թույլ մի տուր, որ նա տիրանա քո բոլոր մտքերին, իսկ եթե դու, այնուամենայնիվ, թունդ սիրահարվել ես, ապա այնպես մի արա, որ նա հասկանա, թե ինչ աստիճան ուժեղ ես սիրահարված։ Դա հեշտ չէ, որովհետև կանանց կանխազգացումը լուրջ բան է, բայց անհրաժեշտ է, որովհետև հենց կինը հասկանում է, որ դու սիրահարվել ես իրեն, դու սկսում ես միավորներ կորցնել։
2. Մանրակրկիտ ուսումնասիրիր նրան Փորձիր գտնել յուրահատուկ մոտեցում։ Սկանավորի ու ռենտգենի ենթարկի կնոջը։ Պետք է գտնել թույլ կետ, որտեղով կարելի է թափանցել նրա հոգու մեջ։ Ուսումնասիրի նրա սովորությունները, հետաքրքրությունները, հոբբիները, սիմպատիաներն ու անտիպատիաները։
3. Հետևիր քեզ Իրականում, արտաքին տեսքը շատ մեծ նշանակություն ունի հարաբերություններում։ Եթե կինն ասում է, որ տղամարդը կապկից մի քիչ պետք է գեղեցիկ լինի, ապա մի հավատա նրան։ Գեղեցկությունն իհարկե հարաբերական հասկացողություն է, այդ պատճառով կոկիկությունն ամենակարևորն է։ Եթե քեզանից վատ հոտ է գալիս, եղունգներիդ տակ կեղտ կա, և այլ նման բաներ են նկատվում քո արտաքինում, ապա հավանականությունը՝ գրավելու ինչ-որ կնոջ մոտ է զրոյի։
4. Եղիր առնական Ընդգծիր քո բնավորության առնական կողմերը. զսպվածությունը՝ էմոցիոնալ դրսևորումներում, վճռականությունն ու խիզախությունը՝ բարդ իրավիճակներում։ Պահպանիր լրջությունը։ Հետևիր դիմախաղիդ ու կապիկություններ մի արա։ Կանայք չեն սիրում ծաղրածուներին։ Մուսիպուսիներ մի արա, փաղաքշական մականուններ մի հորինի (պուպսիկ, խոզուկ, կատվիկ և այլն)… համենայն դեպս, քանի դեռ նա քոնը չի դարձել։ Մանկամտություն մի դրսևորի, որովհետև եթե կինը քեզ ասում է. «Դու ուղղակի մեծ երեխա ես…», ապա քո բանը բուրդ է։
5. Մի եղիր ժլատ Կանայք տանել չեն կարողանում ժլատ տղամարդկանց։ Եթե դու փողից թույլ ես, ապա մոռացիր գեղեցիկ կանանց մասին, ովքեր սիրում են շատ ուշադրություն ու շատ նվերներ ստանալ։ Եթե գրպանդ այդքան էլ դատարկ չէ, ապա հրավիրիր թիրախիդ ինչ-որ գեղեցիկ ռեստորան, առաջարկիր նրան թանկարժեք ուտեստներ։ Փորձը ցույց է տալիս, որ շռայլությունից գերված կինը սովորաբար ինքն է գնում զիջումների և ընտրում ավելի էժան բան։ Մի նվիրիր էժան բիժուտերիա։ Ավելի լավ է անես մեկ նվեր, բայց թանկարժեք նվեր։ Եվ նվիրիր կնոջը այնպիսի բաներ, որ իրեն է դուր գալիս, այլ ոչ թե քեզ։