Հոդվածներ
«Բանակում»-ի Մխոյի նախկին ընտրյալը ամուսնացել է. ով է դերասանուհու ամուսինը (ֆոտո)
Նոյեմբերի 5-ին իր ընտրյալին սիրո հավերժ երդում է տվել «Բանակում» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Մառա Սարուխանյանը, ով մարմնավորում էր Կարինայի կերպարը:
Դերասանուհին և իր ամուսինը, ինչպես լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է Մառան, ծանոթ են արդեն 10 տարուց ավելի է, և այդ ընթացքում հասցրել են դառնալ նաև իսկական ընկերներ:
Մառայի և նրա ընտրյալի պսակադրությունը տեղի է ունեցել Երևանում, սակայն այսօր զույգը բնակվում է Մոսկվայում:
Ի դեպ, դերասանուհին Մոսկվա է տեղափոխվել բնակության նախկին ընտրյալի՝ կրկին «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Հովհաննես Դավթյանի հետ հարաբերությունների խզումից հետո: Դերասանները որոշ ժամանակ ընկերություն անելուց հետո որոշել էին բաժանվել, չնայած, որ Հովհաննեսը նրան ամուսնության առաջարկ էր արել, և նրանք սկսել էին միասին ապրել:
Դե ինչ, Wedding.am-ը Մառային և իր ընտրյալին մաղթում է անսպառ սեր և ընտանեկան ջերմություն: