| |
|
|
| |
Հարսանեկան Ավանդույթներ
| |
|
|
Նշանդրեքի բեմական տարբերակը
|
|
| |
|
|
Պայմանավորվածությունը ընտանիքների միջեւ ամրապնդվում էր թանկարժեք նվերներով՝ ոսկե մատանի, գունավոր շալ, այլ զարդեր: Այդ երեւույթը կոչվում էր "բեհ" տալ: Այժմ այդ արտահայտությունը կիրառում են բրոքերները տան առուվաճառքի ժամանակ:
Հարսի չինար բոյով եւ այլ տվյալներով հիանալուց հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է "նշանդրեք": Աղքատ ընտանիքների մոտ խոսքկապն ու նշանդրեքը նույնացված էին, որ "ծախսը մի տեղ լինի": Վաղ առավոտյան փեսայի հայրը հարսի տուն էր ուղարկում համով, շատ համով ուտելիքեր՝ քաղցրեղեն, խմիչք, հաճախ` խորոված, իսկ իր տուն` հրավիրում սեփական ազգականներին:
Չէին մոռանում նաեւ քահանային եւ երաժիշտներին: Հետո վերցնում էին սկուտեղներ, արծաթե մատանի, հաճախ, նաև, փեսային և գնում հարսի տուն` նշան: Խմում էին կենացներ օջախի շենության, առողջության եւ այլ նման բաների համար: Երիտասարդներին մաղթում էին երկար, համատեղ կյանք, մի բարձի ծերանալ եւ շատ երեխաներ ունենալ: Քահանան երիտասարդներին խոհեմություն եւ հավատարմություն էր քարոզում:
Մատանին աղջկա մատին դնում էր փեսան, իսկ եթե նա շատ համեստ էր, այդ պատասխանատու գործն իր վրա էր վերցնում նրա մայրը: Հայաստանի այն վայրերում, ուր հավատքը մեծ դեր չուներ, քահանայի իմաստը չկար: Օրինակ, Սյունիքում նշանի արարողության ժամանակ սեղանը մնում էր չօծված, քանզի. "ազնիվ խոսքն ավելի կարեւոր է, քան սեւազգեստների օրհնությունը",- կարծում էին զանգեզուրցիները: Նշանի գործընթացի հաջող ավարտից հետո կողմերը սկսում էին խնամություն անել իրար. միմյանց օգնում էին բուրդ չփխել, գորգ լվանալ, նվերներ էին փոխանակում եւ այլն:
Նշանդրեքը մեր օրերում
20-րդ դարի 60-ական թվականներից հայերի մոտ սկսեցին ձևավորվել նոր ավանդույթներ: Հարսանիքի նախաձեռնողներն արդեն հանդիսանում են հենց իրենք` ապագա ամուսինները: Մի կողմ դնելով նախնիների կողմից դարերով մշակված բարոյական չափանիշները` երիտասարդները ծանոթանում են առանց բարդույթների: Միայն ծնողների համաձայնությունը չստանալու դեպքում են նրանք դիմում մեր պապենական մեթոդին. փախչում են:
|
|
| Մեկնաբանություններ |
|
Lala
|
15:42 24.09.2009 |
| |
|
Bayc nshandreqi araroxutyuny shat hetaqrqir araroxutyun e: Es nshandreqn aveli shat em sirum , qan harsaniqy:
|
|
|
հորդառատ անձրև
|
13:55 16.05.2009 |
| |
|
ես այ հիմա միտք եմ անում, թե լավ, մեր ազգը սենց որ գնա, ու՞ր կհասնի.... նշանդրեք, հարսանիք, հարսանիքի երածշտություն, փոփ երածշտություն, թաղում, թանկարժեք դագաղ, կարմիր խնձոր, «Իսկական հայկական խորոված», «հայկական ադաթ», ոչ անվտանգ սեքս, կուսաթաղանթի վերականգնում, այլ ազգերի մասին ԲԵԽԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ, երիտասարդ տղաների ախպերական համբույր, որը, ոչ եվրոպական ա, ոչ ասիական, ոչ աֆրիկյան, ոչ ամերիկյան, այլ , ի վերջո այլասերման արդյունք....
Դեգեներատանում է ազգն իմ.... սահմանները շտապ պետք է բացել ու մի քիչ շփվել այլ ազգերի հետ։ Ողբալ հարսանիքներին, ու փուչիկներով կազմակերպել հուղարկավորությունը։ Ահա ձեզ իսկական Քրիստոնեական շնորհ, որը դուք, հարգելի այլասերված ազգասերներ ու քրիստոնեաներ, պիտի քարկոծեք, երևի....
|
|
|
Milena
|
02:53 06.02.2009 |
| |
|
Es gtnum em vor sirox zuygeri miavorum@ petq e nshel!!! Inchi chanel,aranc ayd el enqan qich aritner kan uraxanalu!!! Es mec nshandreq em unecel u shat mec uraxutyamb em hishum,shat lav u bari arit a mec nshelu hamar!!!!
|
|
|
Hay
|
11:44 13.10.2008 |
| |
|
De menq sirumenq amen inch bemakanacvac anel
|
|
|
Նինա
|
17:29 06.10.2008 |
| |
|
Լյուսի ջան ուզում ես իմանաս, հարսանիք էլ պետք չի, այդքան, որ սեղան ենք քցում, էդքան ծախս անում, ում ենք զարմացնում? Շատերը նույնիսկ վարկ են վերցնում կամ պարտք անում, հետո էլ կոպիտ ասած “ճռռում”: Պետքա վերջ տանք շատ ավանդույթների:
|
|
|
Lyusi
|
16:04 29.09.2008 |
| |
|
Իսկ ես ընդհանրապես չեմ անելու նշանդրեք,ումա պետք ստից ձևականությունա:Ոնց որ նույն հարսանիքի փոքր տարբերակը լինի առանձ հարսի շոր,հենա հարսանիք արեք պրծեք:
|
|
|
Luiza
|
13:05 21.08.2008 |
| |
|
Isk es im nshandreqin karaokeum ergumei
|
|
|
Revolution
|
14:50 21.03.2008 |
| |
|
Yes im nshandreqin PARTY em anelu!!! Tjjalu enq DJ ALEXEY ROMEOi tak Azgutakov!!!
|
|
|
| |
|
|
|