Հոդվածներ
Հարսանեկան ավանդույթներ
Ավանդական Տեառընդառաջ Տաթևի վանքում՝ 30 հայ նորապսակների մասնակցությամբ
Նաիրա Վերդյան
Ինչպես գիտենք, այս տարի փետրվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին տոնեց Տեառնընդառաջի տոնը: Այդ օրը ընդունված է կատարել նաև նորաստեղծ ընտանիքների օրհնություն: Ինչպես տեղեկանում ենք Մարաշլեան ֆոտո ատելիեի ֆեյսբուքյան էջից, այս տարի Տաթևի վանքի շրջակա գյուղերի ավելի քան 30 նորապսակներ որոշեցին յուրահատուկ կերպով անցկացնել այդ գեղեցիկ օրը:
Զույգերը հանդերձավորվեցին հայկական ազգային տարազներով, Տաթևի վանահայր Հայր Միքայել աբեղա Գևորգյանը օրհնեց նորապսակներին, ինչից հետո տեղի ունեցավ բուն տոնակատարությունը, երբ զույգերը պետք է թռչեն կրակի վրայով:
Wedding.am-ը ներկայացնում է այդ գեղեցիկ ծիսակատարությունից այսօր Մարաշլեան ֆոտո ատելիեի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարները: