Հոդվածներ
Սիրային Աստղագուշակ 2017
Եթե պատրաստվում եք ամուսնանալ Ձեր ընտրյալի հետ, ապա նախ կարդացեք այս հոդվածը
Խոյ Հաճախ շատ գրավիչ և շփվող է, ունի հումորի զգացում և մի շարք երկրպագուներ,անգամ սիրում է սիրաբանել: Խոյերը շատ փոփոխական են,նրանք շուտ սիրահարվում և շուտ հիասթափվում են: Շատ սիրավեպեր են ունենում նույնիսկ հասուն տարիքում: Սովորաբար ամուսնանում են վաղ տարիքում և հետո ափսոսում են :Խոյերը սովորաբար ուշ են ձեռք բերում իմաստություն և հաճախ իրենց ընտրությունը կատարում են միայն 30-35 տարեկանում: Կին-խոյերը զարմանալի են: Նրանք շատ հավակնոտ են և օգնում են իրենց ամուսիններին հաջողության հասնել: Այսպիսի կանայք երջանիկ են ,երբ նրանց ղեկավարում է այն մարդը,ում նրանք հարգում են: Շատ Խոյեր անպատասխանատու են,նրանց դժվար է “կապել տանը”:Նրանց անհրաժեշտ է կայունություն և ամրություն: Լավ զուգընկերներ են`Ցուլը,Աղեղնավորը,Երկվորյակը,Ձկները,Ջրհոսը: Վատ զուգընկերներ են`Խեցգետինը,Կշեռքը և Այծեղջյուրը:
Ցուլ Սերն այնքան բնական է տվյալ մարդկանց համար,որքան շնչելը,քանի որ սիրո մոլորակը` Վեներան կառավարում է Ցլերին: Երիտասարդ տարիքում նրանք շատ սիրավեպեր են ունենում,քանի որ բարի և հոգատար են: Նրանց համար ամուսնությունը ավելի կարևոր է,քան հաջողությունները սիրո մեջ: Կին-ցուլը շատ բծախնդիր է ամուսին ընտրելու հարցում : Նրանք հասկանում են,որ շատ բաներ կարող են առաջարկել ամուսնուն`ճաշակ,հմայք,տնային տնեսություն վարելու մեծ ձիրք: Տղամարդ-ցուլը համարյա իդեալական ամուսին է: Նա հավատարիմ, վստահելի, մեծահոգի,տնակյաց է և միշտ իր տան տերն է հանդիսանում: Տղամարդ-ցուլը շատ կրքոտ է,բայց քչախոս:Նրանք դառնում են իդեալական ծնողներ: Լավ զուգընկերներ են`Երկվորյակը,Խեցգետինը,Ձկները,Կույսը ,Խոյը և Այծեղջյուրը: Վատ զուգընկերներ են`Կարիճը,Առյուծը,Ջրհոսը:
Երկվորյակ Սիրո մեջ նրանց նշանաբանն է`ինչքան շատ,այնքան լավ: Սերը խաղ է: Նրանց ցանկությունն է ինքնահաստատվելը ,իսկ սիրախաղերը նպաստում են դրանց: Սիրո հարցերում իսկական երևակայություն և սրամտություն են դրսևորում: Անհատականության մտավոր կողմը գերակշռում է զգացմունքային կողմի նկատմամբ: Սիրում են սիրաբանել և հաղթել: Կին-երկվորյակները շատ սեքսուալ,գրավիչ,կանացի և գեղեցիկ են: Տղամարդ-երկվորյակները օժտված են գրավչությամբ,բարձր ինտելեկտով և հնարամտությամբ,ավելի շատ ձգտում են գեղեցկությանը,քան ընտանիքին: Հաճախ արտահայտում են դժգոհություն կյանքի նկատմամբ: Չեն սիրում ճնշումը զուգընկերոջ կողմից: Լավ զուգընկերներ են` Խեցգետինը,Առյուծը,Ջրհոսը,Խոյը և Ցուլը: Վատ զուգընկերներ են`Կույսը,Աղեղնավորը և Ձկները:
Խեցգետին Նրանց համար կյանքը միօրինակ և անհետաքրքիր է առանց սիրո: Ամբողջովին անձնատուր են լինում զգացմունքին և կրքին: Այդ ժամանակ կարող են տառապել անքննությունից և ախորժակի բացակայությունից: Կին-խեցգետինը հիանալի մայր է,լավ տնտեսուհի,հավատարիմ կյանքի ընկեր: Սովորաբար ավելի շատ սիրում են երեխաներին,քան ամուսնուն:”Տղամարդու սիրտ տանող ուղին անցնում է ստամոքի միջով” ասացվածքը միանգամայն համապատասխանում է տղամարդ-խեցգետիններին,որոնք սիրում են լավ խոհանոց և հիանալի խոհարարներ են: Տղամարդ-խեցգետինը տան տղամարդ է,նուրբ,բարի,կարեկցող և հոգատար,շատ կապված են մոր հետ: Խեցգետինները կարծես սեփականատերեր լինեն և շատ խանդոտ են: Լավ զուգընկերներ են` Առյուծը,Կույսը,Կարիճը,Ձկները,Ցուլը: Վատ զուգընկերներ են` Կշեռքը,Այծեղջյուրը և Խոյը:
Առյուծ Առյուծի համար կյանքը հենց ինքնին սիրո մարմնացումն է: Նրանք ռոմանտիկ են,տենչում են լինել սիրված և դառնալ երկրպագության առարկա: Հանուն սիրո պատրաստ են անցնել թույլատրելի բոլոր սահմանները:Կին-առյուծները սեքսուալ և գրավիչ են: Տղամարդ-առյուծները իդեալական սիրահարներ են`կրքոտ,մեծահոգի,հմուտ,ուշադիր,սիրում են նվերներ մատուցել: Դժվար է դիմագրավել տղամարդ-առյուծի գայթակղությանը:Լինում են այնպիսի դեպքեր,երբ առյուծը գերադասում է նյութականը, քան կնոջն ու երեխաներին: Երբեմն սիրո մեջ լինում են համարձակ, երբեմն էլ`շատ թույլ:Գերադասում են կորցնել սերն ու երջանկությունը, քան նյութականը: Առյուծները զգացմունքային են,սիրում են նվիրել ծաղիկներ,գրել սիրային նամակներ:Կին-առյուծը մի անգին գոհար է`պատասխանատու,հավատարիմ,լավ տնային տնտեսուհի:Ամուսին-առյուծը շատ հավատկնոտ և խանդոտ է:Նրանք շատ են լսում իրենց մայրերին:Մայրերին լսելով երբեմն կորցնում են իրենց կյանքի կեսին և ողջ կյանքը կորցրած,չստացված սիրո համար լուռ տառապում են` վնասելով իրենք իրենց:Առյուծները սիրում են հասարակությունը,ուստի դժվար է նրանց պատկերացնել տանը`բուխարու դիմաց նստած: Լավ զուգընկերներ են`Կույսը,Կշեռքը,Աղեղնավորը,Խոյը,Երկվորյակը և Խեցգետինը: Վատ զուգընկերներ են` Ջրհոսը և Ցուլը:
Կույս Կույսերը երկակի և հակասական են:Մի կողմից սառն են,մյուս կողմից ջերմ,գրավիչ:Նրանք ,թերևս,շատ վերլուծական վերաբերմունք ունեն սիրային հարցերում: Վախենում են քննադատությունից ,քանի որ զգայուն են:Կին-կույսը հիանալի կյանքի ուղեկից է`հուսալի և սրամիտ: Ամուսին-կույսերը չափից շատ են մտածում իրենց առողջության մասին,սիրում են անթերի մաքրություն տանը: Կույսերը անուղղելի լավատեսներ են: Կույսերն ավելի քիչ են հետաքրքրվում ամուսնության սեքսուալ կողմով,նրանց համար առավել կարևոր է զուգընկերոջ կարեկցանքը,սերը: Լավ զուգընկերներ են`Կշեռքը,Ցուլը,Կարիճը,Այծեղջյուրը,Խեցգետինը,Առյուծը: Վատ զուգընկերներ են`Աղեղնավորը,Ձկները,Երկվորյակները:
Վատ զուգընկերներ են`Այծեղջյուրը և Խոյը:
Վատ զուգընկերներ են`Ջրհոսը,Ցուլը,Երկվորյակը:
Վատ զուգընկերներ են`Ձկները,Կույսը,Երկվորյակները:
Վատ զուգընկերներ են`Խոյը,Խեցգետինը և Կշեռքը:
Վատ զուգընկերներ են`Ցուլը,Կարիճը,Առյուծը:
Վատ զուգընկերներ են`Կույսը և Երկվորյակները: