Հոդվածներ
Նորություններ
Ռուս ամենահայտնի և ցանկալի աստղերը ներկայացրել են Vera Wang-ի հարսանեկան զգեստները
Հեղինակավոր Vera Wang նորաձևության տունը, որը համարվում է ամենաոճային ու ինքնատիպ հարսանյաց զգեստների լավագույն ստեղծողներից մեկը, ռուսական կինոյի և շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ ուշագրավ ցուցադրություն է կազմակերպել Մոսկվայում:
Ինչպես նշում է Tatler-ը, Vera Wang-ի ճերմակաթույր գլուխգործոցները պոդիումի վրա ցուցադրել են հայտնի երգչուհիներ Վերա Բրեժնևան, Նյուշան, Նատալյա Պոդոլսկայան, դերասանուհի Ելիզավետա Բոյարսկայան և այլք:
Ստորև դիտարժան ֆոտոշարքով ներկայացնում ենք «աստղային հարսնացուների» մասնակցությամբ ցուցադրության լավագույն պահերը.