Հարսանեկան Ավանդույթներ Աղբյուր` "Տուր ինֆո" ամսագիր Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները Եզդիական հարսանյաց ծեսերը նույնպես ունեն իրենց օրենքները, ավանդական արարողությունները, փոխադարձ այցելությունները, կարգ ու կանոնը: Հարսանեկան ավանդույթները Գավառում Գավառում ընդունված է բավականին վաղ տարիքում ամուսնանալը: Հիմնականում երիտասարդներն ամուսնանում են նույնիսկ միմյանց լավ չճանաչելով, քանի որ հաճախ տղայի ծնողներն են իրենց որդու համար հարսնացու ընտրում, իսկ փեսային մնում է միայն իր համաձայնությունը տալ: Իսկ ինչ վերաբերում է հարսին, ապա միայն հարսի ծնողների համաձայնությունն էլ բավական է: Կարևորն այն է, որ տղան խելոք ու աշխատող լինի, իսկ հարսն էլ իր հերթին հլու հնազանդ, արագաշարժ, աշխատասեր, մի խոսքով ընտանիքի խելոք երեխա: Քանի որ գավառում բոլորը միմյանց բարեկամ ու ծանոթ են, հետևաբար սկզբում ճշտում են, թե քանի սերունդ է նրանց միջև ընկած (հարազատ լինելու դեպքում), թույլատրելի է նրանց ամուսնությունը , թե՞ ոչ: «Չարղարա գետում լվացք էի անում, մեկ էլ երեք հոգի` մեկը սպիտակ ձիով, երկուսը ոտքով, մոտեցան ինձ, բա`Թագուն ջան, էս ի՞նչ լավ գործի ես: Ես էլ ամոթից կարմրելով պատասխանեցի, թե` Մոսո ապի, մամեին եմ օգնում: Էնքան էլ ծարավ էի, քրտինքի մեջ կորած, շորերիս փեշերն իրար վրա եկած,- հիշում է 90-ամյա Թագուհի տատն ու հառաչելով շարունակում: - Մոսո ապին ձիուց իջավ, բոխչայից հանեց բաժակն ու գետից խմելու ջուր տվեց, ես էլ կեսը խմեցի ու մյուս կեսը լցրեցի գետը»: Հայ կանանց մինչամուսնական սեքսի հանդեպ վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է:
Ավանդույթներ. Հարսանեկան նախանշաններ Չի կարելի ամուսնանալ մայիս ամսին, այլապես "տառապանքի" դար կլինի:Բարի մարդիկ մայիս ամսին չեն ամուսնանում. Նախանշաններ` ամսաթվեր, ամիս և եղանակ Դարերի ընթացքում ժողովրդական հարսանյաց ծիսակատարությունները փոփոխվել են: Փոխվել են և նախանշանները կապված հարսանիքի օրվա ընտրության հետ: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Հայկական ժողովրդական սովորություններում մինչ հիմա պահպանվել են «հարսանեկան հոբելյանները» որպես համատեղ ամուսնական կյանքի յուրատեսակ փուլեր տոնելու ավանդույթը: Հնում գոյություն ուներ մի կարգ, երբ ծննողները առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար: Պսակ-պսակադրություն.բոլորիս էլ հայտնի է այս խորհրդի կատարումը, սակայն մեզանից քչերին է հայտնի դրա իմաստը: Փորձենք մեկնաբանել այն ամբողջությամբ.-Տեր ես, որդյակս,- հարցնում է քահանան փեսացուին: -Տեր եմ,-պատասխանում է նա: -Հնազանդ ես զավակս,- հարցնում է քահանան հարսին: -Հնազանդ եմ,- պատասխանում է հարսը: Քահանայի ու նորապսակների այս երկխոսությունը տեղի է ունենում եկեղեցում` պսակադրության ժամանակ, որի խորհրդով փեսան ու հարսը ամուսնանում են և կազմում ընտանիք: Երեկոյան` հյուրերի գնալուց հետո, քահանան իր կապած կարմիր-կանաչ թելերն արձակում էր նորապսակների ձեռքերից (արդեն նշված նպատակով): Այդ պատասխանատու արարողության ժամանակ քավորը նրանց գլխավերեւում պահում էր թուր ու վահան: Նորապսակների համար անկողին պատրաստում էր հարսնաքույրը: Ամուսնական անկողնու կողքին դնում էին կարմիր գինի, մրգեր, մեղր, քաղցրավենիք: Ղարաբաղի հայերի մոտ այդ գիշեր տանը ոչ ոք չէր մնում: Տնեցիները գիշերում էին ազգականների, կամ հարեւանների մոտ: Վաղ առավոտյան տղան, ամաչելով երեւալ ծնողների աչքերին, գնում էր ազգականներից մեկի տուն: Բարեկամները ուշ երեկոյան ամաչկոտ տղային հայրական օջախ էին վերադարձնում, ուր նա համբուրում էր ծնողների ձեռքերը: Օժիտը եւ նրա քրեաիրավական հետեւանքները Գլխագնի դիմաց աղջկա ծնողները պարտավոր էին օժիտ տալ աղջկան: Դա իրենից ներկայացնում էր ամենաքիչը երեք ձեռք անկողին, աղջկա ներքնազգեստների հավաքածու մինչեւ կյանքի վերջ հագնելու համար, դետալներ կահ-կարասիներից, հողատարածք եւ այլն: Օժիտի քանակն ուղիղ համեմատական էր աղջկա համար ստանալիք գլխագնի հետ: Նշենք, որ օժիտի ցուցադրման արարողությունը պակաս կարեւոր երեւույթ չէր: Հավաքվում էին բոլոր ազգականները եւ սկսում հաշվել բաժակների, ափսեների, վերնաշապիկների քանակը, համեմատել այս հարսի օժիտը նախորդների հետ: Օժիտային պատմությունները ուղեկցում էին ամբողջ գյուղին մինչեւ հաջորդ հարսանիք: Այս ամենը անհամեմատելի է մեր օրերի հետ: Հիմա աղջկա հայրը գրպանից հանում է մեկ բանալի` տան կամ ավտոմեքենայի, երբեմն էլ` երկուսն իրար հետ, եթե փեսայի բախտը այդչափ բերի: Հարսից ու փեսայից հետո հարսանիքի երկրորդ կարեւոր անձինք քավորն ու նրա կինն էին: Այդ պատճառով նրանց ընտրությունը միշտ եղել է բարդ եւ պատասխանատու: Նրանք պետք է օրինակ հանդիսանային նորաստեղծ զույգի համար, հաշտեցնեին ու մեղմեին նրանց գժտությունները: Հարսնացու ընտրելուց հետո գործողություններն անցնում էին հաջորդ փուլ: Ընտրում էին երկու ընտանիքներին էլ քաջածանոթ կին միջնորդ: Նրա դերը հարսանիքը գլուխ բերելու գործում շատ կարեւոր էր: Վերջինս պետք է համոզեր հարսի մորը, որ փեսան շատ լավ, "գտած" տղա է: Համոզվելուց հետո հարսի մայրն իր հերթին պետք է նույն բանը համոզեր իր խստաբարո ամուսնուն: Հաջողություն ապահովելու համար փեսայի ծնողները միջնորդ կնոջ այցի ժամանակ իրենց տան սյունից կախում էին մեծ գդալ, որն, ամենայն հավանականությամբ, ընդհանուր, համատեղ խոհանոցի խորհրդանիշ էր: Միջնորդ կնոջ գաղափարը պահպանվում է մինչ օրերս, քանզի նա կարողանում է շրջանցիկ ճանապարհներով առկա մտադրությունների մասին տեղյակ պահել երկու ընտանիքներին էլ, սակայն ի տարբերություն մեր նախնիների եւ ի բարեբախտություն մեզ այժմ սյուներից գդալներ չեն կախում: Արաբների մոտ ընդունված է կազմակերպել շքեղ հարսանեկան խնջույք: Հարսանիքի առաջին օրը արաբական չափանիշներով նշում են 'համեստ': Երեկույթի ժամանակ, որին մասնակցում են ընդամենը հազար մարդ, հյուրերին հյուրասիրում են հյութերով եւ քաղցրավենիքներով: Իսկ ահա երկրորդ օրը սկսվում է իսկական ուրախությունը, քանզի գիշերը փեսայի հարազատները մորթում են ամենաքիչը 40 ոչխար: Ազգային կերակուրն իրենից ներկայացնում է ոչխարի միս` համեմված բրինձով, տոմատի մածուկով: Հարսանիքից հետո մնացած կերակուրը բաժանվում է հարազատներին եւ բարեկամներին: Մեկ շաբաթ անց հյուրընկալված մարդիկ հրավիրում են իրենց մոտ նորապսակներին, եւ խնջույքը շարունակվում է: Իսկական արաբական հարսանիքն այս կերպ շարունակվում է մեկ ամիս: Պայմանավորվածությունը ընտանիքների միջեւ ամրապնդվում էր թանկարժեք նվերներով՝ ոսկե մատանի, գունավոր շալ, այլ զարդեր: Այդ երեւույթը կոչվում էր "բեհ" տալ: Այժմ այդ արտահայտությունը կիրառում են բրոքերները տան առուվաճառքի ժամանակ: |
||



Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տոփյունով է սպասում այս իրադարձությանը: Իհարկե, յուրաքանչյուր երկիր պահանջում է իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորություններ որոնց մի մասը ժամանակի ընթացքում կամ չի պահպանվում կամ փոփոխվում է:
Հարսանիքի հաջորդ օրը …
Պսակ-պսակադրություն.բոլորիս էլ հայտնի է այս խորհրդի կատարումը, սակայն մեզանից քչերին է հայտնի դրա իմաստը: Փորձենք մեկնաբանել այն ամբողջությամբ.