Հոդվածներ
Սիլվա Հակոբյանը պատրաստվում է ամուսնանալ
Հայտնի անձանց անձնական կյանքը մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում է, և որքան էլ նրանք փորձեն թաքցնել իրենց ընտրյալներին, միևնույնն է, ուշադիր աչքը տեսնում է և ֆիքսում:
Դեռևս ամիսներ առաջ սկսեցին տեղեկություններ տարածվել այն մասին, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը երկրորդ անգամ նշանադրվել է (հիշեցնենք, որ Սիլվա Հակոբյանը նախորդ տարվա հոկտեմբերին նշանադրվել էր պրոդյուսեր Դավիթ Ազարյանի հետ, սակայն այս տարվա ամռանը երիտասարդները որոշել էին ավարտել հարաբերությունները, և Սիլվա Հակոբյանը ետ էր տվել նշանը):
Սակայն այն ժամանակ երգչուհին և իր պրոդյուսերը և հայրը հերքեցին նշանադրության մասին լուրերը, որոնց համար հիմք էր հանդիսացել Սիլվայի՝ Արամեի հարսանիքից հրապարակված լուսանկարները, սակայն այսօր արդեն նրանք չեն հերքում այդ երջանիկ լուրը:
Օրեր առաջ համացանցում տարածվեցին Սիլվա Հակոբյանի և անծանոթ երիտասարդի լուսանկարներ, որտեղ երևում էր, որ նրանք միասին գնումների էին գնացել:
Լրատվամիջոցները կապ են հաստատել Հակոբ Հակոբյանի՝ Սիլվայի հոր հետ, ով հաստատել է, որ, այո, իր դուստրը նշանադրվել է և պատրաստվում է ամուսնանալ:
Wedding.am-ը շնորհավորում է երջանիկ զույգին՝ մաղթելով անսպառ սեր: