| |
|
|
| |
Հարսանեկան Ավանդույթներ
| |
|
|
Կանաչ, կարմիր խնձորներ
|
|
| |
|
|
Հարսանիքի հաջորդ օրը … Հարսանյաց հանդեսից հետո իր կարևորությամբ երկրորդ արարողությունը նվիրված է խնձորին: Չնայած շատ վիճելի է, թե նրանցից որն է իրականում առաջնայինը: Հարևան-բարեկամ կանայք ներկայանում են տարիներով մշակված այդ արարողությանն այնպիսի արժանապատիվ տեսքով, կարծես եկել են ՄԱԿ-ի նստաշրջանի: Մեծ կարևորություն տալով կատարվողին` ոչ ոք չի մտածում, որ հիմա մասնակցում են բացահայտ, "օրենքով ընդունված" բամբասանքի: Այլ կերպ ինչպե՞ս անվանել այդ խայտառակ հավաքույթը, երբ խմբովի քննարկում են նորահարսի ինտիմ կյանքի առաջին փորձի արդյունքները: "Կարմիր խնձորի" կամ, այսպես ասած, հարսանիքից հետո երիտասարդ աղջկա կուսությունից զրկման "լոզունգներով հայտարարվող փառաբանման" երևույթը դարերով եկած մի ահազդու հրեշավոր կուռք է: Կուռքի կավե ոտքերն արդեն փշրվել են, այն վաղուց ընկել ու քարուքանդ է եղել, բայց ստեղծած կարծրատիպը շարունակում է սարսափ ազդել իգական սեռի բոլոր ներկայացուցիչների վրա, անկախ այն բանից` անցել են այդ մսաղացի միջոցով, թե, մանավանդ, դեռ ոչ: Արտահայտություններս ադաթապաշտ մեր մեծերին իհարկե դուր չեն գա, բայց հույս ունեմ, որ նրանք ասելիքս ճիշտ կընկալեն ու ինձ անարգանքի սյունին չեն գամի: Իրականում ի՞նչ է նշանակում հարսանիքից հետո բերվող "կարմիր խնձորը": Երբ դեռ փոքր էի, դրա մասին ամաչում էին խոսել բարձրաձայն, երբ մեծացա, սաստեցին, թե` ջահել աղջիկ ես, ինչու ես այդքան հարցեր տալիս, ժամանակը կգա, կիմանաս: Հետո հասկացա, որ ամեն ինչ չէ, որ պետք է տատիկին ու մայրիկին հարցնելով իմանալ, սկսեցի ինքս փնտրել պատասխանը գրքերում և ընկերուհիներիս հետ զրույցներում: Թե ինչ ապրեցի առաջին անգամ, երբ դասընկերուհիս ծնողներից թաքուն մի քրքրված գիրք բերեց սեռական կյանքի մասին, որտեղ կարդացի նկարագրությունն այն բանի, որ կոչվում է կուսությունից զրկում, հիմա առանց ծիծաղի հիշել չեմ կարող: Աբսուրդի թատրոնի ներկայացումները գունատ կերևան դրա համեմատությամբ: Շոկային վիճակը բավական երկար տևեց, այն իմաստով, որ նայում էի շուրջս ու չէի կարողանում հասկանալ. լավ, եթե այդ երևույթի մասին խոսելը տաբու է, դե, ամոթ է, էլի, ապա ինչպե՞ս են այդ նույն աղջիկները (համեստ, ամոթխած) հետո հղի վիճակում փողոց դուրս գալիս: Պարզ չէ՞, որ յուրաքանչյուր անցորդ կարող է աչքաչափով իմանալ, թե մոտավորապես երբ է նա վերջին անգամ զբաղվել "այդ գործողությամբ": Թե՞ դա արդեն ամոթ չէ, ամոթ է առաջին անգամը: Մի հարևանուհի ունեմ, մի օր (արդեն իմ ամուսնանալուց հետո, երբ կարելի էր իմ ներկայությամբ դրա մասին խոսել) պատմեց, որ իր հարսանիքի օրը բոլոր հյուրերը սեղանի մոտ դեռ նստած են եղել, երբ իրեն ամուսնու հետ ուղարկել են մի առանձին սենյակ: Շփոթահար ու հուզված սպասելիս է եղել ամուսնու հրահանգներին, թե ինչ է պետք անել, երբ լսել է, որ ապագա սկեսուրն ու նրա տագոր կինը պատուհանի տակ կանգնած շշուկով խոսում են: Հետագայում պարզվել է, որ սպասել են իր առաջին ճիչը լսելուն: Դրանից հետո "լավ խաբարը" ստացած հարսանքավորները շարունակել են խնջույքը: Նկարագրված դեպքից շատ տարիներ են անցել, հիմա, իհարկե, սկեսուրները դռան կամ պատուհանի տակ չեն հերթապահում, բայց այնուամենայնիվ, սպասում են "անմեղության սավանին": Ում հարցնես, կասի, թե ինքը դրանով չի հետաքրքրվում, բայց մեծ մասամբ այդ անտարբերությունը ցուցադրական է: " իմ տղան համաձայն է, թող ամուսնանա, ես դեմ չեմ լինի" արտահայտությունը հիմնականում գիտակցական պաշտպանություն է հնաոճ չերևալու համար: Ներողություն եմ խնդրում այն իսկապես գիտակից կանանցից, ովքեր ապագա կամ ներկա սկեսուր են ու նման հնադարյան սովորույթների պատճառով չեն թունավորում երիտասարդ հարսիկի հոգին: Խոսքս վերաբերում է նրանց, ովքեր սկեսուրի ձեռքին տառապելով` հիմա փորձում են իրենց հարսից ռևանշ վերցնել. Ժամանակին իրենց են ստորացրել, հիմա իրենք պիտի անեն, բանակի "դեդովշչինայի" նման մի բան է: Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ "կանաչ-կարմիր խնձորի" հիվանդությունը միայն " սկեսուրային " բնույթ չունի, դրան զգալի կերպով նպաստում են նաև զոքանչները, մտածելով, որ եթե կարմիր խնձոր չբերեն, ապա հարևանները ծուռ խոսելու պատճառներ կունենան, կկասկածեն նաև իրենց բարոյականությանը, քանի որ ասում են " մորը տես` աղջկան առ ", բայց հարց է առաջանում, հարևաններն ինչու՞ պետի տեղեկանան քո կամ քո աղջկա կյանքի մանրանասնություններին: Եվ հետո, կա՞ արդյոք վստահություն, որ այդ նույն հարևանուհին, որ այսօր քո տանը նստած քննարկման է մասնակցում, ինքը ժամանակին եղել է մաքրության տիպար: Չէ՞որ այդ արարողությանը մասնակցողները կամ դրա մասին խոսողներն իրենց այնպես են պահում, կարծես պիտի սրբերն ամաչեն իրենց տեսնելիս: Մինչև հիմա կան (որքան էլ անհավատալի է`այս "քաղաքակիրթ" կոչվող դարում իրոք լինում են) դեպքեր, երբ կնոջը քարկոծելով սպանում են` անհավատարմության մեջ կասկածելով: Մինչդեռ մաքրության, բարոյականության մասին քրիստոնեության սկզբունքները բոլորովին էլ խարսխված չեն այդչափ հողեղեն երևույթի վրա, կարևորելով մեր հոգին, այլ ոչ թե դրա փաթեթավորումը: Հնարավոր չէ պարզել, թե երբվանից է հայ ազգը սկսել կարևորել կուսության գաղափարը: Կարելի է ասել, որ Ադամի ու Եվայի ժամանակներից սկսած` մարդիկ կարևորել են կնոջ մաքրությունը: "Եթե դուստրեր ունես, զգույշ եղիր, մի գգվիր նրանց ու համարձակություն մի տուր, ամուսնացրու նրանց իմաստուն մարդկանց հետ և մեծ գործ արած կլինես": Բայց ի՞նչ ասել մաքրություն: Բնական է, անարատությունը կարևոր է, բայց հոգևոր հայրերն ընդունում են, որ կինը կարող է կույս լինելով ամուսնանալ և վատաբարո լինելով` քանդել ամուսնու օջախը` այն շենացնելու փոխարեն: Մյուս կողմից` հնարավոր է, որ կինն ինչ-ինչ պատճառներով անարատ կույս չլինելով` կարող է այնպիսի ընտանիք կազմել, որն ապրի Աստծո և մարդկային հասարակության օրենքներին համապատասխան: Այսինքն` քրիստոնեությունը կնոջ հոգու և բնավորության առանձնահատկություններն ավելի է կարևորում, քան նրա ֆիզիկական վիճակը(չհերքելով դրա կարևորությունը): Նա հոգևոր խրատներ է տալիս, որ մեկ անգամ սխալված կինն այլևս ճշմարիտ ուղուց չշեղվի: Ասում են` եթե ուզում ես հասկանալ իմաստը` լսիր բառերը, եթե ուզում ես ընկալել էությունը` լսիր հնչերանգը: Քրիստոնեությունը քարոզում է ամոթխածություն ու համեստություն, բերում է մարդկային հարաբերություններում մաքրության անառարկելի գաղափարին, բայց մեր հասարակությունում արտամուսնական կապերի ու անառակության դեմ պայքարը վերածվել է զուտ ձևական բնույթ կրող ճղճիմ սովորույթի, որի իմաստն ի սկզբանե շատ գեղեցիկ ու ռոմանտիկ է եղել: Երիտասարդ աղջիկն ամոթխած ու անարատ հանձնվում է ամուսնուն: Նա պիտի դառնա ընտանիքի ու ամուսնու հենարանն ու թիկունքը: Բոլորին էլ պարզ է, որ թիկունքը պիտի ամուր լինի, այլապես ընտանիքը չի կայանա: Տղամարդը պիտի համոզված լինի, որ իր կնոջ համար միակն է ու այդպիսին էլ կմնա: Անվիճելի է, որ այդպես էլ կա: Բայց երբ մինչև հարսանիքն իրար շատ սիրող ու նվիրված տղան ու աղջիկն անցնում են հասարակության գծած սահմանը, կարծում եք` ճի՞շտ է, որ սկեսուրը վռնդում է իր տղայի սիրած կնոջը միայն այն բանի համար, որ նա երեք օր առաջ է արել այն, ինչ պիտի աներ իրենց պաշտոնապես "թույլ տալուց" հետո միայն: Տղայի բոլոր բացատրությունները, որ դա իր հետ է եղել ու իր դրդմամբ `հետևանք չեն ունենում: Նոր կյանք մտած աղջիկն անպատվված հեռանում է հոր տուն, քանի որ սկեսուրը վստահ է, որ երբ տղան տանը չլինի, այդքան հեշտ համոզվող կնոջն ուրիշներն էլ կարող են համոզել: Աբսուրդ է, այլ բառ չեմ գտնում: Որպես անարատության ապացույց` դարեր շարունակ դիտարկվել է կուսաթաղանթի գոյությունը: Հին, բարի ժամանակներում, երբ մարդիկ այնքան էլ տեղեկացված չէին, կարծիք կար, որ եթե կուսաթաղանթ կա, ուրեմն աղջիկը "մաքուր" է: Գուցե մի ժամանակ այդպես է եղել, բայց… Չամուսնացած աղջկա հղիության չորրորդ ամսում մայրն իմանում է դրա մասին, արագ տեմպով պայմանավորվում ընկերուհու հետ, մեկնում են ուրիշ քաղաք, այնտեղ հղիությունն ընդհատում: Վերադառնում, մի երկու ամիս հետո փեսացու գտնում, շքեղ հարսանիք անում, կարմիր խնձորի արարողությունն էլ` հետը: Հեքիաթ չէ իրականում նման բաներ լինում են: Արդեն տարածված երևույթ է այն, որ ներկայումս "առաջադեմ" աղջիկներն իրենց բոլոր հաճույքները բավարարում են, իսկ հարսանիքից առաջ գնում ծանոթ գինեկոլոգի մոտ որոշակի գումարով վերականգնում իրենց "անմեղությունը": Մի կողմից կարելի է ասել, թե ի՞նչ անենք, բա ո՞նց է, տղաներին կարելի է, իրենց` ո՞չ: Բայց չէ՞ որ դրանով նրանք խաղում են այն իրոք մաքուր աղջիկների անվան հետ, ովքեր գիտակցաբար մնում են անաղարտ իրենց սիրելիի համար: Ասում են ` մի քնձռոտ այծն ամբողջ հոտն է վարակում: Ստացվում է, որ մի քանի հոգու կարծիքի պատճառով կասկածի տակ է դրվում մյուսնորի անմեղությունը: Դա դեռ քիչ է, կա մի ուրիշ կողմ: Այդ մի ժամանակ էին դեռատի աղջիկները միամիտ ու կարծում էին, որ տղայի հետ համբուրվելու հետևանքով կհղիանան, հիմա այդ հիմարությունները քմծիծաղ են առաջացնում: Բոլոր դեռահասներն էլ արդեն տեղեկացված են թե՛ սեռական կյանքի նշանակության, թե եղանակների մասին (փառք Աստծո, գրականություն, ֆիլմեր, ինտերնետ, բազմազան տեղեկատվություն կա, չմոռանանք փառապանծ սերիալները), այնպես որ` լավ գիտեն, որ կարելի է հաճույք ստանալ նաև առանց կուսաթաղանթը վնասելու: Ստացվում է մի չարաբաստիկ փակ շրջան, որի ելքն առայժմ չի երևում: Չնայած դա հնարավոր էլ չի, եթե հաշվի առնենք, որ խնդիր, որպես այդպիսին, կարող է չլինել, եթե մարդիկ այն չստեղծեն: Մի կողմից ջահել տղան Ռուսաստանից գալիս է հարս տանելու և միակ բանը, որ նրա համար կարևոր է, այն է, որ իրենից առաջ այդ աղջիկն ընկեր ունեցած չլինի (կապ չունի խելքն ու բնավորությունը, թող սուսիկ-փուսիկ լինի, իրենց ձևով կդաստիարակեն), մյուս կողմից` տարիքով կույսերին ինչ պիտակ ասես կպցնում են, թե անհամի մեկն է, որ մինչև հիմա ուզող չի եղել: Աբսուրդ է: Ըստ էթնոգրաֆների ուսումնասիրությունների` հասարակության հիերարխիկ զարգացման արդյունքում է նշանակություն ստացել կուսության երևույթը: Անտիկ ժամանակներում դա ոչ մի նշանակություն չի ունեցել կնոջ բարոյական կերպարի ստեղծման համար: Բայց կրոնների, հատկապես մուսուլմանության ազդեցությամբ այն սկսվում է կարևորվել: Երևույթն իր իմաստն ուներ բոլոր ազգերի համար (դե, բանությունը մի բան գիտեր, որ դրանով օժտել է կնոջը), բայց յուրաքանչյուրն իր ձևով էր արտահայտում վերաբերմունքը: Որոշ ազգեր սարսափեցնում են իրենց աղջիկներին` նկարագրելով դրա բացակայության պատճառով չամուսնանալու ահարկու հեռանկարը (Կովկաս, Միջին Ասիա, մուսուլմանական երկրներ), դրան հակառակ` որոշ ազգերի` ճապոնացիների, տիբեթցիների, ույգուրների, կամպուչիացիների, ֆիլիպինցիների մոտ առկա էր կուսությունից զրկելու ծիսակարգ, որն անցկացնում էին քրմերը: Հնդկաստանի հարավում մայրերն այնքան ջանադրաբար են լվանումիրենց մանկահասակ դուստրերի նուրբ օրգանները, որ պատռում են այդ այսպես կոչված գիմենը (կուսաթաղանթի "պաշտոնական" անունն է): Հյուսիսաֆրիկյան մի ցեղ կա, որտեղ սեռապես հասուն աղջիկների կուսաթաղանթը պատռում էին սրբազան ցուլի եղջյուրով: Ծիսակարգը ներառում էր սեռական օրգանների տեսքով խաղալիքներ կրող մարդկանց էրոտիկ պարեր` թմբուկներ նվագակցությամբ: Հաջորդ օրը նվիրվում էր հասունացած երիտասարդներին սեռական կյանքի մասին խրատներ տալուն: Տղամարդ և կին պատկերող հատուկ խաղալիքների միջոցով մեծերը ցուցադրում էին սեռական ակտը: Այսպես, պարերի ու ծիսական գործողությունների օգնությամբ անցկացվում էին սեռական դաստիարակության դասերը: Մեզ մոտ բացակայում է այս կուլտուրան: Ընտանիքում դրա մասին չի խոսվում, ամաչում են (դեռ հանդիպում են այնպիսի աղջիկներ, որ քսան տարեկանում չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում մարդկային կյանքի այդ բաղկացուցիչ մաս կազմող երևույթը): Բայց դրա հետ մեկտեղ, ինչպես անեկդոտում է ասվում, հայրերն իրենց տասնհինգամյա որդիներ հետսեքսի մասին խոսելով շատ բան կարող են սովորել: Այդ մեծ մասամբ այլասերված ինֆորմացիան հաճախ է բերում այնպիսի խնդիրներ, որոնց մասին վերևում արդեն խոսվել է` անկանխատեսելի հղիություն, սեռական բնույթի վախեր հակառակ սեռի ներկայացուցիչների հանդեպ և այլն: Մեր օրերում որոշ դպրոցներում երբեմն նման դասեր են անցկացվում, բայց ուսուցիչներն այնքան կաշկանդված են լինում, որ արդյունքում լրիվ հակառակն է ստացվում, երեխաների մոտ սեքսի մասին ստեղծվում է ամոթալի հաճույքի հաստատուն տպավորություն: Մյուս կողմից` ուսուցչին էլ հնարավոր չէ մեղադրել, շատ նուրբ թեմա է, որի շուրջ, կարծում եմ, ամբողջ մի դասարան հավաքելով չի կարելի խոսել, սա ավելի շատ երկու-երեք հոգանոց խմբերի զրույց պիտի լինի, այն էլ` խմբերը նախապես հոգեբանի խորհրդով կազմավորելով, քանի որ սրա մասին սանգվինիկ ու խոլերիկ, կամ ինտրավերտ ու էքստրավերտ երեխաների հետ միանման բառերով չի լինի խոսել: Այլապես բարդույթավորման սպառնալիք կկախվի ներկաների վրա: Ուզու՞մ ենք ապրել առողջ հասրակությունում, ուրեմն պետք է կարողանանք աճեցնել այնպիսի երիտասարդ սերունդ, որը ոչ թե վախեցած է, այլ գիտակից: Տանք հնարավորություն, որ երեխաները զարգանան որպես նորմալ, այլ ոչ թե սեռապես բարդույթավորված, անլիարժեք մարդիկ, ովքեր փորձելու են կնոջ կամ ամուսնու հաշվին ինքնահաստատվել: Սովորենք հարգել կնոջը, այլ ոչ թե կասկածել, մանավանդ որ ապացուցված է` կանանց որոշակի տոկոս ի ծնե չունի կուսաթաղանթ: Պետք չէ կնոջը նվաստացնել` գինեկոլոգի մոտ քարշ տալով: Ախր, սիրելիներս, եթե չեք հավատում նրան, ում հետ ուզում եք ընտանիք կազմել, ուրեմն մի արեք այդ քայլը` հետագայում հոգոբանական խնդիրներ չունենալու, անընդհատ երեսով չտալու և դրա հիման վրա վրեժ լուծելու համար դավաճանելու փուչիկ պատճառ չունենալու համար: Ի վերջո, կնոջ ներաշխարհը, մարդկային հատկությունները, կին ու մայր, հոգատար տնտեսուհի լինելու որակները բոլորովին կապ չունեն նրա գիմենի հետ: Այն կորցնելով` կինը չի արժեզրկվում: Երբ սրա հետ կհամաձայնեն բոլորը (մինչև ցամաք առուն ջուր գա.), մենք շատ ու շատ խնդիրներ լուծելու մասին չենք մտածի, քանի որ դրանք ուղղակի չեն լինի:
ԱՂԲՅՈՒՐ` "RBA" ԱՄՍԱԳԻՐ
|
|
| Մեկնաբանություններ |
|
Ani
|
16:30 21.08.2010 |
| |
|
gtnum em vor petqa axjik@ lini maqur axjik ankax nranic linenq 21 te 30 rd darum es amusnus trvel em arajin gisher@ u havataceq dranic heto txamard@ avelia sirum xosqs havatalu chhavatalu masin chi uxxaki petqa harsi shorik@ hagnes arjani kerov maqrutyund shori chermakic maqur petqa lini isk inch verabervuma kisuri kam mek urishi hamozvelun da arden petq chi ankoxin@ urishi gorc@ chi im hamar amusins arajinna u miak@ u DA XORHURD KTAM BOLOR HAY AXJIKNERIN AMUSNACEQ MAUR U BAROYAKAN MI DAVACHANEQ DZER SIRELINERIN
|
|
|
Erika
|
14:06 15.08.2010 |
| |
|
es mi ban chem haskanum, um xosecnes kasen, vor dem en ayd, ayspes kochvac araroxutyan@, ayd depqum ov e dez stipum hetevel dran.parzapes mezanic yuraqanchyur@ chuni aynqan inqnavstahutyun, sepakan cankutyunnerov u sepakan uxexov sharjvelu karoxutyun. el chem asum ayn xexj axjikneri vichak@, voronc bajin a @nkel tulamort pesa,ov tuyl e talis amboxj cexin nerxujel nnjasenyak. isk inch verabervum e kusutyan@, asem, vor yuraqanchyur axjka partqn e ayn pahpanel meki hamar, ov kuxeqci amboxj kyanqum
|
|
|
Malinka
|
14:40 06.08.2010 |
| |
|
Harcy ajstex anmexutyan masin che, ajl ajd kexc u xaytarak araroxutyan masin e. Amen meks petqe sksenq mezanic. Yes misht dem em exel aid araroxutyany, im cnoxnery nujnpes. Mer tany dra masin nuynisk xosq linel cher karox. Isk erb amusnus exbayry ir harsaniqi ory indz xndrec masnakcel ir knoch <> patvavor araroxutyany, yes merjeci aselov vor amote, verchacreq. Chnayac yes chmasnakceci bayc araroxutyuny kayacav, vorovhetev axchka mayry spasum er.Ekeq inqners hanenq mer kyanqic aid erevuity uxxaki arhamarelov yev chmasnakcelov` riskov.
|
|
|
Lusniak
|
16:10 02.07.2010 |
| |
|
AYS TEMAN MER HAYERI MOT SHAT ARDIAKAN TEMA E, JOXOVURD JAN IM KARCIQOV DER SHAT KPAHPANVI AYS AVANDUYT@>>>>4NAYC MI KOXMICEL LAVA.....
|
|
|
LILITIK
|
15:51 15.06.2010 |
| |
|
KARMIR XNDZOR@ HAVESOV UTELU HAMAR E
|
|
|
LILITIK
|
15:49 15.06.2010 |
| |
|
ETE MARD BAROYAKAN E UREMN BAROYAKAN E, KARMIR XNDZOR@ CHE VOR PETQ E VOROSHI, ES INQS DEM EM, CHGITEM IM@ INCHPES KLINI, BAYC DA SHAT VIRAVORAKAN E
|
|
|
Elena
|
03:02 14.06.2010 |
| |
|
Kusutyun@ baroyakanutyan chapanish chi...Axjik@ karox e linel kuys,bayc ogtvel serakan kyanqi myus bolor hachuyqneric..
|
|
|
Em
|
15:12 13.06.2010 |
| |
|
ays teman hayeri mot karcracac e, 4em karcum vor ayn erbeve poxvi, mievnuynn e skesurner@ spasum en hajord orvan.................................................................................................
|
|
|
KRQOT TXAA
|
09:23 04.06.2010 |
| |
|
Jox jan lav bana grvac, isk du Has jan karas im het pordzes s...ov zbaxves
|
|
|
Hasiko
|
14:21 13.05.2010 |
| |
|
ete im @nger@ hankarc cankana vor ira het se... anenq es hastat khamadzaynvem vorov hetev shatem sirum u indz chi heteqrqrum asacner@ urishneri es uzum em bavararvel es chem uzum inqna bavararmamb zbaxvel tox inq@ indz ta et vor es hangist linem chgnammm en axjikneri nman stex @ndex tammmm haaaa tammm voncvor iranq en asum tam... ktam miayn im @nkerochs
|
|
|
Srtik
|
18:48 29.04.2010 |
| |
|
Shat lav er grvac, durs ekav. Cisht a vor petq e anmexutyun@ pahpanel sirelii hamar, bayc hacax txaner@ shat en antexi kaskacum.......
|
|
|
Qetrin
|
17:57 23.04.2010 |
| |
|
shat lav klini vor axjikner irenq irenc anmexutyun@ pahen sireli hamar
|
|
|
Նարինե
|
17:25 29.03.2010 |
| |
|
տեման իրոք շատ հետաքրքիրա. ես կարծում եմ որ ամեն մարդ ինքն իր առաջ նախ պետք է մաքուր ու պարզ լինի այլ ոչ թե ինչ որ հարևանների առաջ:
|
|
|
ES
|
03:18 21.03.2010 |
| |
|
SIRELINERS MI VI4EQ QANI VOR DA MNUM E ANVI4ELI AVANDUYT.YURAQANCUR HAY TXA PETQE IMANA VOR AXCKA KUS LINEL@ DA IROQ SRBUTYUN E IR @NTANIQI HAMAR.TXANER MI TUYL TVEQ VOR DZER APAGA KIN@ DZER EREXANERI MAYR@ EV VER4APES DZER (MAOR DEM HAC DNOX@}MTACI VOR DZER TUN@(EVROPA )E
|
|
|
ԵՍ
|
03:11 21.03.2010 |
| |
|
ԲԱՐԵՎ ԲՈԼՈՐ ԱԶԳԱՍԵՐ ՀԱՅՈՒՏՅԱՆ
|
|
|
Lili
|
16:28 03.03.2010 |
| |
|
Indz ahavor hetaqrqir e Ishkhan te ov e voroshel vor kin@ petq e txamardun inch vor surb ban pargevi ? isk txamard@ inch hamarjeq ban e pargevum knoj@ et "surb" kusutyan poxaren ?
|
|
|
LA
|
16:23 03.03.2010 |
| |
|
Es inch VEEEEEEEEEEEEERJ hodvac er, yes HIACAC em uxxaki, aveli lav u korrekt hnaravor cher erevi nkaragrel es mer XAYTARAK yes kasei barbaros sovoruyti masin !!! (hexxinakin VOKSE medal ktai). bolor en "hay avandapasht" txanerin vor xosum en benzini kam chgitem inchi masin karajarkei mi angam tekuz ancnel et porcutyun@, asneq ` sex-i jamanak kamissia hravirel dran etevum, u hajord orn el amboxj harevannerov qnnarken te qani angam e na axjkan orgazmi hascrel ...
|
|
|
KIRT MARD
|
21:06 26.02.2010 |
| |
|
AVANDUITY IROQ SHAT TGEH BAIC KARCUMEM DA MNACELE MIAYN GEHACINERI YNTANICNERUM,ETE NUINISK NRANK KAHAKUMEN APRUM.BAIIIIIC!!!EN VOR AHGIKY PETQE KUIS LINI AMUSNANALUC DA MIANSHANAKE!!!!!ETE KINY CHI KAROHACEL IREN ZSPI ET HARCUM AMUSNUTYUNIC ARADZ CHI BACARVUM VOR CHI ZSPI AMUSNUTYAN YNTACKUM EV CHI DAVACHANI IR AMUSNUN,ETE NUINISK HENC IRENE TRVEL AMUSNUTYUNIC ARADZ?JOHOVURD INCHOVEQ TARBERVUM ORINAK SHNERIC?TE ETE 2010 TVAKANA PETQE BOLORS KENDANINER DARNANQ EV INSTIKTNEROV ARAGNORDVENQ.DE EKEK CHZSPENQ MEZ EV HENC ZUGARAN UZENQ HENC POHOCUMEL ANENQ!
|
|
|
mara
|
17:16 18.02.2010 |
| |
|
asenq patkeracnum eq es gnam amusnus het seks anem kam gisherner@ seksov zbaxvenqqq knereq iharke artahaytutyan hamar u mekel kisurss gyoz dni kam hetaqrqrviii kbajanvemm texumm zzvum em tenc sovetakan baneric 2010 tvakannaaa hargelii CCCP sovetakan martkanc em asum duqqq hin mart eqqq
|
|
|
Anzhela Petrosyan
|
23:38 30.01.2010 |
| |
|
es hamadzyan em hodvac@ groxi hat shaaaaaaaaaat chisht ev korekt meknabanvac er,inch partadira vor harevannern u koxi mardik imanan im kuys lineln u Karemir xndzor tanen.yuraqanchyur cnox el chanachum e ir axchkan ev hech partadir chi vor mi 100 hogov haray-huruyov gnan axchka tun u morn asen gites ko axchik@ axchik er.Verchacrek amota arden 21-rd darum enk voch te 12-rd
|
|
|
Anzhela Petrosyan
|
23:34 30.01.2010 |
| |
|
es hamadzyan em hodvac@ groxi hat shaaaaaaaaaat chisht ev korekt meknabanvac er,inch partadira vor harevannern u koxi mardik imanan im kuys lineln u Karemir xndzor tanen.yuraqanchyur cnox el chanachum e ir axchkan ev hech partadir chi vor mi 100 hogov haray-huruyov gnan axchka tun u morn asen gites ko axchik@ axchik er.Verchacrek amota arden 21-rd darum enk voch te 12-rd
|
|
|
Ishkhan
|
12:17 21.01.2010 |
| |
|
Morte de rire-----djan, tox inchkan uzum en karmir kam kanach tandz beren, txamard levi axchikneri het kneluc xaitarak chi linum ail hpartanum e!!! dra hamar el imast chuni
|
|
|
Morte de rire
|
08:32 19.01.2010 |
| |
|
LordRa mdr asacd lavn er :)
Nyut@ iroq shat lavn e u hexinaki koxmic shat lav e nerkayacvac!!!
Indz shat hetaqrqir e ete txamardkanc hamar el kanach tandz tanein vorpes kuys linelu past, irenq eli edqan koxm klinein ed avanduytin? ! u inch kzgain ed depqum? :)
|
|
|
Ishkhan
|
02:24 18.01.2010 |
| |
|
amena lav ban@ ,vor@ karox e parkevel kin@ amusnum (erexaic heto) da ir MAKRYTIUNN e,
AXCHIKNER karmir xndzor@ da "tupoi blandinka"-neri hamar a,voronk mtatsum en "... lav sra-nra het kaifavat linem heto amusnanaluc heto mards kamachi saxin asi vor pchatsatsi het a psakvel,,,kancni kgna...."
Minchev Karmir xndzor@ taxel@ dzez harc tvek "taxeluc heto Arachi gisher@ es makur klinem te pchatsats"
P.S. "Pomosh zalu"
1 KAERG - hamest amachkot axchik>>
2 KAERG - txeki het shpumic chvaxecox axchik
3 KAERG - Ujov kuisutiunic zrkvats axchik (makur e!!!)
4 KAERG - Marmnov tan hamar pox ashxatox kin
5 KAERG - Mashni hamar marmnov pox ashkhatox kin
6 KAERG - Harust txu , kaif@ hargox axchik (KA*Z)
IDEP cavok srti haiastanum taratsvum e mets temperov 6 karg@
(ovker ev paikarum en karmir xndzori dem)
|
|
|
Nairi
|
23:53 08.01.2010 |
| |
|
Es kardaci shat meknarkner, u hamacayn chem vorosh txaneri karciki het. Iharke , petk chi vor txan kam axchiky hachax poxen irenc zugynkernerin, bayc duk txaner, erb qnnadatumek axchkan, ba et nuyn axchka mor cheq gnum????? De mi ogragorcek , mi shahagorcek, porcek gtnel dzer miakin ev chisht uxu vra drek ayd molorvacin. Im xosqy marmnavacharberi masin che, es dranc chem ardaracnum, bayc kan aynkan shat anmex axchikner, voronk djbaxtacelen, meky bajanvele, myusy ayriacele, u inch? qani vor aylevs kuys chi, inche chpetke amusnana u lini erjanik? Ev ok duk harevanner, u ayl bansarkuner vor voroshek kuyser te che ev te arji tvyal txayin te che, ayn depkum erb ayd iravunky miayn txayinne. karevory kusutyuny chi ayl mardu parkesht lunely. Isk kusutyun cuyc taly voch voki hamarel gaxtnik che vor kareli e kazmaerpel, lav en zgum ayn txanery um xabumen karcelov te kuysi heten amusnacel? Porcek chanachel dzer yntryalin u haskanal te um hetek aprelu voxch kyankum........ Eli em asum, kuys linely der baroyakanutyun u perkesht linel che, mi shpotek hargeli txaner.
|
|
|
ELEN
|
13:52 08.01.2010 |
| |
|
ES INQS APRUM EM FRANCIA ARTEN CHAT ERKAR TARINER EN BAIC ES ARTEN 21 TAREKAN EM CHAT HACHAX LINUM EM HAYASTANUM IHARKE GARAPARNEROV EVROPA MECACA MART@ NMAN CHE HAYASTANI APRACIN BAIC KASEM AYSTER EL E CHAT @NDUNVAC MAQUR AXCHIK UZEL@ KAN TXANER VORONQ HACHVI CHEN ARNUM IR @NTRAC AXCHIK@ KUYS E TE VOCH BAIC KAROR EM ASEL ET TRADICIAN NORMAL HAY @NTANIQUM DEREVS PAHPANVUM E DRA HAMAR ASTVAC AMEN MEKIS TVEL E TARBER MTACELAKERP ES INQS KORM EM VOR HARSIK LINELOV PETQ E LINEL NAYEV MAQUR EV SURB
|
|
|
LordRa
|
10:16 25.12.2009 |
| |
|
Shat vata e... es misht aselem- senc himar "avanduytneri" patcharova vor txeqi kese gomika kese manyak.
|
|
|
Es
|
15:41 10.12.2009 |
| |
|
HIASQANCH NYUT ER!!!!!!!!!!!!!!!!!
|
|
|
Hayuhi
|
02:21 01.12.2009 |
| |
|
Et avandujty vor hajery mtacel en u pahpanum en menak axchikneri oqtin a, u shatery eti chen gitakcum, Txamartun axchkanic amenashaty sexsn a petq, isk ete axchiky et talis a aranc amusnanalu, shat depqerum el inchi a txen amusnanum, hena stanum a en inch uzum a. Qurs mihat lav artahajtutjun uni asum a "harsaniqi jamanak menak shor chpetqa spitak lini"
|
|
|
Ananun
|
12:06 27.11.2009 |
| |
|
lol
Apreq ajnpoes, inchpes vor duq eq chisht gtnum, ajl voch te urishner@
|
|
|
Narek
|
21:34 23.11.2009 |
| |
|
Zhoxuvurd Hayastany Evropai het erbek mi proceq hamematel.Iranc mot anhati arzheqain hamakargy merinic 1000 angam barcra,ynenc vor rad tox lini karmir xndzory,u haykakan konservativutyunny.
|
|
|
Լիլիաննա
|
22:02 12.11.2009 |
| |
|
hayer@ menak xosel giten, te inchqan avandapasht en, inchqan namusov en, bayc vor porpres hazar u mi ban kgtnes. karcum em dranov chi voroshvum axjka ov linel@, kan aveli karevor arjeqner kyanqum havataceq, ev chapanish petq chi @ndunel ayt past@.
|
|
|
ira
|
18:33 10.11.2009 |
| |
|
ayo liovin hamacayn em hexinaki het hayers misht el unecel enk ayd avanduyt@ ev da ksharunakvi qani der hayer@ klinen
|
|
|
Annushka
|
20:54 20.10.2009 |
| |
|
Karcum em ete kin@ xusapum e minchamusnakan haraberutyunneric, apa da petq e lini voch te \"ahazdu\" skesuri qnnadatutyunneric xusapelu hamar, ayl zut ir baroyakan hayacqneric elnelov. Aylapes da chi kareli araqinutyun hamarel. Aveli shut stipvac inchvor ban!!!!!!!!!
|
|
|
Diana
|
14:46 08.09.2009 |
| |
|
Haaa,pastoren en ergum vor erguma karmir-kanach shorers hagelem, et dra het kap uni?
|
|
|
Ես
|
11:14 29.08.2009 |
| |
|
Կարծում եմ կուսությունը սուրբ բան է, և յուրաքանչյուր աղջիկ պետք է պահի իրեն իր սիրելի ամուսնու համար: Ինչ վերաբերվում է կարմիր խնձորին, ասեմ, որ կան սկեսուրներ,որոնք հավատում եմ իրենց տղայի ընտրությանը, և տղայից է կախված մեծ մասամբ թույլ կտա նա այլ մարդկանց քիթը խոթեն անձնականի մեջ, թե ոչ: Կարծում եմ ճիշտ կլինի, որ ավանդույթը չլինի, բայց աղջիկները պահեն իրենց կուսությունը բայց ոչ այդ արարողակարգի մասին մտածելով:Իսկ մնացածի հետաքրքրությունը կարելի է բավարարել մի զանգով... Օրինակ դեպքեր գիտեմ, որ փեսան զանգահարել է մորը, ասել, որ ամեն ինչ նորմալ է, մենք լավ ենք, կամ առանց զանգելու էլ խելացի սկեսուրը պետք է "աչքալուսանք" անի հարսի մորը, զանգելով ու շնորհակալություն հայտնելով նրան առանց մրգերի առևտուրի....
|
|
|
Անանուն
|
17:29 25.08.2009 |
| |
|
uuuuuuf! inch ek xosum Sirox mard@ dra vra ushadrutyun chi darcni u hamel shat axchikner brnabarutyan zoh en darnum uvori hetevankov el korcnum en irenc kusutyun@ hima inch nrank iravunk chunen amusnanalu ev @ntanik kazmelu
|
|
|
MARI
|
01:12 02.07.2009 |
| |
|
Ես լիովին համամիտ եմ այն մտքի հետ, որ պետք է պահպանել հայկական ավանդույթները, քանի որ ամեն ինչ պետք է լինի իր ժամանակին, ոչ մի պարագայում պետք չէ շտապել, կամ ավանդույթներից հետ կանգնել կամ ընդանրապես հրաժարվել:
|
|
|
Uf aman eeeeeeee......
|
00:10 29.06.2009 |
| |
|
Vay es inch hoganc u cecvac tema a! es lriv hamadzayn em Liannai het. Menq hayers hetaqrqir joxovurd enq. Menq enqan urish aveli lav u gexecik, karevor avanduytner unenq vor moracutyan enq matnel, @nkel enq es storacucich, amotali u zzveli mrgayin avanduyti hetevic. Orinak inchi menq Vardavar@, kam myus toner@ chenq nshum aynpes icnhpes vor nshel en mer paper@? ba da avandakan ces chi? Kam zatik@, kam hazar u mi avanduyt unenq. Vardavarin menak jroci enq xaxum u verj. Icni ed avanduytner@ chenq uzum verakangnel. Mi moraceq, vor kyanq@ sharunakvum a, u en avanduytner@, voronq hakasum en jamanakakic mtacelakerpin, petq e voroshaki popoxutyunneri entarkven. Es dem chem vor axchikner@ kusutyun pahen, dra mej voch mi vat ban chka, bayc ed araroxutyun@ karmir xndzori, da shat viravorakan a, im porcic em asum. Ete axchik@ voroshel a kuys mnal minchev amusnutyun@, tox mna ov kara iran mexadri? Bayc en axchikner@, voronq irenc sirac txamardu het serakan kyanqov en aprum, chi nshanakum vor anbaroyakan en. chgitem es tenc em mtacum. Xosqs chi verabervum en axchiknerin, voronq sandzarcak, ejan anbaroyakanne en, voronq miayn iranc marmnakan hachuyqner@ bavararelu hamar en sexov zbaxvum. Amen mard ira mtacelakerpn uni, u ira @ntrutyun@ petqa ani, u tox mec mec xosacoxner@ u qnnadatoxner@ iran achqi geranner@ tesnen, nor dimacini achqi push@.
|
|
|
Lusi
|
19:48 26.06.2009 |
| |
|
im karciqov kusutyun@ pahpanelu mej vat ban chka uxxaki mer azg@ petq e sovori aveli hangist verabervel ayd amenin i verjo da yuraqanchyur axjka andznakan gorcn e,isk inch verabervum e karmir xndzori araroxutyan@ apa da mianshanak hnacac ev animast avanduyt e!!!!
|
|
|
ira
|
00:01 10.06.2009 |
| |
|
bolor tghanern el khosumen dra masin,bayc erbemn amusnanumen iskakan anarakneri het
|
|
|
@ndimadir
|
17:54 17.03.2009 |
| |
|
Aro ete qo pes barbaros linei, arajiny benziny qez vra klcnei u kvarei sax qez pes mtacoxneri het miasin... et jamanak karoxa irakanum mer azgic veranain irenc hetamnac u animast pitaknerov,mer gexecik avanduytnery pchacnoxnery
|
|
|
Vadik
|
17:14 14.03.2009 |
| |
|
Menak hayer@ karan sex-its aveli shat xosan qan zbaxven! menq mer themanerov europacun el kancnenq...tak chto europan mezinc qaxaqakirta et harcum!!
|
|
|
Aro
|
10:06 12.03.2009 |
| |
|
@Liana
Inch krutit lsel lseleinq, es mek@ cheinq lsel :P
|
|
|
Լիանա
|
13:29 09.03.2009 |
| |
|
Իմ կարծիքով հայերը դեռ շատ աճելու տեղ ունեն և իրենց բարբարոսական ծեսերով եւ ադաթներով հեռու չեն գնա: Կուսության միֆը միայն մի նպատակ ունի, որն է պաշտպանել կնոջը առողջ սերունդ տալու համար և վերջ: Քանի որ անկապ սեռական կյանքը տարբեր անձանց հետ կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ:
Իսկ ավելի անկեղծ եթե խոսենք, ասեմ, որ կնոջ կուսութունը դրոշ սարքելը դա մեր տղամարդկանց ձեռքի գործն է: Քանի որ նրանց ձեռնտու է կույս կին բերել տուն, որը ոչինչ չի հասկանում և ոչ մի բան չի կարող ասել: Այդպես նրանք հաճախ թաքցնում են իրենց անկարողությունը կամ անգրագետ սեքսը: Քանի որ Հայաստանում սեքսը շատ վատ և ամոթ բան է համարվում, դրանով ոչ ոք զբաղվել չգիտի, որովհետեւ ոչ ոք չի փորձում: Մենք այնքան կոմպլեքսավորված ազգ ենք, որ սեփական թերարժեքության հախից գալու համար ամեն ինչ գցում ենք Եվրոպայի վրա: Այնինչ վաղուց արդեն ապացուցված է, որ սեքսի մեջ ոչ մի վատ բան չկա, սեքսից պետք է հաճույք ստանան երկուսը, այլ ոչ թե մեկը, սեքսով հաճախ զբաղվելը օգտակար է առողջության համար, սեքսով պետք է գրագետ զբաղվել և պաշտպանվել, որպեսզի վատ հետեւանքներ չլինեն: Իսկ լինել կույս, թե ոչ դա յուրաքանչյուր կնոջ ընտրությունն է: Մի օր դա Հայաստանում էլ կհասկանան:
|
|
|
FRANSIA HAY TXA
|
00:51 08.03.2009 |
| |
|
yes mi ban gitem u kasem vor axchka srbutyunna et ira kusutyun@ u verj..u inch verebervuma yevropayin stex karoxa her@ axchka het qni inch mi qani tari heto pti mer hayernel tenc mtacen ha..isk ov or mtacua vor petqa azat kyanqov apri u ira kariqner@ bavarari tox gna pornkutyun ani u eti apravdani ci kariq mariq xarneleq irar xndzor tandz..axchik@ pti mna axchik u maqur achik u et axchik@ apaga mi tan luys@ petqa lini.
|
|
|
Azgaynamol
|
22:46 22.02.2009 |
| |
|
Aro, hetakrkir a ed avanduytneri inch a gexecik? Ew yndhanrapes inch a irenic nerkayacnum ed avanduyty, mi angam mtacel ek dra masin????
Mer kyankum srber chkan, havatacek, ew hastat, en axchika vor sirl a (te hogov te marmnov) pakas anaxart hogi chuni kan te "kusutyuny" amen gnov pahpanac (indz tvum a duk bolord mec ek u "amen gnov"-y chisht haskacak ;) mek urish ir - inchpes kaser mer mec Sewaky - uracumneric dexnac-zangotac hogov!!!!
Hargeli txamardik, herik e dzez xabek inknerd ew tuyl tak, vor dzez xaben tarber bzshkakan mijamtutyunneri mijocov noric anmex dardzacnery - dranov isk iskapes mexavor darnalov!!!!
Verjin hashvov, karewory voch te arajiny, ayl verjiny lineln e!!!
Maxtum em bolorid mec ew zgacmunkayin ser!!!!
|
|
|
@ndimadir
|
11:46 18.02.2009 |
| |
|
Es liovin hamadzayn em Eriki het, ayo shat cavalie vor mer azgakicneri mecamasnutyan mot Evropan da mi yndhanur anbarayokanutyan haskacutyuna, u et mtacoxnery ski chgiten vor evropan da tarber erkrner en irenc bazmazan ev merinic voch pakas gexeecik avanduydnerov.Ev Aroi nmannernel iranc hayatic enkoxm ban chen tesel ,u gone dzgten tesnelu,kardalu,zarganalu, irenc txur u ezrabak mtqernen artahaytum
|
|
|
Էրիկ
|
04:32 15.02.2009 |
| |
|
մի բան էլ ես ասեմ: նախ առաջին ասեմ որ Հայաստանում ապրող հայերը Եվրոպայի վարկ ու բարքի մասին շատ սխալ կարծիք ունեն: ես ինչքան Հայաստանի հայի հետ խոսել եմ, միշտ Իրենց խոսակցությունից իմ մոտ այն տպավորությունն է մնացել որ եվրոպացիների ջահելների միակ արած բանը սեքսն է:
հայեր ջան մի բան ասեմ որ դուք ձեր քնից զարթնեք: Հայաստանի հայերը լսել են որ Եվրոպա ազատություն է: իսկ մեր հայերը աջդ ազատությունը մեկնաբանում են միայն որպես դուրս-ընկածություն: ասում եմ Եվրոպա ոնց է որ այսպես ու այնպես կանեն, ուրեմն մենք էլ էդ նույն բանը կարանք անենք: Արոն շատ լավ է ասում, որ այստեղ ԿԵՂՏ ուտեն, ուրեմն դուք էլ պիտի ուտեք?
իսկ ինչ վերաբերվում է կարմիր խնձորին ասեմ որ դա հին ավանդություն է, որյ պետք է պահպանվի: նույնիսկ եթե տվյալ աղչիկը կույս չի: բայց սա արդեն տղայի գործն է թե ինքը իրեն մորը ինչ կփոխանցի իր սիրած էակի մասին այս հարցում: ես ինքս երբեք ոչ մեկին թույլ չեմ տա որ գա մտնի մեր սենյակը ու եղած-չեղածը ստուգի:
|
|
|
ԱՄ
|
15:33 11.02.2009 |
| |
|
Կեցցցցցցեեեեեեեեեե Արոոոոոոոոննն!!!!!!!!!!!!! Լրիվ համաձայն եմ քեզ հետ: Լավ կլիներ, որ բոլոր մեր հայ տղաները քեզ նման մտածեին:
|
|
|
Aro
|
15:02 11.02.2009 |
| |
|
@ndimadir benzin lic vret u vari qez. Es koxm em mer gexecik avanduytneri sharunakman@. Henc ayd avanduytnerov enq vorpes azg tarbervum myusneric. Isk @ndimadirnerin vor mna kasen ba xia Europayum senc-@nenc. Hetaqrqira vor Europayum nerexutyun "..." sksen utel duq el piti uteq?
|
|
|
@ndimadir
|
18:34 09.02.2009 |
| |
|
Jamanakn e @ndhanrapes veracnel ays mrgain patvi teman. vaxuc jamanakne haskanalu vor axjka pativ@,naev vonc vor txamardu yndhanrapes kap chuni serakan haraberutynneri het. Sirel@ ev sirvel@ (naev fizikakan imastov) mexq chi ev anpatvutyn chi,ayl bnakan ev shat sovorakan pahanja yuraqanchyur mardu hamar.U dranic zrkvely animast u kexc zohaberutyn e.!!!
|
|
|
Nunik
|
11:14 05.02.2009 |
| |
|
Es inqs shaaaaaat koxm em mer mayreri, tatikneri , mer hay kananc avanduytneri pahpanmany, bayc voch mi kerp chem yndunum ayd araroxutyuny: Bavakan e vor amusiny hamozvi, el mnacacn axmukn um kam inchi hamar e? Jamanakn e veracnel ayd araroxakargy:
|
|
|
| |
|
|
|
|