Հոդվածներ
Հայկական Վարդավառը «ողջ աշխարհում». թրջված հարսնացուները
Հուլիսի 12-ին երևանցիներն ամբողջ քաղաքում նշեցին Վարդավառը: Անկախ եղանակային դրսևորումներից՝ այն նշվեց տոնի բոլոր կանոնների համաձայն և քաղաքի բոլոր հատվածներում:
Վարդավառ տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։
Մենք փոձեցինք մտովի պատկերացնել, թե ինչպիսին կլինեին հարսնացուները, երբ Վարդավառի օրը հայտնվեին Երևանում՝ տոնի անգութ և անխիղճ մասնակիցների կողքին, ովքեր անցորդների բոլոր աղերսանքներին ի պատասխան «նվիրում» էին նրանց մեկ դույլ թարմ և սառը ջուր:
Wedding.am-ը Ձեր ուշադրությանն էն ներկայացնում թրջված հարսնացուների ֆոտոշարքը, որոնք հայտնվել են նմանատիպ իրավիճակներում ամենատարբեր պատճառների արդյուքնում: