Հոդվածներ
Նորություններ
Օրիգինալ ամուսնության առաջարկ
Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ բժիշկն իր սիրելի աղջկան ամուսնության առաջարկ է անում հենց նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ով մասնակցում էր շրջանավարտների ավարտական երեկոյին:
«Ցանկանալով այս գեղեցիկ օրը ավելի հիշարժան դարձնել, ուզում եմ բոլորի ներկայությամբ ասել, որ սիրում եմ քեզ, եւ ցանկանում եմ, որ դու դառնաս իմ կինը»,- ասել է նա, ծնկի եկել եւ մատանին դրել բոլոր մասնակիցների բուռն ծափահարությունների ներքո:
Հայտնի է, որ Տիգրան Գեւորգյանը ապագա սրտաբան է, նա բուհը գերազանց է ավարտել եւ այսօր կարմիր դիպլոմ ստացավ: