Հոդվածներ
Խորհուրդներ
10 հատկանիշ այն մասին, որ քո տղամարդը կլինի հիանալի և հոգատար հայր
Շատ կանանց է հուզում այն հարցը, թե բացի գայթակղիչ և անկրկնելի տղամարդ լինելուց, ինչպիսի հայր կլինի նաև սիրելի տղամարդը:
Իհարկե, միշտ չէ, որ համակրելի և սիրող տղամարդը, գովելի և անփոխարինելի է լինում նաև որպես հայր:
Այնուամենայնիվ, Wedding.am-ը` վկայակոչելով Cosmopolitan.com-ին, Ձեզ է ներկայացնում լավ հայր լինելու մի քանի հատկանիշ, որոնք կօգնեն Ձեզ որոշակի կարծիք ձևավորել այս հարցի շուրջ:
Այսպիսով, ինչպե՞ս հասկանալ, որ ձեր անկրկնելի տղամարդը կլինի նաև լավ և հոգատար հայր Ձեր երեխաների համար:
- Նա հուսալի է: Քո տղամարդը ապրում է հետևյալ սկզբունքով. «Տղամարդը ասեց` տղամարդը կանի»:
- Նա օգնում է քեզ տնային գործերում: Քո տղմարդը վաղուց է հասկացել, որ իր կինը սպասք լվացող սարք չէ:
- Նա պահել է կամ պահում է շուն. այսինքն` նա գիտի կարգուկանոնով, հատուկ ժամանակացույցով կերակրելու, խաղալու և զբոսնելու կանոնները:
- Նա ունի փոքր քույր կամ եղբայր:
- Նա սիրում է ընկերների ու հարազատների երեխաներին սովորեցնել ֆուտբոլ խաղալ:
- Նա չի ընկնում մանրուքների հետևից և երբեք ձայնը չի բարձրացնում:
- Նա չի տարվում միայն իր աշխատանքով: Քո տղամարդը գիտի, թե երբ, ինչն է առաջնահերթ:
- Նա գիտի համոզել: Հավատացեք, որ եթե նա կարողացավ Ձեզ համոզել նույնանման պայուսակը գնելու փախարեն կատարել ավելի խելամիտ գնում, ուրեմն կհամոզի նաև ձեր փոքրիկին ուտել կաշա, ոչ թե շոկոլադ:
- Նա ունի բարի սիրտ:
- Նա ցանկանում է լինել լավ հայր: Այս ցանկությունն ամենակարևորն է: Եթե նա անձամբ է խոսակցություն տանում այն մասին, որ ձեր ընտանիքի անդամների թիվը պետք է ավելանա, ուրեմն վստահ եղեք` նա պատրաստ է: