Հոդվածներ
Երգչուհի Լիլուն ամուսնալուծվե՞լ է. ֆոտո
Asekose.am-ը գրում է.
Ամիսներ առաջ Asekose.am-ի աչքից չվրիպեց երգչուհի Լիլուի կազմվածքի փոփոխությունը. վերջինս պատրաստվում էր մայրանալ, ինչը խնամքով թաքցնում էր:
Լիլուն ու իր պրոդյուսերը մի դեպքում հերքում էին լուրերը, մյուս դեպքում` խուսափում մեկնաբանություն տալ: Համացանցային օգատատերերի կասկածներին ի պատասխան` երգչուհին հանդես եկավ հայտարարությամբ` հրապարակելով ամուսնական մատանիներն ու դրանով փաստացի ապացուցելով ֆրանսահայ տղայի հետ իր ամուսնությունը: Դրանից հետո ևս երգչուհին ոչ մի կերպ չէր ցանկանում հաստատել իր հղիությունը:
Դե իսկ լռությունը կոտրվեց կլորացած փորով լուսանկարի հրապարակմամբ, ինչից օրեր անց ծնվեց երգչուհու առաջնեկը` Ռոբերտը:
Իսկ ահա հիմա`որդու ծննդից 4 ամիս անց, երգչուհին արտասովոր լուսանկար է հրապարակել` ոչ պակաս արտասովոր մակագրմամբ.
«Նոր կյանք»…
Երգչուհին և նրա պրոդյուսերը այս լուսանկարը չեն մեկնաբանել: