Հարսանեկան արարողությունը
 
 
Exclusive Wedding Planner
     
 

Հայտնի մարդկանց հարսանիքներ

Յանա Ռուդկովսկայան և Եվգենի Պլյուշենկոն կամուսնանան 09.09.09-ին

Շոու-բիզնեսի ամենահայտնի շիկահերն ու օլիմպիական չեմպիոնը նշանակել են իրենց հարսանիքի օրը: Յանայի ծննդյան օրը Պլյուշենկոն որոշեց գնալ այդ քայլին և սիրելիին անել ամուսնության առաջարկ, ինչին բոլորն արդեն մի քանի ամիս էր անհամբեր սպասում էին :
Խնջույքի ամենաթեժ պահին օլիմպիական չեմպիոնը խոնարհվելով Ռուդկովսկայայի առջև , խնդրեց հոբելյարի ձեռքը: " Յանա, ամուսնացի՛ր ինձ հետ " ,- ամբողջ դահլիճով բղավեց Պլյուշենկոն: "09.09.09 – ը մեր ամուսնության օրն է, հիշե՛ք այս ամսաթիվը":
Հարսնացուի համար նորությունն իսկապես անսպասելի էր, այդ պահին խնջույքում Յանայից երջանիկ կին չկար: " Այս պահին ես շատ վաղուց եմ սպասել ,- խոստովանում է նա,- այսուհետև մենք կլինենք անբաժան: Մենք սիրում ենք միմյանց, իսկ հարսանիքը կնշենք երկու քաղաքներում` Մոսկվայում և Պետերբուրգում":
Որպեսզի խուսափեն ավելորդ խոսակցություններից, նշանադրության մատանին մեծ բրիլիանտով Եվգենին Յանային նվիրել է նախորոք, ընտանեկան հանգիստ միջավայրում:
Ծննդյան խնջույքին ամենակարևոր հյուրն իհարկե հայտնի երգիչ Դիմա Բիլանն էր: Նա իր բոլոր գործերը հետաձգելով, եկել էր, որպեսզի Յանային անձամբ հանձնի իր “համեստ” նվերը` Hermes ֆիրմայի շքեղ պայուսակ:
"Յանա, ես շնորհավորում և ցանկանում եմ քեզ այս տարում ավելի շատ հաղթանակներ" ,- անկեղծ սրտով մաղթեց Դիման: "Մենք քեզ հետ միասին ենք, և կարծում եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի շատ ու շատ երկար տարիներ: Մենք շատ անելիքներ ունենք, և՛ "Գրեմմի", և՛ "Օսկար", այնպես որ մյուս տարի պետք է քրտնաջան աշխատենք": Յանա Ռուդկովսկայային եկել էին շնորհավորելու նրա ամենահարազատ ընկերներն ու գործընկերները: Որոնց թվում էին երգչուհի Ժասմինը, "Ֆաբրիկա" խմբի երգչուհի Սաշա Սավալևան, ֆոտոմոդել և հաղորդավարուհի Օկսանա Լավրենտևան, Միտյա Ֆոմինը` "Hi-Fi" խմբից և այլոք:



Մեկնաբանություններ

lezvi masnaget
09:37 21.07.2009

այլոք dzev@ sxal e,petq e lini aylq!

unknown girl
11:23 12.07.2009

es shat em sirum ev yanain, ev plushenkoyin. ev shnorhavorum em nranc u cankanum vor @ndmisht linen miasin anbajan u erjanik. ev cankanum em asel naev vor es Dima Bilanin shat em sirum ev vorpes lav mard , ev vorpes shat lav ergi4....


Անուն
Հաղորդագրություն
Մուտքագրեք նշված կոդը
 
     
свадебный планировщик и организатор
свадебная фото и видео
Հոդվածներ
 
Քվեարկել
Ինչո՞վ է Ձեր երկրորդ կեսը գրավել ձեր սիրտը.
 
 
Հարցումների արդյունքներ →
+374 91 125577

Facebook

Follow

Google +


свадебный планировщик и организатор